Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ գույներով պետք է դիմավորել 2020 թ․ Նոր տարին

14.11.2019

Աստղաբաններն արդեն հայտնել են, թե ինչ երանգների հագուստներով պետք է դիմավորել առաջիկա ձմռան ամենագլխավոր տոնը։

Շատերը վստահ են, որ մենք կարող ենք փոխել կյանքը, եթե Նոր տարին ճիշտ գույներով դիմավորենք։ Ահա թե ինչ երանգներով պետք է դիմավորել 2020-ը՝ սպիտակ-մետաղական առնետի տարին։


Սպիտակ

Սա առավել տրամաբանական հանդերձանքն է, որն ակնկալվում է Սպիտակ առնետի տարուն: Գույնն ինքնին տոնական է (եթե, իհարկե, չես ընտրում սովորական վերնաշապիկներ, որոնք ամեն օր հագնում ես գրասենյակում):

Նաև, ըստ աստղագուշակների, սպիտակ գույնի ամանորյա հանդերձանքը հաջորդ տարի կարող է օգնել ֆինանսական հարցերում: Ինչպես նաև նպաստավոր է նրանց համար, ովքեր ցանկանում են կյանքը սկսել զրոյից:

600x580

600x580

Մոխրագույն

Մեկ այլ տրամաբանական գույն: Պարզապես այս դեպքում հանդերձանքը պետք է լինի տոնական, և այստեղ հարկ կլինի ջանք թափել: Համարձակորեն ընտրեք փայլող կտորներից հագուստներ կամ յուրահատուկ ձևվածքի շրջազգեստներ: Աքսեսուարները կարող են «փրկել» կերպարը՝ քարերով պատված կլաչներ, կեղծամներ։

 600x580

600x580

Նուրբ վարդագույն

Այս տարի աստղագուշակները խորհուրդ են տալիս ընտրել նուրբ պաստելային երանգներ: Օրինակ, առավել նորաձև ձմեռային գույներից մեկը նուրբ վարդագույնն է: Այս տարբերակը կարող է նաև խնայողական լինել, եթե անցած տարի նույնպես լրջորեն եք մոտեցել տոնական հագուստի ընտրությանը:

600x580

600x580

Բաց երկնագույն

Եվս մեկ նուրբ գույն, որը խորհուրդ են տալիս աստղագուշակները: Նուրբ երկնագույնի երանգները սազում են և շեկահերներին, և թխահերներին, այնպես որ ամեն դեպքում դուք կկարողանաք գտնել ձեր սեփական երանգը: Իսկ, ահա, ջինսերը ամենահարմար տարբերակը չեն: Ավելի լավ է տոնական կերպարը ստեղծել այնպիսի հագոստով, որը կախված է զգեստապահարանում և հատուկ առիթների է սպասում:

600x580

600x580

Մետաղական

Այս տարի ավելի լավ է օգտագործել մետաղական տարրեր: Փայլել թույլատրվում է, և որքան շատ՝ այդքան ավելի լավ: Եվ այն պատճառով, որ առնետը, որի տարին մենք թևակոխում ենք, ոչ միայն սպիտակ է, այլև մետաղական:

Իհարկե, դուք կարող եք համեստորեն համալրել կերպարը սովորական զարդերով, բայց մի մոռացեք, որ Նոր տարին ամենավառ ու շռայլ զարդարվելու լավագույն առրթն է:

600x580

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10846 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025
Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025
Եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։

Կենդանակերպի այս նշանները օգոստոսին սիրո մեջ առաջընթաց կզգան

30.07.2025
2025 թվականի օգոստոսյան աստղագուշակը կենդանակերպի մի քանի նշանների համար խոստանում է ռոմանտիկ նորություններ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-12-2025 10:29
Հետազոտողները փորձարարական դեղամիջոցներ են մշակել, որոնք ի վիճակի են բջիջներում միտոքոնդրիաներն ավելի ինտենսիվ դարձնել և ավելի շատ կալորիաներ այրել: Ստացված արդյունքները կարող են հիմք ծառայել ճարպակալման բուժման և նյութափոխանակության ընդհանուր առողջության բարելավման նոր մոտեցումների համար:
26-12-2025 10:24
Ալկոհոլի ամենօրյա օգտագործման անգամ ամենացածր մակարդակը՝ ընդամենը ինը գրամ, ինչը համապատասխանում է մեկ ստանդարտ ըմպելիքին, Հնդկաստանում կապված է այտերի եւ շուրթերի լորձաթաղանթների քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Այսպիսի եզրահանգման են եկել խոշոր համեմատական հետազոտության հեղինակները։ Նրանց գնահատականներով՝ հիվանդության հավանականությունն ավելանում է մոտ հիսուն տոկոսով, իսկ առավելագույն վտանգը կապված է տեղի, տնային արտադրության ալկոհոլային ըմպելիքների հետ։
25-12-2025 10:37
Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր նշում են, որ մթության մեջ կամ թույլ լուսավորության տակ ցնցուղ ընդունելը օգնում է իրենց հաղթահարել անքնությունը: Մասնագետները բացատրել է այս մեթոդի արդյունավետությունը՝ նշելով, որ տաք ջուրն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը օրգանիզմին ուղղված կարևոր ազդանշան է այն մասին, որ քնելու ժամանակն է։ Թույլ լուսավորությունը ևս քնի որակի բարելավման լավ միջոց է, քանի որ այն մարմինը տեղափոխում է հանգստի ռեժիմի և նպաստում մելատոնինի հորմոնի արտազատմանը, որը կարևոր դեր է խաղում ցիրկադային ռիթմերի կարգավորման գործում:
25-12-2025 10:33
Գիշերային հերթափոխով աշխատանքը, մի քանի ժամային գոտիների հաճախակի հատումները և անկանոն քունը կարող են մեծացնել կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Տեխասի A&M համալսարանի Արվեստների և գիտությունների քոլեջի գիտնականները։
25-12-2025 10:29
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերադարձել է «Звезды под капельницей» վերականգնողական շոու։ Արտիստի մասնակցությամբ նոր դրվագից մի հատված հրապարակվել է StarHit-ի կողմից Telegram-ում։ Կարճ հատվածում պարուհին խոստովանում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները և չի ամաչում իր վարքից։ Վոլոչկովան նաև կրկին հերքել է ալկոհոլիզմի մասին լուրերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.12.2025
Դիտվել է 2485 անգամ
24.12.2025
Դիտվել է 561 անգամ
25.12.2025
Դիտվել է 237 անգամ
25.12.2025
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster