Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

«Երկաթե» փաստեր կանանց առողջության վերաբերյալ

19.02.2021

Գիտե՞ք արդյոք, թե ինչո՞ւ է արյան մեջ երկաթի ցածր մակարդակը վտանգավոր և ի՞նչ դեր ունի այն օրգանիզմի համար:

Կինը ընտանիքի կենտրոնն է: Եթե նա եռանդուն է և ուժով լի, ապա ամբողջ ընտանիքը երջանիկ է: Իսկ եթե ո՞չ։ Թուլությունն ու հոգնածությունը կանանց շրջանում սովորական իրավիճակ է: Կարծես, թե հիվանդ չէ, բայց առույգ էլ չէ: Տհաճ զգացողություն: Որտեղի՞ց է այն գալիս և ինչու՞ է զարգանում: Հիմնական պատճառներից մեկը երկաթի պակասորդային սակավարյունությունն է, այսինքն՝ մարմնում երկաթի պակասը, ինչը հատկապես բնորոշ է կանանց:

Երկաթը կարմիր արյան բջիջներում (էրիթրոցիտներ) հեմոգլոբինի հիմնական բաղադրիչն է, այն պատասխանատու է հյուսվածքներին թթվածնի փոխանցման, հետեւաբար՝ կյանքի համար: Չէ՞ որ չկա թթվածին՝ չկա կյանք: Երկաթը մասնակցում է նաև իմունային պաշտպանության ձևավորմանը, առանց դրա վահանաձեւ գեղձը թերի կգործի:

Մարդու օրգանիզմ երկաթի ընդունման հիմնական ուղին սննդի միջոցով է: Ընդ որում, սննդի մեջ կա երկաթի երկու տեսակ: Հեմը՝ մսի և կենդանական ծագման այլ մթերքների մեջ, որը լավագույնս է յուրացվում, և ոչ հեմային՝ պարունակվում է բուսական սննդի մեջ ու ընկալվում է ընդամենը 10%-ով: Ահա թե ինչու բուսակերությունը երկաթի պակասության զարգացման առաջին ռիսկային գործոնն է:

600x400

Բայց նույնիսկ, եթե ձեր սննդակարգում բավականաչափ կենդանական սպիտակուց կա, միևնույն է, երկաթի պակասից սակավարյունության հավանականությունն առկա է։ Չէ՞ որ, դրա զարգացման երկրորդ պատճառը երկաթի կորուստն է, որը տեղի է ունենում, մասնավորապես, ամսական արյունահոսության ժամանակ: Ակնհայտ է դառնում, թե ինչու են կանայք առավել հակված սակավարյունության:

Ի՞նչ անել։ Նախ, պահպանել հավասարակշռված աննդակարգ: Երկրորդ, պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ: Եթե արյան ընդհանուր թեստում հեմոգլոբինի մակարդակը 120 գ / լ-ից ցածր է, դա նշանակում է, որ սակավարյունությունն արդեն զարգացել է, և միայն սնունդակարգի պահպանումը չի կարող օգնել: Երկաթի ժամանակակից պատրաստուկների ընտրության համար, որոնք, բարեբախտաբար, մատչելի են, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8005 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2026 10:46
ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։
20-07-2026 10:17
«Spice Girls»-ի նախկին երգչուհի 52-ամյա Մելանի Չիզհոլմն (Մել Սի) ամուսնացել է ավստրալացի մոդել և սցենարիստ Քրիս Դինգվոլի հետ, ով իրենից 10 տարով փոքր է, հայտնում է Daily Mail-ը։
20-07-2026 05:04
Այս տարի «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրին բրիտանական արքայական ընտանիքի երկու անդամ ներառել է նոմինանտների թվում։ Մեգան Մարքլի անվանակարգման մասին լուրից անմիջապես հետո հայտարարվեց, որ արքայազն Ուիլյամը նույնպես արժանացել է այդ պատվին: Ուելսի արքայազնը 2025 թվականի հոկտեմբերին հայտնվեց Յուջին Լևիի «The Reluctant Traveler» կատակերգական ճամփորդական սերիալում: Այնուհետև նա տվեց իր ամենաանկեղծ հարցազրույցներից մեկը, որում պատմեց այն ճակատագրական տարվա մասին, որի ընթացքում իր կնոջը՝ Ուելսի արքայադստերը, և նրա հորը՝ Չարլզ թագավորին, 2024 թվականին ախտորոշեցին քաղցկեղ:
20-07-2026 01:01
Եվս մեկ աստղային հարսանիք տեղի ունեցավ Կաստիլյո դել Լագոյում՝ Մադոննայի նախկին Լոս Անջելեսի կալվածքում: Այս անգամ միմյանց «Այո՛» ասացին Մեթի Հիլին և Գաբրիել Բեխտելը:
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2026
Դիտվել է 384 անգամ
15.07.2026
Դիտվել է 379 անգամ
16.07.2026
Դիտվել է 341 անգամ
17.07.2026
Դիտվել է 245 անգամ
20.07.2026
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster