Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ավելի երիտասարդ տեսք ունենալ. նորաձևության 6 խորհուրդ

23.01.2020

Դժվար թե հիմնավորելու կարիք կա, որ մեր զգեստապահարանն է հիմնականում որոշում, թե ինչպիսի տեսք մենք կունենանք'որքան խնամված, արժեքավոր, նորաձև և գրավիչ: Ճիշտ ընտրված զգեստապահարանը կարող է նաև քողարկել տարիքը և օգնել շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ:

Ստորև ներկայացնում ենք նորաձևության մասնագետների մի քանի խորհուրդներ, որոնք ձեզ թույլ կտան հավաքել «հակատարիքային» զգեստապահարան:

Հետևեք թրենդներին

Ավելի երիտասարդ տեսք հաղորդող զգեստապահարան ունենալու հիմնական կետերից մեկը ձեր հավաքածուում այնպիսի հագուստի ընդգրկելն է, որը համապատասխանում է նորաձևության արդի պահանջներին: Ոչ, մենք չենք հորդորում կուրորեն հետևել միտումներին, այնուամենայնիվ, խորհուրդ չենք տալիս նաև դրանք լիովին չանտեսել: Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ զգեստապահարանում դասական հիմնական իրերի հետ միասին, տեղ գտնեն նաև նմուշներ վերջին հավաքածուներից: Բանն այն է, որ արդիական իրերը կերպարը դարձնում են ժամանակակից և թարմ: Արդյունքում, դուք ոչ միայն ցույց եք տալիս ձեր տեղեկացվածությունը նորաձևությունից, այլև ունեցած տարիքից ավելի երիտասարդ եք թվում:

600x580

Թարմացրեք զգեստապահարանը

Զգեստապահարանը կարելի է թարմացնել ոչ միայն նոր գերժամանակակից իրերով, այլև դասականների օգնությամբ: Գաղափարն այն է, որ ժամանակ առ ժամանակ հարկ է թարմացնել հիմնական դասական զգեստապահարանը: Եթե նկատում եք, որ ձեր նախընտրած իրերը մաշված են, տեսքից ընկել են և էժանացնում են կերպարը, կամ դրանք վերանորոգեք կամ նորը գնեք՝ դրանց փոխարինման համար: Կարևոր է, որ ձեր իրերը գտնվեն գերազանց վիճակում:

600x580

Ուշադրություն դարձրեք աքսեսուարներին

Աքսեսուարներն ամենևին էլ երկրորդական դերեր չեն խաղում. հիշեք սա և հատուկ խնամքով մոտեցեք աքսեսուարների ընտրությանը: Առանց աքսեսուարների հանդերձանքը նայվում է միջին, անավարտ և ոչ այնքան նրբագեղ: Այնուամենայնիվ, չպետք է նաև չափն ացնել՝ սա կարող է կերպարը անճաշակ դարձնել: Աշխատեք կրել նվազագույն զարդեր, հատկապես, եթե դրանք արտահայտիչ և ինքնաբավ են: Իսկ ավելի երիտասարդ տեսք ունենալու համար, մի կողմ դրեք հնացած ոճերի զարդեղենը, որոնց հավանություն կտար ձեր տատը' դրանք անողոքաբար մեծացնում են տարիքը, իսկ փոխարենը կրեք ժամանակակից զարդեր: Ընտրանքը, որոնց պարագայում հաստատ չեք սխալվի՝ ոսկե կամ արծաթից պատրաստված նրբագեղ զարդերն են:

600x580

Ընտրեք հագուստի գույնը

Ձեր կրած իրերի գույնից շատ ավելի բան է կախված, քան կարծում եք: Ըստ ոճաբանների՝ խամրած, մռայլ երանգների իրերը (թեկուզև՝ նորաձև) կարող են նկատելիորեն մեծացնել ձեզ: Հատկապես, եթե դրանք գրավում են ձեր զգեստապահարանների մեծ մասը: Փորձագետները խորհուրդ են տալիս զգեստապահարանները «լուսավորել», թեթև ու պայծառ գույներով հագուստ կրել, եթե ցանկանում եք ձեր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունենալ:

600x580

Կրեք համապատասխան կոշիկ

Իսկապես կոշիկներից, ինչպես նաև այլ պարագաներից, շատ բան է կախված, ներառյալ այն, թե որքան գրավիչ ու երիտասարդ տեսք կունենաք: Անտեղի է հիշեցնել, որ մաշված և չխնամված կոշիկները միայն կփչացնեն տպավորությունը, իսկ հնացած ոճինները ստվեր կգցեն ձեր կերպարին ու կծերացնեն ձեզ: Հետևաբար, կոշիկները ընտրելիս միշտ հաշվի առեք մի քանի հիմնական չափանիշ. դրանք պետք է լինեն կոկիկ և մաքուր, ժամանակակից և նորաձև, նաև՝ բավականաչափ հարմարավետ:

600x580

Կրեք հագուստ, որը կատարյալ է ձեր կազմվածքի համար

Նույնիսկ եթե դուք հագնեք ամենանորաձև և թանկ հագուստը, դրանում երիտասարդ և գրավիչ տեսք չեք ունենա, եթե այն լավ չնստի ձեր վրա և չհամապատասխանի ձեր կազմվածքին: Հետևաբար, ընտրեք այնպիսի հագուստներ, որոնք հիանալի են նստում ձեզ վրա կամ նախընտրած իրերը տարեք այնպիսի դերձակի մոտ, որը կձևափոխի դրանք ըստ ձեր կազմվածքի:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1089 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ավելի երիտասարդ տեսք ունենալ. նորաձևության 6 խորհուրդ

23.01.2020
Դժվար թե հիմնավորելու կարիք կա, որ մեր զգեստապահարանն է հիմնականում որոշում, թե ինչպիսի տեսք մենք կունենանք'որքան խնամված, արժեքավոր, նորաձև և գրավիչ:

Կարմիր գինին օգնում է կարգավորել քաշը

17.12.2019
Մասնագետները բացահայտել են՝ կարմիր գինին խանգարում է ճարպային բջիջների առաջացմանը: Խմիչքն իր մեջ պարունակում է նյութ, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:

Մազերի որ գույնն է Կենդանակերպի նշաններին հաջողություն բերում

13.11.2019
Մազերի ճիշտ ներկունը ուժեղացնում է բնական տվյալները և օգնում հասնել նպատակին։

Մթերքներ, որոնք այրում են փորի ճարպը

29.10.2019
Ներքին ճարպը, որը հավաքվում է փորին, վնասակար է մարդու առողջության համար։

Պատչերի օգտագործման սխալներ, որոնք կատարում են բոլորը

23.10.2019
Պատչերը լավ օրինակ են նրա, թե ինչպես են ասիական երկրների միջոցները արմատավորվում  արևմտյան կանանց դեմքին:

Ինչու են սպիտակ մազերը հայտնվում ժամանակից շուտ

04.10.2019
Գենետիկա՞ն, սխալ ապրելակե՞րպը, թե՞ խնամքը․ ի՞նչը կամ ո՞վ է մեղավոր սպիտակ մազերի վաղ հայտնվելու համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-02-2020 10:50
Եգիպտոսում Թութանհամոն փարավոնի դամբարանի տարածքում ռադիոտեղորոշիչ ուսումնասիրությունը բացահայտել է պատերից այն կողմ թաքնված սրահների առկայության հավանականությունը: Հետազոտությունները կարող են բացահայտել փարավոնի մոր՝ Նեֆերտիտի թագուհու դամբարանի իրական վայրը:
21-02-2020 10:46
«Take on me» հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում:
21-02-2020 10:39
Սկանդինավյան նկարիչներ Իդա Յոնսոնն ու Սայմոն Սաարինենը, ինչպես նաեւ շվեդ մոդելավորող Բեատե Կարլսոնը շորտեր են ստեղծել, որոնք նմանակում են Քիմ Քարդաշյանի հետույքը:
21-02-2020 10:25
Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի կենտրոն են, նշում են Էքսկուրսավարների համաշխարհային օրը:
21-02-2020 03:47
Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Keyoh-ը նոր տեսահոլովակ է թողարկել, որը ոգեշնչված է հայերեն բառերով եւ ռիթմերով: Նրա նոր` «Yaribo» տեսահոլովակում նրան հայերենով ձայնակցել են ավելի, քան 35 երկրների ներկայացուցիչներ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2020
Դիտվել է 1791 անգամ
18.02.2020
Դիտվել է 1000 անգամ
19.02.2020
Դիտվել է 587 անգամ
17.02.2020
Դիտվել է 502 անգամ
20.02.2020
Դիտվել է 320 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster