Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 11-17-ը 2019 թ․

11.02.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը. Խոյ

Ոչ բոլոր օրերին է հաստատվում բարձր տրամադրություն։ Ականջի հետև գցեք ցանկացած ասված վատ խոսք և բամբասանք, մի սևեռվեք ձեր և ուրիշների սխալների վրա, ներեք փոքր թուլությունները թե ձեզ, թե ուրիշներին։ Փետրվարի 13-ից 14-ը ցանկություն պահեք։ Դրանք անպայման կկատարվեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը. Ցուլ

Ձեր առջև կանգնած է ոչ դյուրին, բայց լուծելի խնդիր։ Թե տնեցիների, թե գործընկերների, թե անգամ անծանոթների համար դուք պետք է դառնաք անվիճելի հեղինակություն՝ գործնական և իրատես մարդու համարումով։ Դա ձեզ կօգնի առաջխաղացում ունենալ թե կարիերայի, թե սոցիալական աստիճաններով։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը. Երկվորյակ

Ձեզ կարող է թվալ, որ ամեն ինչ և ամենուր կատարյալ է ընթանում՝ ինչպես ծրագրված է, ճիշտ ուղղությամբ և բացառապես առանց ձեր մասնակցության։ Իրականում ամեն ինչ հենց այդպես է՝ աստղերը հոգ են տարել ձեր համար։ Սակայն մի թուլացեք և մի կորցրեք վերահսկողությունը՝ հատկապես մարդաշատ վայրերում և ճանապարհներին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը. Խեցգետին

Ցանկացած պատճառաբանությամբ անորոշ ժամանակով հետաձգեք այն գործնական հանդիպումները, որոնք ծրագրված են այս շաբաթավերջին։ Սեփական հնարավորությունների և այլոց պահանջմունքների գնահատման հարցում կարող են դժվարություններ ծագել։ Ավելի լավ է հրաժարվեք ձեր վրա վերցնել որևէ լուրջ պատասխանատվություն։ Մի խառնվեք փողոցային վեճերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Առյուծ

Աստղային իրավիճակն այնպիսին է, որ ձեր բոլոր ընկերները, մտերիմները և կոլեգաները հակված կլինեն ձեզ բողոքներ ներկայացնել։ Եվ այն պատճառով, որ դուք խտացնում եք գույները և չափից դուրս եք դատում այլ մարդկանց։ բարոյականության մասին դեր դատողությունները պահեք ձեր ներսում։ Քիչ է հավանականությունը, որ ձեզ ճիշտ կհասկանան։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Կույս

Լավ կլիներ մեկ շաբաթով արձակուրդ վերցնեիք։ Եթե դա անհանր է, ապա աշխատանքային ծանրաբեռնվածությունը հասցրեք նվազագույնի։ Գիտակցաբար խուսափեք ձեզ համար անարդյունավետ և ոչ հաճելի շփումներից։ Ձեզ շրջապատեք դրական տրամադրված մարդկանցով, խթանեք ձեր մեջ լավատեսությունը և ոչ մի վատ բանի մասին մի մտածեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Կշեռք

Բարդ օրեր են սպասվում այն ամենում, ինչը վերաբերում է ամենատարբեր պայմանավորվածությունների։ Ամենաշատը կանհանգստացնեն գործընկերները և մտերիմ մարդիկ։ Բացառված չէ, որ սխալների ու սխլ հաշվարկների համար մեղադրեն հենց ձեզ։ Աստղերը խորհուրդ են տալիս համբերությոմբ լցվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Կարիճ

Մի կտրվեք կոլեկտիվից և նրա ամենօրյա հոգսերից։ Առաջիկա օրերին ձեզ բաժին կընկնի խաղաղարարի դերը։ Մեկ, բայց դիպուկ ասված խոսքով ձեզ կհաջողվի լուծել գործընկերների հետ հնուց մնացած կոնֆլիկտը և կարգավորել աշխատանքային մթնոլորտը։ Շաբաթվա վերիջին սպասվում են դրամական մուտքեր։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Աղեղնավոր

Ձեզ կարող է դավաճանել չափի զգացողությունը հատկապես՝ սննդի ասպարեզում։ Հետևեք ձեր սննդակարգին։ Մեծ է ռիսկը ուտել ինչ-որ բան, որը տհաճ հետևանքներ կունենա։ Այդպիսի միտում կարող է նկատվել նաև գնումների ասպարեսում։ Հետաձգեք հագուստի և կոշիկի թանակրժեք գնումները։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Այծեղջյուր

Ընդհանուր առմամբ ամեն ինչ հաջող է դասավորվում։ Սակայն սրված ցրվածությունը և մոռացկոտությունը կարող են փոքր անախորժությունների պատճառ դառնալ։ Այդ պատճառով հույս մի դրեք հիշողության վրա․գրեք բոլոր կարոր հանդիպումների օրն ու ժամը, նախօրոք կազմեք գնումների ցանկը։ Առանց առիթի մի խառնվեք ուրիշի գործերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը․ Ջրհոս

Զգացմունքային-հոգևոր և ֆիզիկական վիճակը ամենալավ վիճակում չեն։ Դարակազմիկ ծրագրեր չարժե կազմել։ Աստիճանաբար ավատրեք սկսված գործերը։ Տեղեկությունը, որը կստանաք շաբաթվա վերջին, կարող է սուտ դուրս գալ։ Վստահություն մի դրսևորեք նաև ֆինանսական բնույթի առաջարկներին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 11-17-ը. Ձկներ

Փետրվարի այս շաբաթը անձնական կյանքում սպասվում են վառ իրադարձություններ, որոնք ոտից գլուխ կշրջեն նաև աշխատանքային գործերը։ Եթե տհաճ բաներ կլսեք ձեր կամ ձեր մտերիմ մարդկանց մասին, հարաբերություններ մի պարզեք և ոչինչ սրտի մոտ մի ընդունեք։ Ձեր հեղինակությունը անխաթար է։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ աստեղ։

Դիտվել է 9914 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-09-2026 09:57
«Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52
Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային,  44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40
Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45
Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2026
Դիտվել է 650 անգամ
22.09.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster