Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․
01.02.2020
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Խոյ
Խոյերի համար 2020-ի փետրվարը հաջող կլինի: Այս նշանի ներկայացուցիչները կունենան շատ հաճելի իրադարձություններ և հանդիպումներ։
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է զգույշ լինեք և թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անհատներ, ովքեր անձնական շահ են փնտրում:
Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 11, 17, 21, 27
Անբարենպաստ օրերը՝ 2, 5, 7, 13, 19, 25
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․ Ցուլ
Փետրվարին աստղերը հովանավորում են Ցուլերին: Նրանք ի վիճակի են հասնելու իրենց նպատակներին, բայց այս ճանապարհը չի լինի առանց ձախողումների և դժվարությունների: Սակայն խուճապի մի մատնվեք, քանի որ այդ փորձությունները միայն կամրապնդեն ձեր ցանկությունը և կհանգեցնեն մեծ հաջողությունների:
Բարենպաստ օրերն են՝ 6, 10, 14, 21, 26, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 8, 16, 20, 21
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․ Երկվորյակ
Փետրվարը Երկվորյակների համար պատրաստել է մի շարք նորություններ: Ամիսը կլինի իրադարձություններով հարուստ և կպարգևի բազմաթիվ դրական ու հաջողակ պահեր: Այս ժամանակահատվածում նշանի ներկայացուցիչները կարող են արմատապես դեպի լավը փոխել կյանքը, բայց դա առանց դժվարությունների չի տրվի:
Բարենպաստ օրերն են՝ 3, 8, 16, 18, 26, 28 Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 22, 27, 29
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Խեցգետին
Փետրվարի սկզբին Խեցգետինը կանցկացնի կատարված գործերի մանրամասն ուսումնասիրություն: Դուք կզբաղվեք սխալների շտկմամբ, բայց ընդհանուր առմամբ ամիսը կլինի կայուն և հաճելի: Հաջողությունը կուղեկցի ձեզ, այնուամենայնիվ, պետք է համառություն դրսևորել և ավելի հավակնոտ լինել․ այդ պարագայում կհասնեք ցանկալի նպատակին:
Բարենպաստ օրերն են՝ 1, 7, 14, 21, 27, 28 Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 13, 19, 24, 29
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Առյուծ
Փետրվարն Առյուծների համար շատ փորձություններ է նախապատրաստել, բայց չի լինի ոչինչ, որը չկարողանաք հաղթահարել: Ֆինանսական իրավիճակը հեշտ չի լինի, բայց ձեր հաստատակամությունը կօգնի շտկել այն: Պատրաստ եղեք ձեր երկրորդ կեսի հետ լուրջ զրույցի և փոփոխությունների՝ ձեր հարաբերություններում:
Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 10, 14, 20, 22 Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15, 24, 29
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Կույս
Կույսի համար փետրվարը լարված կլինի: Արժե զսպվածություն ցուցաբերել և վստահել ձեր փորձին ու կանխազգացողությունը: Զգույշ եղեք անծանոթ մարդկանցից, ինչպես նաև կազմեք գործողությունների հստակ պլան ոչ միայն աշխատանքի, այլև հարաբերությունների համար:
Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 8, 12, 20, 23 Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 10, 14, 17, 20
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Կշեռք
Փետրվար ամսվա ձեր բոլոր ծրագրերը ի կատար կածվեն, լավ արդյունքներ կտան, բայց չպետք է գերծանրաբեռնվել և մոռանալ հանգստի մասին: Ձեր էներգիան թույլ կտա բարձրանալ կարիերայի սանդուղքով, իսկ մտերիմների կարծիքը կօգնի ձեզ ճիշտ որոշում կայացնել:
Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 10, 16, 20, 29 Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 7, 14, 24, 25
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Կարիճ
Փետրվարին Կարիճները պետք է չափազանց սկզբունքային լինեն, ավելի լավ է ի ցույց դնել հաղորդակցական հմտությունները: Դա կօգնի բարելավել վստահելիությունը աշխատավայրում և հարաբերությունների մթնոլորտը: Ամսվա վերջին հավանականություն կա հանդիպելու երկրորդ կեսին:
Բարենպաստ օրերն են՝ 1, 4, 24, 20, 25, 26 Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 7, 10, 11, 22
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Աղեղնավոր
Աղեղնավորի համար փետրվարը սթրեսային է լինելու: Այս շրջանում կարևոր է հանգիստ լինել և վերահսկել հույզերը: Վնասվածքների ռիսկը մեծ է, այնպես որ մի՛ գերծանրաբեռնվեք և խնամեք ինքներդ ձեզ։ Նաև զգույշ եղեք. մի՛ ասեք ձեր ծրագրերն անծանոթ մարդկանց, այլապես դրանք չեն իրականանա:
Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 7, 10, 22, 28 Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15, 23, 29
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Այծեղջյուր
Այծեղջյուրի համար փետրվարը հագեցած կլինի տարբեր պահերով' հաճելի, և ոչ այնքան: Այս ընթացքում գլխավորն այն է, որ չկորցնեք հավատը ինքներդ ձեր նկատմամբ և գերհոգնածություն չունենաք։ Լավատեսությունը ձեր հավատարիմ ուղեկիցն է, որը կբերի ավելի պայծառ ապագայի և կօգնի հասնել ձեր նվիրական նպատակին:
Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 10, 14, 27, 29 Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 11, 12, 13, 22
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ. Ջրհոս
Փետրվարին Ջրհոսները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեն իրենց գործերում, բայց ուրիշներիներից հեռու մնան: Ձեր հապճեպ որոշումները կարող են ճիշտ չլինել և կդժվարացնեն կյանքը: Նախընտրելի է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին և սիրելիներին:
Բարենպաստ օրերն են՝ 5, 10, 13, 16, 20, 21 Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 8, 9, 14, 25
Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․ Ձկներ
Փետրվարին Ձկների մոտ ամեն ինչ հանգիստ և չափավոր կլինի: Չարժե ներքաշվել կասկածելի արկածների մեջ, հակառակ դեպքում ներդաշնակության մասին մոռանալու մեծ հնարավորություն կա: Այս ամիս նշանի ներկայացուցիչները տրամադրված են մանրկրկիտ դիտարկել իրենց ապագան:
Բարենպաստ օրերն են՝ 10, 14, 20, 22, 25, 29 Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 4, 12, 17, 26
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 9667 անգամ
Читать на русском
|