Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Շաբաթվա ո՞ր օրն են ամենից հաճախ վիճում ամուսնական զույգերը

06.04.2021

Չգուշակեցիք, դա երկուշաբթին չէ։

Բրիտանական Betterbathrooms.com կայքի հետազոտողները զարմանալի ուսումնասիրություն են կատարել: Նրանք փորձել են որոշել շաբաթվա այն օրը և ժամը, թե ե՞րբ են զույգերը սկսում վիճել: 3000 մեծահասակների շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ դա տեղի է ունենում հինգշաբթի երեկոյան, ավելի ճիշտ՝ ժամը 18-20-ի հատվածում:

Ըստ ամենայնի, նկատի է առնվում այն ժամանակահատվածը, երբ երկու զուգընկերներն աշխատանքից տուն են գալիս:

600x400

Այդ ուսումնասիրության արդյունքները պարզել են նաև վիճաբանությունների ամենատարածված պատճառը: Նշվում է, որ միջին հաշվով մանր վեճերը տեղի են ունենում տարեկան 312 անգամ: Այս գրեթե ամենօրյա կռիվներն առավել հաճախ ծագում են զուգընկերներից մեկի վատ սովորության պատճառով, որը զայրացնում է մյուսին. թաց սրբիչը՝ մահճակալի վրա, թափթված գուլպաները, կեղտոտ սպասքը լվացարանում, չպատրաստված կամ վատ պատրաստված ընթրիքը, անկողնում հայտնված փշրանքները կամ չանջատված լույսերը:

600x400

Այս դիտարկման հիման վրա զույգերը կկարողանան աշխատել հարաբերությունների վրա, որպեսզի չվիճեն մանրուքների շուրջ: Հակառակ դեպքում դժվար չէ հասնել փուլին, երբ «մենք չենք հարաբերվում, բայց հարազատ հոգիներ ենք»։ Ըստ ընտանեկան հոգեբանների, հենց այդ պատճառով է, որ զույգերի մեծ մասը, որոնց մեջ զգացմունքներն ու նախկին կիրքը մարել են, մնում են միասին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1531 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ավտորարշավի նոր տարատեսակը Հայաստանում տարածում է ստանում

07.10.2021
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նոր նախաձեռնությունը, որ ստացել է «Ճանաչիր Հայաստանը» անվանումը, տարածում է ստանում։ Հերթական ավտոարշավը, որ անցկացվեց հոկտեմբերի 2-3-ը, ուղղություն վերցրեց դեպի Եղեգնաձորի տարածաշրջան։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Լեհաստանին

21.09.2021
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում:

Մեկնարկեց ՀԱՖ-ի «Ճանաչիր Հայաստանը» նոր նախագիծը

21.09.2021
Յուրահատուկ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան․ սեպտեմբերի 19-20-ը ավտոակումբների անդամների համար կազմակերպվեց «Լոռի թրիփ» ավտոարշավը, որի ընթացքում արտաճանապարհային մեքենաների շարասյունը եղավ լոռու մարզի դժվարանցանելի տեսարժան վայրերում:

10 սխալ պատկերացում քնի մասին, որոնք կարող են վնասել ձեզ

15.09.2021
: Մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է 7-9 ժամ քուն. ճշգրիտ ցուցանիշը կախված է տարիքից և անձնական նախասիրություններից:

Կենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանը

27.08.2021
Սերը հրաշալի զգացում է, որը կյանքը զարդարում է վառ գույներով: Մինչ ոմանք լող են տալիս զուգընկերոջ ջերմ ճառագայթների ներքո, մյուսները դեռևս փնտրում են իրենց երկրորդ կեսին: Աստղաբանները ներկայացրել են, թե կենդանակերպի որ նշաններն են 2021 թվականի աշնանը հանդիպելու իրենց սիրուն:

Բժիշկները բացահայտել են ամենօրյա ցնցուղից հրաժարվելու վտանգները

19.08.2021
Փորձագետները բացահայտել են ցնցուղ ընդունելու ամենաարդյունավետ հաճախականությունը և խոսել մարմնը կանոնավոր չլվանալու վտանգների մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-11-2021 09:25
Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սնվելու մասին հայտնի առասպելը։ Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սննդակարգի խիստ սահմանափակումներ: Նրա խոսքով, նորաձևությունը դարձել է ներառական, և այժմ այս բիզնեսում կարելի է տեսնել տարբեր կանանց։
29-11-2021 09:23
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի մազերի հյուսվածքից պատրաստված գործվածքից:
29-11-2021 09:17
Բանաններն առանձին վնաս են ներկայացնում դրանցում ռադիոակտիվ տարրի պարունակության պատճառով, պատմել են Պեկինի համալսարանի գիտնականները:
29-11-2021 09:12
Որոշ հարավկորեացիներ այնքան լարված են, որ գումար են ծախսում հաստատություններ այցելելու համար, որտեղ կարող են հանգստանալ եւ ոչինչ չանել: Green Lab-ը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել տեղ սրճարանում պառկելու եւ հանգստանալու համար: Այդ դահլիճում հաճախորդները պետք է անձայն ռեժիմով օգտագործեն հեռախոսներն ու զերծ մնան զրույցներից:
29-11-2021 02:32
Շարբաթ Գուլան՝ «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջիկը, որի լուսանկարը հանրաճանաչ է դարձել 1984 թվականին National Geographic ամսագրի շապիկին տպագրվելուց հետո, այժմ ապաստան է ստացել Իտալիայում, ինչի մասին հայտարարել է Իտալիայի կառավարությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ

31.10.2021
Ժամանակն է համախմբվելու և դադարելու բացասական վերաբերմունք ցուցաբերել, հայհոյել ճակատագիրին: Նոյեմբերը փոփոխությունների ժամանակաշրջան է, հիմնականում՝ դրական:

LADYNEWS TV
Բրիտանական «Duran Duran» փոփ խմբը հրապարակել է «Anniversary» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակում հայտնիներից շատերն են ներկա՝ Բիլի Այլիշ, Քիմ Քարդաշյան, Էլթոն Ջոն, Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի կոստյումով եւ նույնիսկ Եղիսաբեթ երկրորդը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.11.2021
Դիտվել է 9621 անգամ
29.11.2021
Դիտվել է 6719 անգամ
24.11.2021
Դիտվել է 720 անգամ
25.11.2021
Դիտվել է 474 անգամ
23.11.2021
Դիտվել է 443 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster