Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե դերասանուհի չլինեի,  կհանդուրժե՞ի ամուսնուս մասնագիտությունը. ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ

10.05.2012

LN-ի հյուրասրահում է դերասանուհի Նելլի Խերանյանը:

- Լառոշֆուկոն ասում էր' իրական սերը նման է «ուրվականի». բոլորը դրա մասին խոսում են, բայց քչերն են տեսել: Կարծում եմ'Ձեզ հաջողվել է տեսնել այդ «ուրվականին», ճի՞շտ եմ:

-Ես չգիտեմ՝ «ուրվականին» տեսել եմ, թե չէ. ես իմ համոզումներն ունեմ' սերը հիվանդություն է… Վստահ կարող եմ ասել, որ ես վարակվել եմ այդ վիրուսով, հիմա արդեն չգիտեմ՝ կաթիլային է եղել, թե այլ կերպ, բայց վարակվել եմ:) Երեւի ամեն մարդ իր պատկերացումներն ունի այդ զգացմունքի մասին, ինձ համար սիրո վերնագիրը  «Հիվանդություն» է, բայց վստահ եմ' շատերի համար էլ ուրվական է:

- Կասե՞ք' ըստ Ձեզ, որոնք են իրական սիրո դրսեւորումները:

-Նախ պիտի ընդունես դիմացինիդ այնպիսին, ինչպիսին նա կա, պիտի փորձես վստահել, ինքդ հավատարիմ լինել, հետո պահանջել հավատարմություն: Պիտի ընդունես տղամարդուն որպես հենց այնպիսի թույլ արարածի, ինչպիսին նա կա:

-Տղամարդկանց համարում եք թույլ արարածնե՞ր:

-Անպայման, տղամարդիկ ուժեղ են միայն ֆիզիկապես, իսկ մնացյալ հարցերում ավելի թույլ են, քան կանայք, համարյա վստահ եմ դրանում:

-Սեփական փորձի՞ց եք ասում:

-Ո՛չ, սեփական փորձի հարցը չէ, կյանքը ցույց է տալիս' միշտ կինը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդը: Կինը ուժեղ է ե՛ւ ընտանիքի պահպանման գործում, ե՛ւ ամենահասարակ կենցաղային հարցերում, ե՛ւ առհասարակ ամեն ինչում. կինը միշտ թիկունքում է լինում, իսկ թիկունքը միշտ պետք է ուժեղ լինի, որ առաջ գնացողը ուժեղ քայլեր անի: Նա, ով թիկունքում է, ուժեղ է:

- Ասում են' կյանքը տրագեդիա է նրանց համար, ովքեր ապրում են զգացմունքներով եւ կոմեդիա, եթե ապրում են խելքով: Համաձա՞յն եք եւ ինչո՞վ եք Դուք առաջնորդվում:

-Գուցե (ծիծաղում է-LN): Չգիտեմ, ես փորձում եմ երկուսն էլ գործի դնել կյանքում, դրա մեջ, իհարկե, ճշմարտություն կա, հանճարեղ է ասված, ու ես համաձայն եմ:

- Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

-Եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ' մահից. ամեն ինչ անորոշ է, ու անորոշությունն ինձ ամենաշատն է վախեցնում, իսկ ընդհանրապես շատ վախեր ունեմ, դա իմ թերություններից մեկն է:

-Կկիսվե՞ք:

-Ո՛չ, չեմ կիսվի. ինձ շատ լավ ճանաչող մարդիկ գիտեն դրանց մասին:

- Ըստ Ձեզ' ի՞նչն է ծնունդ տալիս իրական երջանկությանը:

-Շատ եմ դժվարանում ասել' ինչ է երջանկությունը, դրանք երեւի ակնթարթներ են, որոնք գալիս են, գնում են, դա այն է, որ ինչ-որ պահի դու քեզ լրիվ լիարժեք ես զգում, բայց' ինչն է դժվարանում եմ ասել ու դժվարանում եմ հիշել որեւէ մեկի ասածը երջանկության մասին, որն ինձ լիովին բավարարել է. այն, ինչ մարդու ներքին զգացողությունների հետ է կապված, դժվար է բառերով բացատրել:

-Իսկ Ձեր նշած այդ ակնթարթները Ձեզ մոտ հաճա՞խ են լինում:

-Լինում են: Աստված շատ առատաձեռն է իմ հանդեպ:

- Ի՞նչ եք  կարծում, կա՞ ինչ-որ բան, որը հավերժ է:

-Կարծում եմ' մի բան կա, որ հավերժ է այս աշխարհում, դա մարդու գենետիկ կոդն է:

- Եթե Ձեր աղջիկներն ընտրեն Ձեր ուղին, կաջակցե՞ք նրանց, թե՞ դեմ կլինեք:

-Մեծ աղջիկս ընտրել է արդեն այնքանով, որ ավարտում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, բայց թատրոն գալ չի ցանկանում, երեւի կմնա և կդասավանդի:

-Այսինքն չի՞ ուզում խաղալ:

-Ո՛չ, մեր օրինակը վատ ազդեցություն ունեցավ նրա վրա, չի ուզում այդ տեսակ կյանքով ապրել, դերասանի կյանքը դժվար ու անկանոն է, դուստրս կանոնակարգված կյանք է սիրում: Դերասանի կին կամ ամուսին լինելն էլ է շատ դժվար:

-Ո՞րն է այդ դժվարությունը:

-Դժվար է. ամեն տղամարդ չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ բոլորի կանայք տուն են գալիս, իսկ իր կինը երեկոյան նոր գնում է գործի: Խանդի գործոնը կա:

-Հիմնավորվա՞ծ է:

-Այո՛, ես չգիտեմ՝ եթե դերասանուհի չլինեի, արդյոք կհանդուրժեի իմ ամուսնու մասնագիտությունը: Համբերություն է պետք, դու խորը մտքի աշխատանք պետք է ունենաս և գիտակցես, որ դա քո ամուսնու աշխատանքն է: Երեւի հենց դրա համար է, որ շատ դերասանների կյանքը չի ստացվել ընդհանրապես:

-Սիրո՞ւմ եք խոհանոցում լինել, հաճույքո՞վ եք պատրաստում:

-Ընդհանրապես խոհանոց չեմ սիրում, բայց ամեն առավոտ աչքս բացում եմ ու պարտաճանաչ կնոջ պես ճաշ եմ պատրաստում, եւ ես դա անում եմ արդեն քսաներեք տարի. օրվա ընթացքում էլ չեմ հասցնի:

- Տիկի՛ն Խերանյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է տղամարդու ամենամեծ ակնկալիքը կնոջից:

-Հավատարմությունը, ամեն հայ տղամարդ ակնկալում է' այն կինն, ում ինքն ընտրել է, պետք է հավատարիմ լինի իրեն ամբողջ կյանքում:

- Ձեր ամուսնու մեջ մարդկային ո՞ր հատկանիշն եք ամենաշատը գնահատում:

-Ազնվությունը: Չափազանց ազնիվ մարդ է, ավելի ազնիվ մարդ, քան Տիգրանն է, քիչ եմ հանդիպել:

- Ո՞րն է եղել այն զենքը, որով գրավել եք Ձեր ամուսնու'Տիգրանի սիրտը:

-Չգիտեմ, ամեն տղամարդ երեւի կին է ընտրում իր մոր նմանությամբ, գուցե ես նման էի իր մայրիկին: Սկեսրոջս հետ երկար միասին ապրել ենք, ու ես այդ ընթացքում հասկացել եմ' նման ենք իրար:

- Հրաշքների հավատո՞ւմ եք:

-Անպայման, չի կարող մարդը ինչ-որ մի բանի չհավատալ, ամենակարեւորը՝ հրաշքի: Չի կարող այս կյանքում ամեն ինչ ռեալ լինել, անպայման հրաշքներ կան:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Դիտվել է 20991 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2025 11:13
Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54
A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև:
01-07-2025 10:52
Ջասթինն ու Հեյլի Բիբերը միասին են հայտնվել հանրության մեջ՝ ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին։ Զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ DJ Մարտին Գարիքսի համերգին։ Ջասթինն ու Հեյլին տեսել են VIP գոտում` ընկերների հետ պարելիս և ծիծաղելիս։ Մի պահ նրանց տեսել են նաև համերգի ժամանակ գրկախառնվելիս։
01-07-2025 10:51
Քրիս Ջենները զգեստ է «փոխառել» իր դուստր Քիմ Քարդաշյանից: 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce & Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե երկու տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ: Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 603 անգամ
01.07.2025
Դիտվել է 457 անգամ
25.06.2025
Դիտվել է 438 անգամ
26.06.2025
Դիտվել է 429 անգամ
27.06.2025
Դիտվել է 400 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster