Սննդակարգի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում կորցնում են շատ կալորիաներ՝ նյութափոխանակության արագացման շնորհիվ: Թվում է՝ ի՞նչ վատ բան կա: Ի վերջո, չէ՞ որ նրանք նիհարում են: Բայց մետաղադրամի հակառակ կողմն այն է, որ էներգիայի կտրուկ կորուստը հանգեցնում է չափազանց շատ ուտելու, և արդյունքում՝ գիրության:
Կանադայում ուսումնասիրություն է անցկացվել ուսանող կամավորների մասնակցությամբ (14 առարկա): Նրանք կատարել են իրենց բնական աշխատանքը, որոնք իրականացրել են դասասենյակում նստած՝ ընթերցանություն, տեքստերի վերապատմում, համակարգչով թեստերի հանձնում և հանգստացել ընդմիջումներին: Այդ ընթացքում գիտնականները չափում էին արյան մեջ գլյուկոզի մակարդակը և նրանց օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների ակտիվությունը: Յուրաքանչյուր տիպի աշխատանքից հետո ուսանողները գնում էին բուֆետ, և նրանց այնտեղ թույլ էին տալիս ընտրել այն, ինչ ուզում էին:
Պարզվել է, որ դասերից հետո մասնակիցները 25-30%-ով ավելի շատ սնունդ էին ընդունում, քան ընդմիջումներին: Դրա պատճառը ակտիվ մտավոր աշխատանքի ընթացքում արյան մեջ գլյուկոզի մակարդակի կտրուկ անկումն էր, ինչը հանգեցնում է ախորժակի բարձրացմանը: Ուսանողներն ուտում էին մեծ քանակությամբ բարձր կալորիականությամբ քաղցր սնունդ, որորնք նպաստում են էներգիայի պաշարների համալրմանը:
Այսպես․ տեքստի հետ մտավոր աշխատանքից հետո սնվելիս նրանք ընդունում էին գրեթե 200 կալորիա ավելի, քան հանգստից հետո: Համակարգչային աշխատանքը հանգեցրել է ավելի քան 250 կալորիա հավելյալ սպառմանը, քան ոչինչ չանելուց հետո ուտելիս:
Գիտնականները, իհարկե, խորհուրդ չեն տալիս թողնել ուսումը՝ գիրանալուց խուսափելու համար: Նրանց հիմնական առաջարկներն են. վերահսկողություն սննդի ընդունման նկատմամբ, ֆիզիկական ակտիվության բարձրացում և պարապմուններից առաջ ճիշտ սնվել՝ օգտագործելով բարձր կալորիականությմբ սնունդ:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: