Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024

Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը: Թե ոճավորման և տարրերի ինչպիսի՞ միտումներ կիշխեն 2024 թվականին, ներկայացնում ենք ստորև:

Հակադրվող

Ոճաբաններն արդեն հոգնել են՝ ասելով, որ նյուդային ոճի զուգագուլպաներն արդիական են: Բեժ տարբերակները կարող են օգնության հասնել, եթե դրես–կոդի խնդիր ունեք, սակայն դրանք անտարակույս կփչացնեն տեսքը՝ ավելացնելով անբնականությունը:

Եթե ձեզ թվում է, թե դրանք միակն են, որ հարմար են բեժի և սպիտակի հետ, ապա գոնե մեկ անգամ փորձեք փոխել ինքներդ ձեզ և ձեր կերպարը կերտեք խիտ հակադրվող զուգագուլպաներով․ այսօր դրանք թրենդային են:

600x400

Շագանակագույն՝ սեւի եւ նյուդի փոխարեն

Կիսաթափանցիկ հյուսվածքի դեպքում կարող եք կանգ առնել շագանակագույն և մոխրագույն երանգների վրա։
Նման զուգագուլպաները չեն «գաղտնազերծում», մերկ ոտքերը և ակնթարթորեն լրացնում են կերպարը՝ դարձնելով այն շատ ավելի հետաքրքիր:

600x400

Գուլպաներով

Եթե ընտրեք մինի և ցածր կոշիկներ, փորձեք կերպարին գուլպաներ ավելացնել: Դրանք լավ կհամադրվեն կիսաշրջազգեստների և սպորտային կոշիկների հետ։

Կարող եք ընտրել կոկետ կարճ գուլպաներ, որոնց վերևի մասում ժանյակ կա, կամ՝ տարբերակներ գծերով, տառերով:

600x400

Կարմիր

Կարմիրը մնում է գլխավոր գույնը․ նույնիսկ Pantone-ի խոստացած «peach fluff»-ը դեռ դուրս չի մղել այն: Օրիգինալ և աչքի ընկնող զգեստի համար լավագույն տարբերակը կարմիր զուգագուլպաներն են:

Ընտրեք հաստ տարբերակները և դրանք լրացրեք միատոնային ներքևով․ դա կարող է լինել դասական սևը կամ էքստրավագանտ կանաչը:

600x400

Դեկորատիվ տարրերով

Փայլերով ու ուլունքներով զուգագուլպաները հիմա ոչ միայն տոն, այլեւ ամեն օրվա համար են, նույնիսկ, եթե դուք չեք ծրագրում որևէ երեկույթի մասնակցել։

2024 թվականին սովորական կերպարի հետ համարձակորեն կրում ենք թվացյալ երեկոյի համար նախատեսված զուգագուլպաներ:

 600x400

Հարթքոր՝ մոնոխրոմով

Սրտիկները ձմռան վերջի և գարնան սկզբի կարևոր թրենդներից են: Կրեք դրանք անգամ զուգագուլպաների վրա:

Եվ եթե ձեզ թվում է, թե պրինտով զուգագուլպաները պարզապես անհնար է որևէ բանի հետ համադրել, ապա փորձեք ստեղծել միագույն կերպար։ Միեւնույն ժամանակ, պարտադիր չէ, որ այն լինի առանց շեշտադրումների․ բացի զուգագուլպաներից, աչքի ընկնող տարրերը կարող են լինել նաև կոշիկների, վերնահագուստի վրա:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6844 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01
Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03
Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 673 անգամ
27.10.2026
Դիտվել է 515 անգամ
28.10.2026
Դիտվել է 458 անգամ
29.10.2026
Դիտվել է 417 անգամ
30.10.2026
Դիտվել է 362 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster