Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ ուտել շոգին՝ ավելի լավ զգալու համար

15.07.2020

Շոգ եղանակին շատերը չեն ցանկանում ծանր սնունդ ուտել: Մեծամասնությունը խուսափում է մսից և ճարպային սնունդից: Ըստ սննդաբանների՝ այս ամենը ֆիզիոլոգիապես բացարձակ հիմնավորված է:

Ի՞նչ ուտել, երբ ուտել չես ցանկանում:

Օրգանիզմը ինքնակարգավորվող համակարգ է, և այն միշտ գիտի, թե ինչն է իր համար ավելի լավ: Եթե զգում եք, որ ուտել չեք ցանկանում, ապա հարկավոր չէ բռնանալ ինքներդ ձեր վրա։ Որպեսզի անհրաժեշտ չափաբաժինը ստանաք՝ կարող եք ներառել այլընտրանքային մթերք: Օրինակ՝ ծովամթերքները և ձկները, որոնք սպիտակուցի ու ճարպի հիանալի աղբյուր են, շոգին շատ ավելի հեշտ են ուտվում:

Այս ժամանակահատվածում ամենամեծ նախապատվությունը պետք է տրվի մրգերին, բանջարեղենին, կանաչեղենին, հատապտուղներին: Այս մթերքները, բացի օգտակար հատկություններից և սեզոնայնությունից, ունեն լրացուցիչ խոնավություն, որն այնքան անհրաժեշտ է շոգ եղանակին:

Ամառային կատարյալ կերակուր են աղցանները: Դրանք կարող են բազմազան լինել, այդ թվում՝ մսով: Այդպես շատ ավելի հեշտ և հաճելի է ուտելը: Աղցանը կարող է լինել ձվով, ծովամթերքով, հավի, տավարի մսով, ընկույզեղենով: Ամենակարևորը՝ շատ բանջարեղեն և կանաչեղեն:

600x580

Ինչպիսի խմիչքներ ավելի լավ է խմել շոգին:

Հիշեք՝ շոգին անենահիմնական ըմպելիքը մաքուր խմելու ջուրն է: Այն պետք է խմել օրական առնվազն 1,5-2 լիտր:

Միևնույն ժամանակ, հարկ է հիշել, որ սառույցով ըմպելիքների առատությունը, ընդհակառակը, կարող է վատթարացնել մարսողության գործընթացները: Սա հատկապես վերաբերում է սուրճին: Այն ստեղծում է ծարավը հագեցնելու պատրանք, բայց իրականում, ընդհակառակը, օգտակար նյութերի հետ միասին մարմնից հեռացնում է հեղուկը: Ըմպելիքը կարող է լինել զով, բայց ոչ սառցե:

Գազավորված քաղցր ըմպելիքները և հյութերը նախընտրելի է ընդհանրապես բացառել: Եթե ցանկանում եք մրգային, ապա կարող եք ջրի մեջ կիտրոն ավելացնել կամ խմեք բանջարեղենային հյութեր:

600x580

Ընդունման ժամանակը

Բացի ձեր ցանկությամբ կերակուրների և խմիչքների ընտրությունից, կարևոր է նաև հաշվի առնել դրանց ընդունման ժամանակը: Խորհուրդ է տրվում ուտելիքն ընդունել զով ժամանակ: Այսինքն՝ վաղ նախաճաշ (առավոտյան 7-ին) և ճաշ (11: 00-ին), հետո՝ երկար ընդմիջում և ընթրիք 18: 00-ից հետո: Այսպիսով, դուք չեք ծանրաբեռնի ձեր օրգանիզմը:

Մթերքներ, որոնք կատարյալ են շոգ եղանակին

Թան: Այն ունի ցածր կալորիականություն, հիանալի չեզոքացնում է քաղցի ու ծարավի զգացումը, մաքրում օրգանիզմը և կարգավորում մարսողությունը:

Կեֆիր: Այն պարունակում է անհրաժեշտ ամինաթթուներ, կալցիում, կալիում, բարելավում է մարսողությունը, հագեցնում քաղցն ու ծարավը:

Բանան։ Կալիումի բարձր պարունակությունը օգնում է պահպանել սիրտանոթային համակարգը: Կատարելապես հագեցնում է քաղցը:

Հացահատիկային ուտեստներ: Դրանք էներգետիկ պաշար են ամբողջ օրվա համար, ինչպես նաև պարունակում են օգտակար վիտամիններ և հանքանյութեր:

Ծովամթերք և ձուկ: Օգտակար ճարպերի ու սպիտակուցների կատարյալ աղբյուր:

Անպայման լսեք ձեր օրգանիզմի պահանջները և հետևեք դրանց տրամաբանությանը: Կարիք չկա հարկադրաբար ուտել, եթե, նույնիսկ, դուք նպատակ ունեք կազմվածքը բարելավելու: Օրգանիզմն անպայման կարձագանքի դրան:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 725 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երեք պարզ խորհուրդ՝ նյութափոխանակությունն արագացնելու համար

13.08.2020
Նյութափոխանակության արագությունը քաշի նվազեցման բանաձևի հիմնական փոփոխականներից է:

Նրբագեղ կանանց 10 սովորույթուն, որոնք թույլ չեն տալիս գիրանալ

05.08.2020
Եվ ինչո՞ւ ենք մենք այդքան հաճախ մոռանում այս պարզ կանոնների մասին:

5 իր, որ պետք է գնել մեկ չափս ավելի մեծ

17.07.2020
Կանանցից շատերը, գնելով այս կամ այն իրը, փորձում են ավելի փոքր չափսի մեջ տեղավորվել՝ ուրախանալով դրանով:

Ինչ ուտել շոգին՝ ավելի լավ զգալու համար

15.07.2020
Շոգ եղանակին շատերը չեն ցանկանում ծանր սնունդ ուտել: Մեծամասնությունը խուսափում է մսից և ճարպային սնունդից: Ըստ սննդաբանների՝ այս ամենը ֆիզիոլոգիապես բացարձակ հիմնավորված է:

Տղամարդկային հայացք. կանանց դիմահարդարման 5 տարր, որոնք տղամարդկանց անընդունելի են թվում

03.07.2020
Ժամանակակից կանայք սովոր են ամեն օր կոսմետիկա օգտագործել և փորձում են առանց դիմահարդարման տանից դուրս չգալ: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ներկվված աչքերը և շրթունքները ի օգուտ են լինում կանանց:

Ի՞նչ դիրքով լուսանկարվել, որպեսզի պակաս քաշով երևալ. 10 փորձված հնարք

16.06.2020
Դուք ֆիզկուլտուրայի դասի չեք, որպեսզի զգաստ կանգնեք։ Փորձարկումներ արեք ձեռքերի ու ոտքերի դիրքի հետ կապված, գտեք հաջող դիրքեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-08-2020 10:22
@yankeekicks օգտահաշիվը Բեյոնսե Ivy Park եւ adidas բրենդի նոր կոլաբորացիայի սպորտային կոշիկներով մի քանի լուսանկար է հրապարակել: Դրանց համար հիմք է ընդունվել Nite Jogger ուրվագիծը, որն առաջին անգամ ներկայացվել է 2019 թվականի հունվարին։
13-08-2020 10:16
Այսօր Ձախլիկների միջազգային օրն է։ Այս օրը (International Left-Handers Day) առաջին անգամ նշվել է 1992-ի օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի (Left-Handers Club) նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 1990 թվականին:
13-08-2020 09:36
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Թենեն Օրդունևը նիհարել է 88 կգ-ով այն բանից հետո, երբ բժիշկը զգուշացրել էր նրան իր մոտ սկսվող շաքարախտի մասին:
13-08-2020 02:30
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն է» համաժողովում հայտարարել է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:
13-08-2020 01:34
«Աղջկա հայր լինելը սեր է ամբողջ կյանքի համար».Օռլանդո Բլումը խոստովանել է, որ անհամբեր սպասում է դստեր լույս աշխարհ գալուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

LADYNEWS TV
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը ևհրապարակել դրա անիմացված հոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2020
Դիտվել է 1467 անգամ
11.08.2020
Դիտվել է 1009 անգամ
07.08.2020
Դիտվել է 469 անգամ
08.08.2020
Դիտվել է 421 անգամ
12.08.2020
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster