Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սուրճը և կակաոն պաշտպանում են սկլերոզից և թուլամտությունից

18.09.2020

Չնայած որևէ մեկը չի ցանկանում ծերության մասին մտածել, բայց ծեր տարիքում ոչ ոք ապահովագրված չէ թուլամտությունից:

Պատկերացնո՞ւմ եք տանից դուրս եք գալիս՝ մոռանալով դիմահարդարվել: Կամ, որ մոռացել եք հագնվել: Կամ, որ գնացել եք խանութ, բայց տան ճանապարհը չեք հիշում: Ավելի լավ է չպատկերացնել այս ամենը, այլ խմել կակաո և սուրճ, որոնք փրկում են տարիքային մտավոր տառապանքներից:

Մեծ Բրիտանիայի գիտնականներն ապացուցել են կակաոյով ըմպելիքի արդյունավետությունը տարեց մարդկանց տկարամտության և սկլերոզի դեմ պայքարում: Հետազոտության ընթացքում փորձին մասնակցող կանանց խնդրել են նախքան բարդ առաջադրանքներ կատարելը մեկ բաժակ կակաո խմել: Դրանից հետո չափվում էր ուղեղային արյունաշրջանառության մակարդակը: Պարզվել է, որ փորձարկվողների ուղեղում արյան հոսքը էապես արագացել է:

Բացի այդ, ուսումնասիրությունից պարզվել է կակաոյի առանձնահատուկ ազդեցությունը այն մարդկանց գործունեության վրա, ովքեր ունեցել են ուղեղային արյունաշրջանառության ցածր մակարդակ: Նման գործընթացներ նկատվում են ծերունական թուլամտությամբ կամ սկլերոզով հիվանդների մոտ:

600x580

Մարդու ուղեղի արյան հոսքի վրա կակաոյի ազդեցության պատճառը դրա հատիկներում պարունակվող ֆլավոնոիդներն են: Հենց վերջիններիս շնորհիվ է, որ ուղեղում արյան շրջանառությունն արագանում է: Այնուամենայնիվ, ֆլավոնոիդները մի թերություն ունեն. դրանք դառնություն են հաղորդում խմիչքին, և այն հետևողականորեն հանվում է շուկայում մեզ հասանելի կակաոյի փոշուց: Այնպես, որ դրանց քանակությունը նվազագույնի է հասցված:

Բայց մի հուսահատվեք: Շատերի կողմից սիրված սուրճը, բացի շաքարախտի․ Պարկինսոնի և նման հիվանդությունների դանդաղեցումից, նվազեցնում է նաև ծերունական թուլամտության զարգացման ռիսկը: Այսպիսի տվյալներ եկել են երկու երկրից, որոնց բնակիչները, մեկ շնչի հաշվով, օգտագործում են այս խմիչքի ամենամեծ քանակն աշխարհում:

Ֆինլանդիայի և Շվեդիայի գիտնականները 20 տարի շարունակ համատեղ հետազոտություն են անցկացրել ծեր տարիքում հոգեկան խնդիրների զարգացման ռիսկի վրա սուրճի ազդեցության վերաբերյալ։ Փորձի համար ընտրվել են 50 տարեկան մարդիկ: Փորձարկմանը մասնակցողների թիվը գերազանցել է 1400-ը: Պարզվել է, որ սուրճի մեջ պարունակվող կոֆեինը պաշտպանիչ հատկություններ ունի մարդու նյարդային համակարգի համար:

600x580

Եզրակացություն. օրական առնվազն երեք բաժակ սուրճը ձեզ կփրկի ծերունական տկարամտությունից: Վերջինս ստանալու ռիսկը 65%-ով կրճատվում է՝ համեմատած նրանց հետ, ովքեր օրական օգտագործում են երկու բաժակից պակաս:

Այսպես որ՝ համեղ անուշաբույր խմիչքները վայելելը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար՝ երկար կյանքի և հստակ մտքի համար:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 3310 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023
Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster