Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մրսածությունն ու գրիպը կանխարգելող լավագույն մթերքները

17.11.2020

Նույնիսկ եթե դուք երբեք չեք կոփվել և չեք սիրում ֆիզիկական վարժություններ, ապա կարող են օգնել սովորական մթերքները: Սննդաբանները նշել են, թե կոնկրետ ինչ է պետք ուտել՝ 'մրսածությունն ու գրիպը կանխելու համար:

1. Սովորական խմելու ջուր

Ամենապարզ ու մատչելի «դեղը»: Ջուրն անհրաժեշտ է նյութափոխանակության գործընթացների բնականոն ընթացքի համար, ոչ միայն լուծում է, այլև մեր մարմնից դուրս է բերում բոլոր տեսակի թունավոր նյութերը: Հիշեք, որ ջրազրկվելը մեծացնում է մրսելու հավանականությունը:

Բացի այդ, ջուրը պահպանում է շնչառական ուղիների լորձաթաղանթում նորմալ տարանջատում, վերացնում շրթունքների չորությունը: Այնպես որ, մի մոռացեք ավելի շատ պարզ ջուր խմել, նույնիսկ այն ժամանակ, երբ գայթակղվում եք տաք թեյով կամ սուրճով: Չնայած կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները, ներառյալ թեյը, ջրազրկում են, պարզապես խմեք լրացուցիչ 150 գրամ ջուր՝ յուրաքանչյուր 100 գրամ թեյի դիմաց:

600x400

2. Թեյեր՝ գրիպի կանխարգելման համար

Դրանք կարող են տարբեր լինել. սրանք հին՝ «տատիկների» ապացուցված մեթոդներ են՝ թեյ թրթնջուկով, ազնվամորիով, հաղարջով, կիտրոնով, մեղրով և «նորաձև», օրինակ՝ կոճապղպեղով: Վերջինիս քրտնամուղ և իմունային համակարգը բարձրացնող հատկությունները վաղուց հայտնի են, իսկ նոր հետազոտությունները պարզել են կոճապղպեղի հակաօքսիդիչ և հակաբորբոքային «տաղանդները»:

Կոճապղպեղից առավելագույն օգուտ քաղելու համար ներկայացնենք թեյի բաղադրատոմսը.

- Քերել 1 թեյի գդալ կոճապղպեղի թարմ արմատը:
- Վրան լրացրեք տաք ջուր (բայց ոչ եռման) և կափարիչով ծածկեք:
- Թողեք խառնուրդը թրմվի 15 րոպե:
- Ավելացրեք մի կտոր կիտրոն, մեղրy՝ «կծովի»:

3. Բնական մեղր

Իմունային վիճակի ամրացման լավագույն միջոցներից մեկը: Այն լավագույնս համադրվում է թեյի և կիտրոնի հետ: Այս դեպքում մեղրը չպետք է ուղղակիորեն ավելացնել թեյին, քանի որ այս դեպքում կենսաբանորեն ակտիվ նյութերի մի զգալի մասը կորցնում է իր հատկությունները: Մեղրը կարելի է ուտել կիտրոնի, խնձորի կտորներով կամ կաթնաշոռով:

600x400

4. «Կենդանի յոգուրտներ», ֆերմենտացված կաթնամթերք

Լակտո և բիֆիդոբակտերիաներով կենսայոգուրտները ոչ միայն օգնում են պահպանել կայուն քաշը, այլև «պատասխանատու են» աղեստամոքսային տրակտի առողջության և ուժեղ իմունային համակարգի համար: Ամերիկացի և եվրոպացի գիտնականների կողմից վերջերս կատարված շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ պրոբիոտիկները կարող են նվազեցնել գրիպի ախտանիշները, ինչպիսիք են տապը, հազը և երեխաների քթի խցանումը: Հավատացեք, մեր մածունը գրեթե ոչիչով չի զիջում յոգուրտին։

5. Հացահատիկային շիլաներ

Սրանք վիտամինների և հանքանյութերի, հատկապես սելենի և ցինկի հիանալի աղբյուր են: Մասնագետները նշում են, որ սննդի մեջ մանրաթելերով հարուստ հացահատիկային կուլտուրաների ներառումը կարող է նաև բարձրացնել մարմնի դիմադրողականությունը: Վարսակի ալյուր, գարի, հնդկացորեն: Որպեսզի ձեր կյանքն ավելի դյուրին դառնա և առավելագույն օգուտները քաղեք այս մթերքներից, մի եփեք դրանք։ Հացահատիկների վրա տաք ջուր լցեք, պահեք ողջ գիշերը, առավոտյան վրան ավելացնել կաթ և մի փոքր կարագ, չոր կամ թարմ մրգեր՝ ըստ ճաշակի:

6. Մրգեր և բանջարեղեն

Գրիպի դեմ արդյունավետ պայքարելու համար բժիշկներն առաջարկում են ամեն օր ուտել մրգեր և բանջարեղեն, որոնք պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր և հիմնականում ֆիտոն սննդանյութեր:

Այստեղ անվիճելի առաջնորդները ցիտրուսային մրգերն են, և առաջին հերթին՝ կիտրոնը, մանդարինը, նարինջը: Օրինակ՝ մեկ նարինջը պարունակում է վիտամին C-ի ամենօրյա պահանջարկը։ Ցիտրուսային մրգերը հարուստ են նաև ֆլավոնոիդներով, որոնք ուժեղացնում են այս վիտամինի հակաօքսիդիչ ազդեցությունը:

Կարմիր լոլիկը, նուռը, թուրինջը, ինչպես նաև կարմիր կաղամբը և լոռամիրգը հատկապես օգտակար են իմունային համակարգի համար, և դա, ի լրումն այն փաստի, որ նման համեղ հավաքածուն ծառայում է որպես սրտի պաշտպանիչ՝ լիկոպինի և էլալագաթթվի մեծ պարունակության պատճառով:

Գազարն ու դդումը նույնպես բարձրացնում են դիմադրողականությունը՝ շնորհիվ այնպիսի տարրերի, ինչպիսիք են բետա-կարոտինը, ալֆա-կարոտինը, լուտեինը, կվերցետինը և այլ նյութերը, որոնք կարող են վերածվել վիտամին A-ի:

Քվերցետինը՝ ֆլավոնոիդներից մեկը (նյութեր, որոնք մրգերին և բանջարեղենին տալիս են իրենց բնորոշ գույնը), հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով և, ըստ վերջին հետազոտությունների, դանդաղեցնում է գրիպի վիրուսի գործողությունը և օգնում մարմնին հակամարմիններ ստեղծել: Քվերցետինը մեծ քանակությամբ պարունավում է հատկապես բրոկկոլիում, խնձորում, լոլիկում և սոխում, ինչպես նաև վառ գույներով բոլոր բանջարեղեններում և մրգերում (որքան գույնն ավելի վառ, այնքան լավ):

600x400

7. Կաղամբի թթու

Ասկորբինաթթվի ամենամատչելի և էժան աղբյուրներից մեկը: Իսկ կանաչ կամ գլուխ սոխի և արեւածաղկի ձեթի հետ միասին սա, ընդհանուր առմամբ, «վիտամինային ռումբ» է:

8. Սխտոր

Իմունիտետի այս հոտավետ «ընկերը» պարունակում է բնական հակաբիոտիկ ալիցին, որը, ըստ, որոշ ուսումնասիրությունների, օգնում է կանխել մրսածության և գրիպի բարդությունները: Օրական ընդամենը մեկ պճեղ սխտոր ուտելն արդեն ունի անհրաժեշտ կանխարգելիչ և հականեխիչ ազդեցություններ:

Սխտորից բացի, սոխը, ծովաբողը, սամիթը, վայրի սխտորը և այլն նույնպես չափազանց հարուստ են ֆիտոնցիդներով: Դրանք օգտակար են ոչ միայն որպես մարմնի դիմադրողականությունը բարձրացնելու և իմունային համակարգի օգնականներ, այլ նաև գրիպի բարդությունները կանխելու համար:

Ամենաարդյունավետ և էժան կանխարգելիչ միջոցառումներից սխտորով խոզի ճարպն է:

Նրանց համար, ովքեր ճարպ չեն ուտում կամ դիսբիոզ ունեն, կա նաև այսպիսի բաղադրատոմս. մի բաժակ կեֆիրին ավելացնել 3 պճեղ ծեծած սխտոր և խմել ուտելուց առաջ:

600x400

9. Տավարի միս

Սպիտակուցի, երկաթի, ցինկի և սելենի լավ աղբյուր, որոնք օգնում են ձեր օրգանիզին հաղթահարել ցանկացած հիվանդություն: Ձմռանը լավ է համադրել տավարի միսը սխտորի և հում բանջարեղենի հետ, ինչը մեծացնում է այդ մթեքների արդյունավետությունը մրսածության դեմ պայքարում:

10. Հավի արգանակ

Այն բարձրացնում է արյան մեջ սպիտակ բջիջների հակաբորբոքային ֆունկցիան: Պարունակում է գրեթե ամբողջ ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են բորբոքային բջիջներն արգելափակելու և զարգացող վարակը ճնշելու համար: Արգանակը նվազեցնում է քթում և կոկորդում լորձի քանակը, բարելավում հազը, ընդհանուր ամրացնող ազդեցություն ունի և թույլ է տալիս հիվանդությունից հետո ավելի արագ ոտքի կանգնել: Ճիշտ է, ավելի շատ առողջական օգուտներ կլինեն, եթե չլինի պարզապես արգանակ, այլ բանջարեղենով հավի ապուր:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 590 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առողջական ի՞նչ խնդիրների մասին են պատմում եղունգները

19.11.2020
Եղունգների վրայի բծերը, դրանց շերտերը և, անգամ, գույնը կարող են լինել օրգանիզմի առողջության մասին պատմող ցուցանիշներ ու հուշեl դրանց լուծման տարբերակ:

Մրսածությունն ու գրիպը կանխարգելող լավագույն մթերքները

17.11.2020
Սննդաբանները նշել են, թե կոնկրետ ինչ է պետք ուտել՝ մրսածությունն ու գրիպը կանխելու համար:

Հասակը և քաշը որոշում են ձեր կյանքի տևողությունը

06.11.2020
Գիտնականները կարողացել են ապացուցել այս չափանիշների կապը կյանքի տեւողության հետ:

Ինչպես կանգնեցնել վերքի արյունահոսությունը

06.10.2020
Ի՞նչ անել, եթե վերքը պարանոցի վրա է: Ո՞ր բացառիկ դեպքերում է օգտագործվում առաձգական փաթաթան: Ինչպե՞ս կարող եք հոգ տանել ձեր սեփական անվտանգության մասին, երբ ուրիշներին օգնում եք արյունահոսության ժամանակ:

Սուրճը և կակաոն պաշտպանում են սկլերոզից և թուլամտությունից

18.09.2020
Չնայած որևէ մեկը չի ցանկանում ծերության մասին մտածել, բայց ծեր տարիքում ոչ ոք ապահովագրված չէ թուլամտությունից:

Այստեղ բնությունն է խոսում

09.07.2020
Իրավիճակից ելնելով հայկական զբոսաշրջային շուկան իր ուշադրությունը սևեռել է ներքին տուրիզմին, օրեցօր բացահայտելով նոր հնարավորություններ, յուրահատուկ լուծումներ ու տարբերակներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2020 11:03
Իսրայելական ոսկերչական ընկերության դիզայներները ստեղծել են իսկական արվեստի գործ․ նրանք պատրաստել են դիմակ 250 գրամ 18 կարատանոց ոսկուց՝ 3608 բնական սև և սպիտակ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 210 կարատ է: Աքսեսուարի արժեքը 1,5 միլիոն դոլար է:
23-11-2020 10:57
Ամերիկացի հեռուստաաստղ եւ գործարար կին Քիմ Քարդաշյանը Instagram-ում տարածել է գրառում, որը հիացրել էր օգտատերերին: Հեռուստատաստղը տեսախցիկի առջեւ հայտնվեց շատ գայթակղիչ հանդերձանքով, որը հիացրել է համացանցը:
23-11-2020 09:33
Նորաձեւության արդյունաբերության ամենամեծ հարթակներից մեկը՝ Farfetch-ը, կազմել է Եվրոպայի ամենաոճային կանանց ցուցակը: Քեյթ Միդլթոնը ճանաչվել է ամենաոճային արքայական կերպարը:
23-11-2020 07:26
People ամսագրի ընթերցողներն արքայազն Հարրիին անվանել են աշխարհում թագավորական ընտանիքների ամենագրավիչ ու ցանկալի ներկայացուցիչը:
21-11-2020 11:06
Թել Ավիվի համալսարանից գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը հիպերբարիկ թթվածնային թերապիայի միջոցով, որը մեծացնում է տելոմերների երկարությունն ու օրգանիզմին օգնում ազատվել վնասված բջիջներից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2020
Դիտվել է 16882 անգամ
23.11.2020
Դիտվել է 893 անգամ
17.11.2020
Դիտվել է 590 անգամ
19.11.2020
Դիտվել է 578 անգամ
18.11.2020
Դիտվել է 423 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster