Առանց կոֆեինի. 10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածությունը
05.06.2019
Սովորաբար, երբ դուք ձեզ հեգնած եք զգում, հիշում եք մի բաժակ բուրավետ սուրճի մասին: Չի կարելի հերքել՝ այս ըմպելիքը առույգություն է հաղորդում:
Սակայն կոֆեինով պայմանավորված էներգիայի ներհոսքը կարճաժամկետ է, որին կարող է հաջորդել ուժերի անկում: Բայց կան մթերքներ, որոնք կօգնեն երկրորդ շնչառություն բացել նաև առանց կոֆեինի: Դրանք ոչ միայն ձեզ էներգիա կհաղորդեն, այլև տրամադրությունը կբարձրացնեն:
Նուռ
Նուռը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքային նյութեր. А, В, С, Е, Р, կալցիում, մագնեզիում, կալիում, մանգան, կոբալտ:
Նուշ
Նուշը պարունակում է վիտամին Е և մանգան: Օգտագործելով նուշ՝ դուք լրացուցիչ ուժ կստանաք ողջ օրվա ընթացքում:
Սև շոկոլադ
Կոֆեինը, որը պարունակվում է շոկոլադում, մի փոքր այլ բնույթ ունի: Այն նպաստում է մտավոր գործունեությանը և էներգիայով է լիցքավորում ողջ օրվա ընթացքում:
Կարմիր պղպեղ
Սուր համեմունքները, հատկապես կարմիր պղպեղը, արագացնում են նյութափոխանակությունը: Դրանով հանդերձ՝ դուք ուժի ներհոսք կզգաք:
Հունական յոգուրտ
Այս մթերքի մեջ մեծաքանակ պրոտեին է պարունակվում, որը ձեզ կառույգացնի: Դրանք հիմնականում լակտոզաներն են ու ածխաջրերը, որոնք ավելի շատ են, քան սովորական յոգուրտներում:
Փոփքորն
Փոփքորնը կարելի է համարել էներգետիկա երեխաների համար: Այնպես որ, եթե պատրաստվում եք նրանց ժամանակին պառկեցնել քնելու, ապա խուսափեք նրանց փոփքորն տալ:
Սպանախ
Այս մթերքում պարունակվում է մեծ թվով երկաթ, որը մեծացնում է ակտիվությունը և ուժկհաղորդում:
Հացահատիկային մթերքներ
Նախաճաշին ընդունելով նման սնունդ, դուք ձեզ առույգ կզգաք ողջ օրը:
Սև հաղարջ
Այս հատապտուղները պարունակում են անտիօքսիտանտներ, որոնք օժանդակում են մարդու ուղեղի ակտիվությանը: Այն օգտակար է նաև աչքերի համար:
Ծլած ցորեն
Ծլած ցորենում շատ են վիտամինները և հանքային նյութերը: Այն էներգիայի մեծ աղբյուր է, որը միաժամանակ լավացնում է ուղեղի աշխատանքը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5677 անգամ
Читать на русском
|