Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026

Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

Ինչո՞ւ է ցավում կուրծքը

Կրծքագեղձի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, օրինակ՝ վնասվածքներից կամ ողնաշարի հիվանդություններից հետո։ Հակադեպրեսանտների, համակցված բերանով ընդունվող հակաբեղմնավորիչների և արյան ճնշման դեղամիջոցների օգտագործումը նույնպես կարող է կրծքագեղձի ցավ առաջացնել։ Սակայն ամենատարածված պատճառը մաստոպաթիան է, որը ազդում է 30-50 տարեկան կանանց 30-80%-ի վրա։

Մաստոպաթիայով կանանց շրջանում ամենատարածված գանգատներն են՝ կրծքի ցավը, այտուցը, կոշտացումը և զգայունության բարձրացումը: Այս վիճակը սովորաբար սրվում է սթրեսի ժամանակ, և ժամանակի ընթացքում առաջանում են ուռուցքներ, որոնք կարելի է հայտնաբերել շոշափելով: Հետևաբար, հիվանդության սկիզբը բաց չթողնելու համար կարևոր է սովորել ինքնախտորոշում: Կարող եք ձեր գինեկոլոգին կամ մամոլոգին խնդրել ցույց տալ ինքնազննման տեխնիկան:

600x400

Մաստոպաթիայի ախտանիշները կարող են առաջանալ մեկ կամ երկու կողմերում, ամբողջ կրծքագեղձում կամ որոշակի մասում՝ պտուկի ետևում, վերևում, կողքում։

Մաստոպաթիայի դեպքում կրծքագեղձի հյուսվածքը անհավասարչափ աճում է, ինչը առաջացնում է բարորակ փոփոխություններ, հանգույցների և կիստաների առաջացում:

Ցավը միշտ չէ, որ մաստոպաթիայի նշան է, բայց եթե աjն պարբերաբար առաջանում է, ապա պետք է դիմել բժշկի։

Մաստոպաթիան կարող է լինել ասիմպտոմատիկ, ուստի խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ անցնել կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն և տարեկան գինեկոլոգիական զննում: Մամոգրաֆիան անհրաժեշտ է, թե ոչ, կորոշի մամոլոգը:

600x400

Խորհուրդ է տրվում նաև տարին մեկ անգամ անցնել վահանաձև գեղձի հորմոնների թեստ (TSH, ազատ T3, ազատ T4, TPO-ի և TG-ի հակամարմիններ) և սեռական հորմոնների (FSH, LH, պրոլակտին, էստրադիոլ և պրոգեստերոն)։

Մաստոպաթիայի դեպքում կարևոր է կայունացնել հորմոնալ մակարդակը, նորմալացնել կենսակերպը, բարելավել վահանաձև գեղձի գործառույթը և վերացնել յոդի անբավարարությունը:

Ինչո՞ւ է զարգանում մաստոպաթիան

Մաստոպաթիան սովորաբար հորմոնալ անհավասարակշռության արդյունք է՝ էստրոգենի գերիշխում, պրոլակտինի բարձրացում, յոդի անբավարարություն և վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում։ Վահանաձև գեղձի ցանկացած դիսֆունկցիա ազդում է նաև կաթնագեղձերի վրա։ Կնոջ կենսակերպը նույնպես զգալի դեր է խաղում մաստոպաթիայի զարգացման գործում՝ ոչ առողջ սովորությունները, սխալ սննդակարգը, սթրեսը, վիտամինների և հանքանյութերի անբավարարությունն ու նստակյաց կենսակերպը։

Մաստոպաթիայի մեկ այլ պատճառ համարվում է մելատոնինի ցածր մակարդակը: Կանայք, ովքեր աշխատում են գիշերը կամ ապրում գիշերային ինտենսիվ լուսավորություն ունեցող քաղաքներում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 60-65%-ով ավելի բարձր ցուցանիշ ունեն: Հետևաբար, շատ կարևոր է ժամանակին պառկել քնելու և օգտագործել մուգ վարագույրներ կամ քնի դիմակ:

Ինչպես հաղթահարել մաստոպաթիան

Ֆիբրոկիստոզ կրծքագեղձի հիվանդության պարագայում ավանդական մոտեցումը հիմնված է բերանով ընդունվող հակաբեղմնավորիչների, միզամուղների և ցավազրկողների վրա: Սա կարելի է իրականացնել նաև այլ միջոցառումների միջոցով:

• Փոխեք սննդակարգը

Ձեր սննդակարգից հեռացրեք բորբոքում առաջացնող և աղիքային միկրոֆլորան խաթարող սննդամթերքները՝ շաքար, ռաֆինացված ածխաջրեր և հացահատիկներ, խոտով չկերակրված կենդանիների միս և կաթնամթերք, ինչպես նաև զտված բուսական յուղեր։

Ավելի շատ խաչածաղկավոր բանջարեղեն (բրոկկոլի, ծաղկակաղամբ) կերեք, որոնք պաշտպանիչ հատկություններ ունեն կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Ավելի շատ մանրաթել (բանջարեղեն, մրգեր, ընկույզ և սերմեր) օգտագործեք, որոնք օգնում են վերացնել ավելցուկային էստրոգենը և պահպանել առողջ աղիքային միկրոֆլորան։

600x400

Կոֆեինից հրաժարվելը նվազեցնում է մաստոպաթիայի հետ կապված ցավը։

Անպայման ձեր սննդակարգում ներառեք առողջարար ճարպեր՝ ձիթապտղի յուղ, ավոկադո և օմեգա-3 ճարպաթթուներ։ Սրանք անհրաժեշտ են հորմոնների սինթեզի և բորբոքման դեմ պայքարի համար։

• Բարելավեք ձեր մարսողական համակարգը

Կարևոր է հետևել աղիքների կանոնավոր դատարկմանը: Հաստ աղիքում սննդի կուտակումը թունավոր թափոններին թույլ է տալիս ներթափանցել արյան մեջ:

• Լրացրեք անբավարարությունները

Յոդի անբավարարությունն առաջացնում է կրծքագեղձի ֆիբրոկիստոզ հիվանդության զարգացում: Կրծքագեղձի հյուսվածքն ավելի զգայուն է դառնում էստրոգենի նկատմամբ, ինչը հանգեցնում է միկրոկիստների առաջացման: Օրգանական յոդը նվազեցնում է ցավը և փոքրացնում կիստաներն ու հանգույցները՝ առանց վահանաձև գեղձի վրա բացասաբար ազդելու:

Մագնեզիումն անհրաժեշտ է էստրոգենի, պրոգեստերոնի և տեստոստերոնի արտադրության համար: Այն նաև կարևոր դեր է խաղում լյարդի դետոքսիկացիայի գործում:

• Կարգավորեք քնի ռեժիմը

Անհրաժեշտ է քնել մինչև ժամը 23:00-ը և պայքարել անքնության դեմ, եթե ունեք անդպիսի խնդիր։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1778 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 730 անգամ
10.11.2026
Դիտվել է 506 անգամ
13.11.2026
Դիտվել է 340 անգամ
15.11.2026
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster