Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրո, հարստության և առողջության մասին

08.03.2019

Մի անգամ մի կին տնից դուրս եկավ և բակում տեսավ երեք մորուքավոր ծերունու։

-Դուք պետք է, որ քաղցած լինեք։ Խնդրում եմ՝ տուն եկեք և կերակրվեք,-առաջարկեց բարի կինը։

-Մենք չենք կարող միասին տուն գալ,-պատասխանեցին նրանք։

-Բայց ինչո՞ւ,-զարմացավ տանտիրուհին։

Ծերունիներից մեկը բացատրեց․

-Նրա անունը Հարստություն է, ասաց նա՝ ցույց տալով իր ընկերներից մեկին։-Մյուսի անունը Առողջություն է,

իսկ ինձ՝ Հարստություն են կոչում։

Այնուհետև ծերունին ավելացրեց․

-Հիմա տուն գնա և խորհրդակցիր ամուսնուդ հետ, թե մեզանից ո՞ւմ կուզեիք, որ ձեզ հյուր գար։

Կինը տուն մտավ և ամուսնուն պատմեց տեսածի մասին։ Ամուսինը շատ ուրախացավ։

-Ինչ լավ է,-ասաց նա,-եթե ընտրություն է պետք անել, արի հրավիրենք Հարստությանը։ Թող գա, ու

հարստությամբ լցնի մեր տունը։

Նրա կինն առարկեց․

-Սիրելիս, Իսկ ինչո՞ւ չհրավիրենք Առողջությանը։

Նրանց աղջիկն անկյունում նստած լսելով ծնողների խոսակցությունը, մոտեցավ իր առաջարկով․

-Իսկ ինչո՞ւ չհրավիրենք Սիրուն։ Չէ՞ որ այդ ժամանակ մեր տանը կթագավորի սերը։

-Արի համաձայնվենք մեր աղջնակի հետ, ասաց ամուսինը կնոջը։-Գնա և հյուր հրավիրիր Սիրուն։

Կինը դուրս եկավ և ծերունիներին հարցրեց․

-Ո՞վ է ձեզնից Սերը։ Համեցեք տուն՝ կլինեք մեր հյուրը։

Սեր անունով ծերունին շարժվեց դեպի տան կողմը։ Մյուս երկուսը հետևեցին նրան։ Զարմացած կինը հարցրեց

Հարստությանն ու Առողջությանը․

-Ես հրավիրեցի միայն Սիրուն, ինչո՞ւ եք դուք գալիս։

Ծերունիները պատասխանեցին․

-Եթե դուք հրավիրեիք Հարստությանը կամ Առողջությանը, մյուս երկուսը փողոցում կմնային։ Սակայն քանի որ հրավիրեցիք Սիրուն, ուր որ նա գնում է, մենք միշտ նրա հետևից ենք գնում։ Որտեղ կա Սեր, այնտեղ միշտ կա և Հարստություն, և Առողջություն։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Լեդիներ։ Ձեզ՝ անսահման Սեր։

LADYNEWS.am

Դիտվել է 1456 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամեն ինչ շատ պարզ է. դուր չի գալիս ինչ-որ բան` փոխիր, մի նվնվա

25.05.2019
Վատ է ձեզ տվյալ մարդու հետ ապրելը` մի ապրեք:

Ինչպես ազատվել առօրեականությունից և կյանքը բազմազան դարձնել

30.04.2019
Գարուն է, սակայն մենք միևնույն է դեպրեսիա մեջ ենք: Սակայն իրականում մենք ուղակի հոգնել ենք առօրեականությունից: 

Եթե ցանկություն չկա տնային գործերով զբաղվելու...

12.04.2019
Հոգու խորքում հույս կա, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն դա կանի կամ այդ խնդիրները իրենք իրենցով կանհետանան:

Աշխատանքային սիրավեպ կամ ինչպես դիմակայել գայթակղությանը

04.04.2019
Շատ հաճախ ընկերություններում ստեղծվում են աշխատակիցների մտերմության պայմաններ, սակայն որքանո՞վ է դա ճիշտ կորպորատիվ էթիկայի տեսանկյունից:

5 պարզ վարժություն՝ երջանիկ լինելու համար

22.03.2019
ԱՄՆ Իելյան համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Սանթոսը պնդում է, որ հրջանիկ լինելու համար մարդուն անհրաժեշտ է մարզվել ճիշտ այնպես, ինչպես երաժշտին և մարզիկին:

Սիրո, հարստության և առողջության մասին

08.03.2019
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Լեդիներ։ Ձեզ՝ անսահման Սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2019 07:55
Բրազիլուհի Ժուսարա Դուտրա Կոտուն կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ. հարսանեկան արարողությունը տեղի կունենա՝ Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքում և ուղիղ կհեռարձակվի 38-ամյա հարսնացուի սոցցանցի էջում:
24-05-2019 07:52
Կենդանակերպի ամենահմայիչ նշանները. Խոյ, Ցուլ, Երկվորյակներ․․․
24-05-2019 07:51
Հեղինակավոր Միջազգային Բուքերյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին:
24-05-2019 07:46
Թուրքիայի բողոքարկիչ դատարանն անփոփոխ է թողել Նեվին Յըլդըրըմի դատավճիռը, որը 2012 թվականին սպանել է իրեն բռնաբարողին. կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել Ն.Գ.-ի սպանության համար: 
24-05-2019 07:43
Ըստ ԱՄՆ գիտնականների՝ բարձր սոցիալական դասերի ներկայացուցիչները ավելի հաճախ են հակված գերագնահատել իրենց կարողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ մայիսի 2019 թ

01.05.2019
2019 թվականի մայիսի ընթացքում մոլորակները բազմիցս մեզ կկանգնեցնեն դժվարին ընտրության առջև. չսխալվելու համար հարկ է լսել ներքին ձայնին:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2019
Դիտվել է 2280 անգամ
24.05.2019
Դիտվել է 660 անգամ
22.05.2019
Դիտվել է 512 անգամ
21.05.2019
Դիտվել է 479 անգամ
23.05.2019
Դիտվել է 206 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster