Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

30.05.2019

Դեպրեսիայից ազատվելու համար մեծ դեր են խաղում բաներ, որոնք առաջին հայացքից դրա հետ կապ չունեն. ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը, քունը: Սակայն, երբեմն, դա էլ բավարար չէ, ու պարզ չէ` ինչպե՞ս վարվել:

1. Օրագիր պահեք

Օրագրի հետևողական լրացնելը օգնում է գնահատել խնդրի ծավալները և ավելի լավ հասկանալ, թե ինչպես լուծել այն: Օրագրային գրառումները հատկապես օգտակար են պերֆեկցիոնիստների համար, ովքեր հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում իրենց մեծ ակնկալիքների հետևանքով: Ավելին, եթե մի քանի տարի անց անհարմարությունները կրկնվեն, կարելի կլինի հիմնվել նախկին փորձի վրա:

2. Ծրագրեր կազմեք

Երբեմն խնդիրները ավելի են բարդանում նրանից, որ մարդը շատ  ազատ ժամանակ է ունենում դրանցով մտահոգվելու: Այս պարագայում հարցին կօգնի օրացուցային օրերը որոշակի գործերով լցնելը, որոնք կենթադրեն տնից դուրս գալ: Ցանկալի է, որ ծրագրերը լինեն ստույգ և անբեկանելի: Օրինակ, գրանցվել ատամնաբույժի մոտ, այլ ոչ թե այգում զբոսանք:   

3. Շփում կենդանիների հետ

600x580

Շատերին դա օգնում է, ընդ որում` միշտ չէ, որ ամենաակնհայտ ընտրությունն ամենաարդյունավետն է: Օրինակ, շունը պահանջում է զբոսանք. դա օգտակար է, սակայն մարդն իր ժամանակացույցով է սիրում ապրել: Բոլոր դեպքերում կենդանիների հետ շփումը օգնում է թուլանալուն և տարվելու ավելի հաճելի մտքերով:

4. Օգնեք ուրիշներին

Առաջին հայացքից թվում է, թե «Սեպը սեպով են հանում» արտահայտությունը դեպրեսիայի պարագայում չի աշխատում: Սակայն շատերին օգտակար է համոզվել, որ չեն կորցրել իրենց ուժերն ու հնարավորությունները: Կարելի է տարեց կնոջն օգնել անցնել փողոցը կամ ներդրում կատարել բարեգործական հիմնադրամում և ունենալ օրն ապարդյուն անցկացրած չլինելու զգացողություն:

5. Մի տեղափոխեք զարթուցիչի ժամը

Լինում է այնպես, որ մարդը ժամերով չի կարողանում վեր կենալ տեղաշորից և անընդհատ առաջ գցում է զարթուցիչի սլաքները: Այդպիսով` ինքն իրեն վնասում է` միաժամանակ կուտակելով մեղքի զգացողություն: Մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից վերկենալ, բացել պատուհանը, մեկ բաժակ ջուր խմել և որևէ գործողություն սկսել: Դա կօգնի ընդհատել պառկած մնալու ծարունական փուլերը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 536 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

30.05.2019
Դեպրեսիայից ազատվելու համար մեծ դեր են խաղում բաներ, որոնք առաջին հայացքից դրա հետ կապ չունեն։

Կենդանակերպի 5 ամենաազնիվ և անկեղծ նշանները

14.05.2019
Մեր նշանները մեզ միայն ուղղորդում են ինչ-որ բանի, իսկ քայլեր անելը` մեր գործն է: 

Մելամաղձոտություն. պատճառները և դրանից ազատվելու միջոցները

23.04.2019
Դա իրական հիվանդություն է, որը մասնագիտացված բուժում է պահանջում: 

Հասարակ ճշմարտություններ հարաբերությունների մասին, որոնք պետք է հիշել

09.04.2019
Մենք ամեն օր հանդիպում ենք նոր մարդկանց և ամեն մի հանդիպումից մեր համար ինչ-որ կարևոր բան ենք քաղում:

Թեթևամիտ մարդիկ ավելի հաճախ են հաջողության հասնում

19.03.2019
Քչերը կընդունեն, որ իրենք թեթևամիտ են: Իրականում պարզվում է, որ թեթևամտությունը բացասական գիծ չէ:

Ինչպես դադարել ուշանալ

05.03.2019
Ո՞րն է ձեր ուշացումների պատճառը, ինչպե՞ս չուշանալ աշխատանքից և հանդիպումներից: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-06-2019 08:09
1996թ. Վլադիկավկազի բնակչուհի Եզեթա Գոբեևան կիսարյան վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ բժիշկները հիվանդի օրգանիզմում վիրահատական մկրատ են թողել. 23 տարի շարունակ կինը տառապել է որովայնի ցավերից, և միայն վերջերս են հայտնաբերել նրա որովայնում գտնվող մկրատը:
19-06-2019 08:08
The Sun պարբերականը տեղեկացնում է, որ 98-ամյա արքայազն Ֆիլիպը, թոռանը՝ արքայազն Հարիին, խորհուրդ է տվել չամուսնանալ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ:
19-06-2019 08:05
Մահացել է 116-ամյա իտալուհին, որը համարվում էր Եվրոպայի ամենատարեց բնակիչը. Ջուզեպպինա Ռոբուչչին մահացել է Պոջիո Իմպերիալե քաղաքում:
19-06-2019 08:01
Ամերիկյան Dame Products ստարտապը, որը զբասվում է սեքս-խաղալիքների վաճառքով, դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի մետրոպոլիտենի դեմ՝ մեղադրելով սեքսիզմի մեջ. մետրոպոլիտենը հրաժարվել է գովազդ տեղադրել:
19-06-2019 07:12
Women`s club նախագծի նոր անդամը «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանն է. այս տեղեկությունը հաստատել է «Վիտամին» փրոդաքշընի տնօրեն Վլադիմիր Սահակյանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2019
Դիտվել է 1471 անգամ
14.06.2019
Դիտվել է 865 անգամ
13.06.2019
Դիտվել է 613 անգամ
18.06.2019
Դիտվել է 305 անգամ
19.06.2019
Դիտվել է 60 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster