Նորաձև են «մարգարիտային» մազերը
07.07.2020
Այս սեզոնին նորաձև է դարձել սանրվածքների զարդարումը մարգարիտներով։
Մարգարիտներն ավելի ու ավելի հաճախ են ընտրվում որպես մազերի զարդեր: Հատկապես տարածում են գտել երկար ուլունքները, որոնք հյուսված են պոչի կամ մազափնջի մեջ՝ նմանվելով մազերի վրա ընկած կաթիլների կամ կոնֆետների։
Մարգարիտները հաստատապես դարձել են սեզոնի գեղեցկության հիմնական աքսեսուարը: Այդպիսի օրինակներ մոդելները ներկայացրեցին դեռևս Paul & Joe-ի, Alice + Olivia-ի, Khaite-ի և Andrew Gn-ի գարուն-ամառային հավաքածուների ցուցադրությունների ժամանակ: Ի դեպ, որոշ բլոգերներ վերաիմաստավորել են միտումը և սկսել մարգարիտներով զարդարել դեմքը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3641 անգամ
Читать на русском
|