Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Եկատերինբուրգյան «Բուսի»-ն Երևանում

09.10.2019

Երևանում է Եկատերինբուրգի «Բուսի» ակուստիկ-բենդը՝ հայ հանդիսատեսին ռուսական ժողովրդական վոկալ արվեստին ծանոթացնելու առաքելությամբ՝ սեփական քառաձայն մեկնաբանմամբ։

Հուկտեմբերի 9-ին երգչուհիները ելույթ ունեցան Երևանի պետական համալսարանում։

Խմբի երգացանկում ռուսական ժողովրդական, սիրված կինոնկարներից, պատերազմական տարիներից երգեր են, ժամանակակից էստրադայի ու ջազային կոմպոզիցիաներ։

600x580

Երգչուհիներ Ելենա Սերդյուկը, Օլգա Իվանցովան, Տատյանա Սվիրինան և Սվետլանա Տվերինան հանդես են գալիս a՝capella ժանրում՝ ժողովրդական և սիրված երգերը ներկայացնելով սեփական հեղինակային մշակմամբ։

600x580

600x580

Համերգի ընթացքում բացի բուն երգերից ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին մանրամասն տեղեկություններ ներկայացվեցին նաև դրանց ստեղծման պատմությունից։

600x580

600x580

«Այս համերգը մեծ նվեր էր մեզ և ուսանողների համար, որոնք ուսումնասիրում են ռուսաց լեզու և գրականություն, այն ևս մեկ առիթ էր ամրապնդելու հայ-ռուսական մշակութային կապերը»,- նշեց ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալյանը։

600x580

«Երևանի պետական համալսարանի ուսանողների համար ելույթ ունենալը մեզ համար շատ կարևոր էր,-ասաց խմբի ղեկավար Ելենա Սերդյուկը։-Մենք զգացինք հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը, փոխըմբռնումը և ջերմ արձագանքը»։

600x580

600x580

Տեքստը և լուսանկարները Լուսինե Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 941 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«ՆԵ»-ի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն նվիրված է Երևանին

05.11.2019
Քաղաքամայր Երևանի 2801 ամյակին է նվիրված «ՆԵ» ապրանքանիշի եղունգների լաքերի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն, որը ներառում է տասներկու երանգ։

Մարգարիտի մեջ սատկած որդ է

22.10.2019
Պարզվում է' կանանց համար այդքան գրավիչ մարգարտը փափկամորթի խեցու մեջ հայտնված փոքրիկ ավազահատիկից չէ, որ ձևավորվում է:

Բելա Հադիդը ճանաչվել է գեղեցկության չափանիշ

16.10.2019
Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլիան Դե Սիլվան արդեն մի քանի տարի է, ինչ կազմում է աշխարհի ամենագեղեցիկ աստղերի վարկանիշային ցուցակը:

Քիմ Քարդաշյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել հայաստանյան այցից

13.10.2019
Լուսանկարներից մեկում Քիմը ցուցադրել է բոլոր այն զգեստները, որոնք կրել է հայաստանյան այցի ընթացքում։

«Հայ ունկնդիրը խստապահանջ է և միաժամանակ անմիջական»․ Ելենա Սերդյուկ

10.10.2019
«Բուսի» ակուստիկ-բենդն իր երկրորդ համերգը տվեց Հայաստանում՝ այս անգամ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի մշակույթի պալատում։

Եկատերինբուրգյան «Բուսի»-ն Երևանում

09.10.2019
Երևանում է Եկատերինբուրգի «Բուսի» ակուստիկ-բենդը՝ հայ հանդիսատեսին ռուսական ժողովրդական վոկալ արվեստին ծանոթացնելու առաքելությամբ՝ սեփական քառաձայն մեկնաբանմամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-11-2019 06:02
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը:
12-11-2019 06:00
Ռուսական Telegram-ալիքներից մեկը հայտնել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդին՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ։
12-11-2019 05:29
Վերջին 10 տարում ՁԻԱՀ-ով վարակված հետկլիմաքսային տարիքի կանանց թիվն աճել է 5 անգամ։ Դա բացատրվում է նրանով, որ շատ կանայք այդ տարիքում սեքսը համարում են անվտանգ։
12-11-2019 05:26
Բուժիչ սովապահություն. Եկատերինա Անդրեեւան բացահայտել է սլացիկ կազմվածքի գաղտնիքը:
12-11-2019 02:33
Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որին շատերը գիտեն «Ընկերներ» սիտքոմից, և ով երկու անգամ ամուսնացած է եղել, այժմ հանդիպում է ռեժիսոր Ուիլ Սփեքի հետ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.11.2019
Դիտվել է 5155 անգամ
11.11.2019
Դիտվել է 1567 անգամ
08.11.2019
Դիտվել է 824 անգամ
07.11.2019
Դիտվել է 772 անգամ
06.11.2019
Դիտվել է 632 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster