Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026

Զգեստապահարանի ընդլայնումը շարունակվում է. մենք վաղուց տղամարդկանցից խլել ենք մեծ չափսի բաճկոնները, լայն վերնաշապիկներն ու ծանր կոշիկները։ Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Տղամարդկանց բաժին այցելելու սովորությունը վաղուց դադարել է փորձ լինելուց։ Տղամարդկանց հագուստը գրավիչ է իր պարզ ձևով՝ ուղիղ գծերով, ավելորդ մանրամասների բացակայությամբ և ամուր նյութերով, որոնք առավոտից երեկո պահում են ուրվագիծը։ Մենք սովոր ենք կրել ազատ բաճկոններ և տաբատներ՝ գոտկատեղի ծալքերով, բայց երբեմն կերպարին պակասում է այն վերջնական շտրիխը, որը հավաքածուն դարձնում է ամբողջական։

Այս կարևոր դերը ստանձնել է բարդ անցյալ ունեցող մի իր։ Աքսեսուարը, որը մի ժամանակ ամուր կապված էր խիստ գրասենյակային հագուստի կանոնների կամ դպրոցական հավաքների հիշողությունների հետ, կտրուկ փոխել է իր բնույթը և դարձել քաղաքային հանգիստ ոճի խորհրդանիշ։

Ապստամբություն գրասենյակային ռեժիմի դեմ. նոր կյանք տղամարդկանց փողկապի համար

600x400

Այս սեզոնի ամենամեծ բացահայտումը դասական փողկապն է, որը վերջապես իր տեղը գտավ կանանց զգեստապահարանում: Տասնամյակներ շարունակ տղամարդկանց կոստյումների այս տարրը եղել է ենթակայության և խեղդող հանդիպումների խորհրդանիշ: Երբ փողկապը կիրառվում է կանացի կերպարի վրա, այն փոխում է համատեքստը. խիստ կանոնների նշանից վերածվում է նորաձևության հեգնական գործիքի:

600x400

Ոճաբանները խորհուրդ են տալիս փողկապը դիտարկել որպես հստակ ուղղահայաց գիծ, որը երկարացնում է ուրվագիծը, ընդգծում պարանոցը և համադրում նույնիսկ պարզ առօրյա հագուստը։ Փողկապը ծառայում է որպես աքսեսուար, շատ ավելի հետաքրքիր տեսք ունենալով, քան ավանդական վզնոցները։

Գործվածքը և խտությունը. որ մոդելներին ուշադրություն դարձնել

600x400

Աքսեսուարի պաշտոնական տեսքից խուսափելու համար կարևոր է նյութը։ Լայն, փայլուն սինթետիկ փողկապները լավագույնս կարելի է օգտագործել ձանձրալի հանդիպումների համար։ Իրական կյանքում այլ գործվածքներն լավ են աշխատում.

• Գործված տրիկոտաժ։ Նեղ, տրիկոտաժե փողկապը՝ ներքևի մասում ուղիղ կտրվածքով, մեղմ և բնական տեսք ունի ջինսերի և կարդիգանների հետ։

• Փայլատ մետաքս և բուրդ։ Հանգիստ, առանց փայլի խիտ գործվածքը պահպանում է հանգույցի ձևը և լավ համադրվում է դասական վերնաշապիկների և բաճկոնների հետ։

• Նուրբ վինտաժային ոճեր։ Նուրբ սև կամ մուգ կարմիր տարբերակները հագուստին հաղորդում են ճիշտ չափաբաժնի անկաշկանդություն։

Ինչի հետ կրել փողկապի ամեն օր

600x400

Հաջողակ հանդերձանքի գաղտնիքը խստությսն և անկաշկանդության հավասարակշռությունն է: Կոճակներով վերնաշապիկի և նեղ բաճկոնի հետ փողկապ կրելը ձանձրալի է: Հակադրությունները շատ ավելի հետաքրքիր են.

• «Մաշված» կաշվե բաճկոն։ Լայնածավալ վինտաժային բայքերական բաճկոնը կամ կաշվե բոմբերը վերացնում են փողկապով վերնաշապիկի կոշտությունը՝ ստեղծելով համարձակ, քաղաքային համադրություն։

• Բաց օձիք։ Վերնաշապիկի վերին կոճակը ազատ թողեք, իսկ հանգույցը մի փոքր ներքև քաշեք։ Սա վերացնում է խստությունը և ավելի թեթև տեսք է հաղորդում։

• Հաստ տրիկոտաժե հագուստ։ V-ձև օձիքով սվիտերի տակից փողկապ կրեք։ Կստանաք հանգիստ, պրեպի ոճով ոգեշնչված կերպար։

Հիմնական կանոնը՝ ոչ մի կոկիկություն

600x400

Փողկապ կրելիս հիմնական սխալն այն նախագծային ճշգրտությամբ կապելու փորձն է։ Կանացի զգեստապահարանում կատարյալ սիմետրիան վնասակար է։

600x400

Թող հանգույցը մի փոքր անհարթ, իսկ բարակ հետևի ծայրն առջևի մասից ազատորեն դուրս ցցված լինի։ Մի՛ թաքցրեք այն օղակի մեջ. թեթևակի խառնաշփոթը կընդգծի, որ դուք փողկապը կրում եք զվարճանքի համար, այլ ոչ թե խիստ կարգապահության։

600x400

600x400

600x400

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1517 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 991 անգամ
13.11.2026
Դիտվել է 358 անգամ
15.11.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster