Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ամենահամեղ շոկոլադե թխվածքը, որը դուք երբևէ փորձել եք

20.04.2019

Մեզանից յուրաքանչյուրը, գոնե մի քիչ քաղցրակեր է:

Ոմանք սիրում են մարցեպան, ոմանք նախընտրում են մարմելադ, բայց համեղ շոկոլադե թխվածքը դուր կգա բոլորին անխտիր:

Ահա ֆանտաստիկ համեղ շոկոլադե թխվածքի բաղադրատոմս:


Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- 2 բաժակ շաքարավազ
- 100 գր շոկոլադ
- 1 տուփ սերուցքային կարագ
- 2 բաժակ ալյուր
- 1 բաժակ ջուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 բաժակ կաթ
- 1 թեյի գդալ խնձորի քացախ
- Մի փոքր աղ
- 1 թեյի գդալ վանիլին
- 2 ձու
- 1,5 բաժակ շոկոլադե չիպսեր
- 1,5 բաժակ սերուցք սենյակային ջերմաստիճանի։

Պատրաստման եղանակաը․

1. Տաքացրեք վառարանը 200 աստիճանի և ջեռոցի ներքևի բաժնի վրա դրեք պատրաստման համար նախատեսված թուղթը: Թխվածքը պատրաստվելու է միջինի վրա:

Կաթսայի մեջ խառնեք շաքարավազը, շոկոլադը, կարագը և ջուրը: Դրեք միջին կրակի վրա և խառնեք, մինչև բաղադրիչները հալվեն և դառնան հանասեռ զանգված:

2. Այդ ժամանակ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

Փոքր կաթսայի մեջ խառնեք կաթը և քացախը:

Թխվածքի կաղապարը քսեք կարագով, այնուհետև վրան ալյուր լցրեք:

3. Երբ շոկոլադե խառնուրդը գոլանա, ավելացրեք կաթի, քացախի և ձվերի խառնուրդը: Ավելացրեք քիչ-քիչ, լավ խառնեք, ավելացրեք ալյուրի, փխրեցուցիչի և աղի խառնուրդը: Խառնեք մինչև միանման զանգված ստանալը, ավելացրեք վանիլին, կրկին խառնեք:

4. Լցրեք ստացված խմորը կաղապարի մեջ և թխեք ջեռոցի միջին հատվածում՝ 30-35 րոպե:

Թողեք թխվածքը սառի 10 րոպե, այնուհետև տեղափոխեք այլ տեղ` վերջնական սառելու համար։

5. Հալեցրեք շոկոլադե չիպսերը, սառեցրեք մինչև սենյակային աստիճանի: Ավելացրեք սերուցքը քիչ-քիչ, ամեն անգամ լավ խառնելով:

6. Երբ թխվածքը ամբողջությամբ սառի, վրան քսեք կրեմը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4131 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Սթեյք սխտորով եւ կարագով

13.10.2023
Միսը ստացվում է հյութալի, իսկ համեմունքները նուրբ բուրմունք են հաղորդում։ Դուք կարող եք վայելել համեղ համը ընդամենը մի քանի րոպեում։

Դասական լազանյա մսով (տեսանյութ)

20.09.2023
Լազանյան համեղ իտալական ուտեստ է, որը վաղուց է համաշխարհային ժողովրդականություն ձեռք բերել: Իտալական լազանիան համարվում է խոհարարության դասական:

Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

31.08.2023
Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Պիցցա մակարոնով

10.08.2023
Ուտեստը, որը սիրում են գրեթե բոլորն առանց բացառության՝ պիցցան, այժմ կարող եք պատրաստել ավելի արագ և քիչ ծախսով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2023 08:37
Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացնում են սննդաբաները։ Դասական տարբերակում այն բավականին կալորիական է՝ 100 գրամը պարունակում է միջինը 289 կկալ։ Բացի այդ, գնված տարբերակները պարունակում են մեծ քանակությամբ աղ և հագեցած ճարպաթթուներ, որոնց քանակը սննդակարգում պետք է խստորեն սահմանափակվի։
05-12-2023 08:32
Կարդիոլոգիայի ամերիկյան ասոցիացիայի և Mayo Clinic-ի մասնագետները, նշել են, որ ձմռանն առողջ մնալու համար բավականաչափ մրգեր և բանջարեղեն ուտելը լավ գաղափար է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործել: Մեկ չափաբաժին նշանակում է մեկ միջին չափի միրգ կամ արմատային բանջարեղեն:
05-12-2023 08:27
Սան Պաուլոյում կայացած CCXP միջոցառման ժամանակ Ֆլորենս Փյուի ուղղությամբ առարկա են նետել, որը հարվածել է դերասանուհու դեմքին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա Բրազիլիայում Comic Con միջոցառման շրջանակում իր գործընկերների՝ Թիմոտի Շալամեի, Զենդայայի, Օսթին Բաթլերի եւ ռեժիսոր Դենիս Վիլնյովի հետ միասին գովազդում էր «Dune: Part Two» ֆիլմը:
05-12-2023 02:32
28-ամյա երգչուհի Դուա Լիպան ութ ամսվա հարաբերություններից հետո բաժանվել է 42-ամյա ռեժիսոր Ռոմեն Գավրասի հետ։ Դուան և Ռոմենը բաժանվել են սիրային ամառից հետո։
05-12-2023 02:28
Երգչուհի Թեյլոր Սվիֆթի մամուլի գործակալ Թրի Փեյնը պատասխանել է այն լուրերին, թե երգչուհին իբր գաղտնի հարսանիք է ունեցել իր նախկին ընկերոջ՝ բրիտանացի դերասան Ջո Ալվինի հետ։ «Բավական է այս հորինված ստերը Թեյլորի մասին Deuxmoi-ից: Երբեք հարսանիք կամ արարողություն չի եղել։ Խենթ հայտարարություններ. Ժամանակն է պատասխանատվություն կրել այն ցավի և տրավմայի համար, որ առաջացնում են նման գրառումները»,- գրել է երգչուհու ներկայացուցիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17905 անգամ
04.12.2023
Դիտվել է 459 անգամ
30.11.2023
Դիտվել է 327 անգամ
29.11.2023
Դիտվել է 309 անգամ
05.12.2023
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster