Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026

Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Ջեյմս Բոնդի վերջին ֆիլմի պրեմիերայից անցել է ավելի քան հինգ տարի։ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմը վերջին էր, որտեղ փայլուն Դենիել Քրեյգը մարմնավորում էր 007 գործակալին։ Այնքան փայլուն, որ արժանի հաջորդ դեռ չի գտնվել։ Մի քանի տարի շարունակ Amazon MGM Studios-ը փնտրում էր կատարյալ դերասանին, անցկացնում քասթինգային մրցույթներ, և միայն հիմա է հաղորդվում, որ թեկնածուների ցուցակը կրճատվում է։ Ֆրանշիզայի պրոդյուսերները խոստանում են նոր Ջեյմս Բոնդի անունը հայտարարել մինչև 2026 թվականի վերջը, և ներքին աղբյուրները ակնարկում են, որ ընտրությունը կարող է մեծ անակնկալ լինել շատերի համար։

Խնդիրն այն է, որ պրոդյուսերները ցանկանում են Բոնդին ընտրել որպես պակաս հայտնի դերասաններից՝ «կերպարը զրոյից ստեղծելու» համար։ Դերի համար ներկայումս գլխավոր թեկնածու է համարվում Ջեք Լոուդենը, որին հեռուստադիտողն առաջին անգամ ճանաչեց 2016 թվականին։ Նա մարմնավորել է կոմս Նիկոլայ Ռոստովի դերը BBC-ի «Պատերազմ և խաղաղություն» սերիալում։ Նրա՝ Ռիվեր Քարթրայթի դերը մեծ հաջողություն ունեցող «Դանդաղ ձիեր» ֆիլմում նույնպես ֆավորիտ է։ Ի դեպ, այդ ֆիլմում նա մարմնավորում է գործակալի։

400x600

Ջեք Լոուդենը 36 տարեկան է, նրա կարիերան նոր թափ է հավաքում, նաև՝ նա դերասանուհի Սաոիրշա Ռոնանի ամուսինն է։ Ի դեպ, նրան այժմ գովազդում են որպես Բոնդի հնարավոր աղջիկ, բայց դա հիմնականում ենթադրություն է։ Ներկայացնում ենք, թե ով կարող է իրականում դառնալ 007-ի հաջորդ սիրեցյալը։

Սիդնի Սուինի

400x600

Ոչ այնքան վաղուց, Թրինա Փարքսը, որը «Ադամանդները հավերժ են» ֆիլմում մարմնավորում էր չարագործ Թամփերի կերպարը, անվանեց ժամանակակից Ջեյմս Բոնդի իդեալական աղջկան։ Նա նշեց, որ Սիդնի Սուինիի դերը կլինի ամենաբնականը, և իրոք, նրա անունը տարիներ շարունակ ամենահաճախն է հայտնվել Բոնդի պոտենցիալ աղջիկների ցուցակներում։ Սակայն կա մի խնդիր. Սուինիի հեղինակությունը խիստ վիճահարույց է, և պրոդյուսերները մտածում են, թե արդյոք պե՞տք է նման ռիսկի դիմեն, հաշվի առնելով, որ Սիդնին վաղը կարող է հայտնվել ևս մեկ սկանդալի կենտրոնում։

Մարգարեթ Քուոլի

400x600

Դերասանուհի Մարգարեթ Քուոլլին 2025 թվականին 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ որպես գլխավոր պարուհի հանդես եկավ Ջեյմս Բոնդի ֆրանշիզայի 60-ամյակին նվիրված մեծածավալ երաժշտական հարգանքի տուրքում։ Նույնիսկ այն ժամանակ շատերը կարծում էին, որ սա ակնարկ էր, որ Մարգարեթը կդառնա հատուկ գործակալի նոր ընկերուհին, և այժմ նա հարցումներում ժողովրդականությամբ գերազանցում է նույնիսկ Սիդնի Սուինիին:

Զենդայա

400x600

Դենիս Վիլնյովը նշանակվել է Ջեյմս Բոնդի մասին նորացված ֆիլմաշարի առաջին ֆիլմի ռեժիսոր։ Զենդայան ներկայումս ռեժիսորի գլխավոր մուսաներից մեկն է։ Նա նկարահանվել է Վիլնյովի «Դյուն» ֆիլմերից երեքում, և լուրեր են շրջանառվում, որ կարող է միանալ նրան նոր նախագծում։ Սակայն ոչ բոլորն են համաձայն այս մոտեցման հետ։ 2026 թվականի պրեմիերայի անհավանական հաջողությունից հետո դերասանուհին ցանկացել է ընդմիջում վերցնել՝ ընտանիքի վրա կենտրոնանալու համար, իսկ նման մեծածավալ ֆիլմաշարը պահանջում է շատ խիտ գրաֆիկ։

Անյա Թեյլոր-Ջոյ

400x600

Այն լուրը, որ պրոդյուսերները լրջորեն քննարկում են Ջեյմս Բոնդի ֆրանշիզայի թարմացումը, կատակ չէր։ Սա նաև կազդի բրիտանական հետախուզության գործակալի ընկերուհու դերի վրա. այս առումով կատարյալ է Անյա Թեյլոր-Ջոյիթեկնածությունը։ Նա դասական գրավիչ գեղեցկուհի չէ, այլ աշխարհից եկած նրբագեղ էլֆ, իսկ «Ֆուրիոզա. Խենթ Մաքսի ժամանակագրությունները» ապացուցեցին, որ Անյան կարող է բազմազան և երբեմն նույնիսկ վախեցնող լինել։

Ֆլորենս Պյու

400x600

Ֆլորենս Պյուի գրաֆիկը, անշուշտ, ավելի ազատ չէ, քան Զենդայայինը, բայց ի տարբերություն իր գործընկերուհու, նա չի պլանավորում իր կարիերայում ընդմիջում վերցնել: Ֆլորենսը նախկինում «Փոքրիկ կանայք» ֆիլմում իր դերի համար առաջադրվել էր «Օսկար» մրցանակի, և մրցանակ շահելն այժմ դերասանուհու համար նվիրական նպատակ է, ուստի իր ուժերը փորձում է որքան հնարավոր է շատ տարբեր նախագծերում: Նա, անշուշտ, կլիներ հիանալի Ջեյմս Բոնդի աղջիկ՝ խարիզմատիկ, ուժեղ և գեղեցիկ:

Մայքի Մեդիսոն

400x600

Մայքի Մեդիսոնի հոլիվուդյան կարիերան իսկական Մոխրոտիկի պատմություն է: Նրա առաջին Օսկարի անվանակարգը «Անորա» ֆիլմի համար նրան հաղթանակ բերեց, ուստի այժմ աստղը շատ լուրջ է վերաբերվում իր նախագծերի ընտրությանը, որպեսզի չվատնի իր ժամանակը: Մինչդեռ Մայքիի երկրպագուները համոզված են, որ ժողովրդականություն ձեռք բերելու համար նրան անհրաժեշտ է դեր խոշոր ֆրանշիզայում, և եթե սուպերհերոսական ֆիլմերն արդեն ձանձրալի են, ապա նոր Ջեյմս Բոնդը կլինի իդեալական տարբերակ:

Էմմա Մաքի

400x600

«Սեռական դաստիարակություն» ֆիլմի աստղ Էմմա Մաքիին հաճախ են հիշատակում Ջեյմս Բոնդի դերի հավանական թեկնածուների շարքում: Չնայած բրիտանացի լինելուն, նա ծնվել է Ֆրանսիայում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մեծ մասը: Հետաքրքիր է, որ Էմման իր կարիերան սկսել է որպես ճիչի թագուհի՝ դեբյուտ անելով «Badger Stripe» սարսափ ֆիլմում, բայց, ի վերջո, որոշել է չսահմանափակվել նման կերպարներվ:

Նիկոլա Քոքլան

400x600

Հավանաբար Ջեյմս Բոնդի նոր աղջկա դերի ամենաանսովոր թեկնածուն Նիկոլա Քոքլանն է: Ծնվելով Իռլանդիայում, նա իր կինոդեբյուտը կատարել է 10 տարեկանում, և ամենահայտնի նախագիծն այժմ «Բրիջերտոն» սերիալն է: Նիկոլա Քոքլանը խոստովանել է, որ իր անսովոր կազմվածքի պատճառով տարիներ շարունակ մերժվել է լսումների ժամանակ, ուստի աշխատել է որպես մատուցողուհի, քարտուղարուհի և օպտիկոս, բայց, ի վերջո, հասել է իր նպատակին: Այժմ իսկական աստղ Քոքլանը կտրուկ քննադատում է նիհարության խթանումը՝ պնդելով, որ տաղանդն ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը:

Դեյզի Էդգար-Ջոնս

400x600

Դերասանուհին մի անգամ տեսանյութ է հրապարակել իր սոցիալական ցանցերում՝ պնդելով, որ գործակալից հետաքրքիր սցենար է ստացել իր էլ. փոստին, և գրառումն ավարտել է խորհրդանշական տողով՝ «Ջոնս։ Դեյզի Էդգար-Ջոնս»։ Երկրպագուները անմիջապես ենթադրեցին, որ դա ակնարկ է, չնայած դերասանուհին այդ ժամանակվանից ի վեր այլևս չի մանրամասնել այս թեման։ Շատերը ոգևորված են, որ Դեյզին կարող է դառնալ հաջորդ Բոնդի աղջիկը։ Ոմանք նույնիսկ կարծում են, որ նա նման է 007-ի գլխավոր սիրուն՝ Եվա Գրինին, որը մարմնավորում էր Վեսպեր Լինդին։

Օդեսա Էզիոն

400x600

«Մարտի Մագնիֆիսենթի» աստղ Օդեսա Էզիոնը կարող է շատ գրավիչ Ջեյմս Բոնդի աղջիկ լինել։ Նա 26 տարեկան է և Հոլիվուդի չարաճճի աղջիկն է։ Նրա մայրը՝ Պամելա Ադլոնը, դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր է, իսկ հայրը՝ Ֆելիքս Ադլոնը, ռեժիսոր և պրոդյուսեր։ Օդեսան մեծացել է Լոս Անջելեսում և շատ վաղ տարիքից երազում էր դերասանական խաղի մասին, չնայած ծնողները երկար ժամանակ դեմ էին դրան։ Այդուհանդերձ, 15 տարեկանում, Օդեսան գտավ իր առաջին գործակալին և սկսեց մասնակցել քասթինգների։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 673 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1094 անգամ
13.11.2026
Դիտվել է 380 անգամ
15.11.2026
Դիտվել է 333 անգամ
17.11.2026
Դիտվել է 18 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster