Ինչ գույն ներկել մազերը 2020 թվականին. 5 նորաձև թրենդ
19.03.2020
Ցանկացած կին ձանձրանում է միշտ նույն ոճով լինելուց, բայց ոմանք իրենց կերպարը փոխում են գրեթե ամեն տարի, մինչդեռ մյուսները շատ ավելի հազվադեպ: Սանրվածքի և մազերի գույնի փոխությունը կարող է արմատապես փոխել կնոջ կերպարը: Այսօր կցանկանայինք պատմել, թե ո՞ր երանգներն են ամենատարածվածը 2020 թվականին:
1. Սև մազեր՝ մանուշակագույն և կապույտ երանգով
Հիանալի է թուխ մաշկ և մուգ մազեր ունեցողների համար: Բաց մազերի վրա նման արդյունքի շատ դժվար կլինի հասնել, բացի այդ, կա մազերը փչացնելու կամ այրելու հավանականություն:
2. Կոճապղպեղի երանգ
Մազերի կարմրավուն երանգ ունեցող աղջիկներիը միշտ դուր են եկել տղամարդկանց: Մազերի կոճապղպեղի երանգը փափուկ և փայլուն կարմիր գույնի տարբերակներից մեկն է: Հարմար է ցանկացած երկարության մազերի համար: Այս երանգն առավել դիտարժան է արևի լույսի ներքո: Լավ կսազի բաց աչքեր և սպիտակ /գունատ մաշկ ունեցողներին:
3. Մուգ բալ
Վարսահարդարներն արդեն խոսում են, որ այս երանգը 2020-ի առաջատարն է: Այս գույնը կատարյալ է նրանով, որ հարմար է ցանկացած տիպի և տարիքի կնոջ համար:
4. Ելակային շիկահեր
Եվ իհարկե, չարժե անտեսել շիկահերներին: Շիկահեր մազերով կանայք կարող են փորձեր կատարել և խաղալ երանգներով: Այս գունավորմամբ ստեղծվում է վարդագույն ոսկու ազդեցություն: Զարմանալի է, բայց մազերի վրա այն բնական և շատ տպավորիչ տեսք կունենա:
5. Բեժ շիկահեր
Եթե բնական շիկահեր մազեր ունեք, ապա մտածեք հարուստ բեժ գույնի մասին: Մոխրագույն և պլատինի երանգներն արդեն փոքր-ինչ ձանձրացնում են, ուստի մի փոքր մուգ շեկը կարող է դրանց հիանալի փոխարինող լինել: Այս երանգը շատ բնական տեսք ունի, և դուք անպայման աննկատ չեք մնա:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4648 անգամ
Читать на русском
|