Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Այստեղ բնությունն է խոսում

09.07.2020

Իրավիճակից ելնելով հայկական զբոսաշրջային շուկան իր ուշադրությունը սևեռել է ներքին տուրիզմին, օրեցօր բացահայտելով նոր հնարավորություններ, յուրահատուկ լուծումներ ու տարբերակներ, հանրապետության տարածքում հանգիստը կազմակերպելու համար հանրությանն առաջարկելով հետաքրքիր փաթեթներ։

Այցելուներին նման առանձնահատուկ հանգիստ է սպասվում նաև «Վաղարշյան այգի» անունը ստացած գաստրոբակում։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում, ձգված է կիրճի եզրով՝ Քասախ գետի ափի բարձրունքում, որտեղից երևում է ողջ Արարատյան հարթավայրը, Մասիսը, Հայկական պարի լեռնաշղթան՝ իր հարուստ բնապատկերով:

600x580

Հանգստավայրն ունի տասնամյակների պատմություն։ Հիմնադրվել է դեռևս անցյալ դարի 70-ական թվականներին՝ ծառայելով որպես հայ մեծանուն դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, պրեֆեսոր, մանկավարժ, գրող, հասարակական և պետական գործիչ Վաղարշ Վաղարշյանի ընտանեկան ամառանոց։ Տան հիմքերը, ըստ պատմական տեղեկությունների, գցվել են դեռևս 1890-ական թվականներից։ Տեղանքը ծառայել է որպես դպրոց, կրթական, հոգևոր զարգացման կենտրոն և աղոթատեղի։

600x580

Նոր ժամանակները նորովի մոտեցուներ թելադրեցին։ Սաղմոսավանի գեղատեսիլ բնությունը, օդի մաքրությունը և հեքիաթային հանգիստը երջանկահիշատակ Վաղարշ Վաղարշյանի որդին՝ Աշոտ Վաղարշյանը, կնոջ՝ Ինգա Վաղարշյանի և ընտանիքի մտերիմ արվեստաբան Բաբկեն Քոլոզյանի հետ համատեղ որոշեցին ծառայեցնել նաև հանրությանը։ Ձեռք են բերում հողակտորներ, նախագծում ու ձեռնամուխ են լինում մշակութային անցյալը պահպանող ու դրա հետագա զարգացմանը միտված մի ծրագրի։

600x580

«Վաղարշյան այգին» այսօր դարձել է մշակութային հավաքատեղի, բարեկիրթ ընտանիքների հանգստավայր և միջոցառումների կազմակերպման կենտրոն։ Այգում գլխավորապես թագավորում է դասական ոճի երաժշտությունը։ Այն ընդգրկված է ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրում և համագործակցության արդյունքում այսօր ստացել է «Վաղարշյան գաստրոբակ» անվանումը։

600x580

«Վաղարշյան այգում» պահպանվում են բարձրակարգ խոհանոցային ավանդույթները, այցելուներին մատուցվում է Սաղմոսավան գյուղի էկոլոգիապես մաքուր բազմատեսակ սնունդ։

600x580

«Այգին» ամբողջովին ձգվում է բարձրադիր ձորի երկայնքով, ինչից էլ ծնվել է մերօրյա կարգախոսը՝ «Այստեղ բնությունն է խոսում»։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3752 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 647 անգամ
23.04.2024
Դիտվել է 192 անգամ
25.04.2024
Դիտվել է 141 անգամ
26.04.2024
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster