Մեգան Ֆոքսն այլևս հղի չէ
09.05.2012
Վերջերս մամուլը հայտարարեց, որ Մեգան Ֆոքսն ու Բրայան Օստին Գրինը երեխայի են սպասում:
Կարդացեք նաեւ Մեգան Ֆոքսը հղի է
People –ին տված հարցազրույցում Օստինը վերջնականապես հերքել է այդ լուրը. «Շարունակ խոսում են Մեգանի հղիության մասին: Մարդիկ ուղղակի սիրում են ինչ-որ բանից խոսել: Կարծում եմ' դա հետաքրքիր է: Ես ու Մեգանը միասին ենք արդեն 8 տարի, և շատերին թվում է, թե արդեն վաղուց երեխա ունենալու ժամանակն է, բայց իրականում ամեն զույգ իր ժամանակն ունի դրա համար»:
Ընդամենը մեկ ամիս առաջ բավական հեղինակավոր պարբերականներ գրել էին, որ Մեգանին զննած բժիշկը չի դիմացել գայթակղությանը եւ խախտելով Հիպոկրատի երդումը՝ հայտարարել է, որ դերասանուհին հղի է: Դիտվել է 2125 անգամ
|