5 բան, որոնք վանում են տղամարդկանց
24.05.2019
Երբեմն կանացի վարքագիծն անհասկանալի է մնում տղամարդկանց համար: Սակայն կան բաներ, որոնք նրանք շատ լավ են հասկանում և որոնք նրանց դուր չի գալիս: Այս սխալները հաճախ դառնեւոմ են ոչ միայն դժգոհության առիթ, այլ նաև բաժանման պատճառ:
1. Դուք հաճախ եք պնդում, որ ուժեղ եք ու անկախ
Ինքնաբավությունը հրաշալի է: Հնարավոր է՝ անկախությունը ձեզ տրվել է թանք գնով, սակայն ահա, թե որն է խնդրը. տղամարդիկ նման ընդգծված անկախությունը չեն սիրում: Տղամարդկանց համար նշանակալի է զգալ իրենց կարևորությունը: Ցանկացած տղամարդու հաճելի է կնոջից լսել օգնության խնդրանք: Այո, դուք կարող եք դանակով բացել պահածոյի տուփը կամ, նույնիսկ, նորոգում անել, սակայն դրանից ի՞նչ օգուտ, երբ ձեր տղամարդն իրեն զգում է որպես անպետք կցորդ:
2. Դուք կենտրոնացված եք միայն ձեր աշխատանքի վրա
Նույնիսկ ժամադրության ընթացքում կամ ընթրիքի ժամանակ դուք խոսում եք աշխատանքի մասին: Բնականաբար՝ աշխատանքը սիրելը գովելի է: Ընդհանրապես հրաշալի է, երբ կյանքում կիրք կա: Սակայն ձեր տղամարդուն դա կարող է հետաքրքիր չլինել: Թողեք ձեր ոգևորությունն աշխատանքային սեղանի մոտ: Հենց այդտեղ էլ պետք է ապացուցել ձեր արհեստավարժությունը: Ի վերջո՝ ձեզ հարկավո՞ր փչացնել ռոմանտիկ հանդիպումը աշխատանքով: Խոսեք գրքերի, կինոնկարների, ճաշատեսակների, այն մասին, թե ինչպես անցկացնել ազատ ժամանակը: Իսկ աշխատանքային թեմաները բացառեք կամ անդրադարձեք չափավոր:
3. Դուք մայր եք, և ոչ թե կին
Դուք երեխաներ եք ունեցել, և ողջ ջանքերն ուղղված են դեպի նրանց: Դուք հոգ եք տանում նրանց համար, մեծացնում եք, օգնում նրանց իրացնելու իրենց ողջ ներուժը: Ամուսնու հետ էլ հիմականում խոսում եք երեխաների մասին, իսկ երբեմն էլ տղամարդու հետ վարվում եք ինչպես մայր, այլ ոչ թե կին: Մի մոռացեք ամուսնու մասին: Նա, և ոչ թե երեխաները պետք է լինի ձեր ուշադրության գլխավոր կիզակետում: Ծայրահեղ դեպքում կիսեք ձեր ուշադրությունը նրանց միջև հավասաևապես՝ 50/50 կամ՝ 60/40 (60-ը՝ տղամարդուն, 40-ը՝ երեխաներին):
4. Դուք հաճախ եք մտորում ձեր չհաջողված սիրո մասին
Դուք կարծում եք․ որ դա ավելի կմոտեցնի ձեզ, և ծանոթության առաջին շրջանում գունեղ պատմում եք, թե որքան վատն է եղել ձեր նախկինը։ Դե՝ նա էլ դեմ չէ հետքրքրվել, թե ինչ պատճառով է ավարտվել հարաբերությունները նախորդ ընտրյալի հետ։ Սակայն հոգեբանները միաձայն պնդում են․ չկա ավելի վատ բան, որը կվիժեցնի սերը։ Նախ՝ այս պարագայում շատ հեշտ է հոգեկան պոռթկման ժամանակ ավելորդ բաներ խոսել, և երկրորդ՝ նա կարող է լրջորեն մտածել․ «Իսկ ի՞նչ, եթե նա իմ մասին ևս լուրեր տարածի»։ Դեռևս ոչ մի կին չի զղջզցել, որ ասել է քիչ, և ոչ թե շատ։
5. Դուք անդադար բողոքում եք
Տղամարդը իր կողքին ուզում է տեսնել ոչ թե խնդիրների աղբյուր, այլ խաղաղ նավահանգիստ։ Կինը, որը մշտապես բողոքում է կյանքից և ուղղակի բացասականի հրաբուխ է, բավականին անհրապույր է ընկալվում։ Ոչ մի տղամարդ չի կարողանում տանել, երբ իրենց ժամադրությունն անցնում է «Կյանքը ցավ է» կարգախոսով։ Վաղ, թե ուշ նա կփախնի, եթե անգամ մինչ այդ բավականին երկար է համբերել։ Կարևոր է հիշել, որ տղամարդը, լսելով խնդրի մասին, անմիջապես մտածում է այն լուծելու ուղղությամբ։ Իսկ երբ ձեզանից այդքան շատ խնդիրների ուղերձներ են հնչում, նա իրատեսորեն մտածում է՝ պե՞տք է ինձ, արդյոք, նման կին։
Եթե ձեր մեջ տեսնում եք նշված կետերից թեկուզ մեկը, ապա լրջորեն մտածեք։ Ինքներդ ձեր վրա աշխատելը միշտ էլ օգտակար է։ Իսկ ազատվելով կեղծ տրամադրվածություններից և համոզմունքներից, դուք մեծ ներդրում կանեք թե ձեր ապագայի, թե սիրելի մարդու հետ հարաբերությունների մեջ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7041 անգամ
Читать на русском
|