Առավոտյան բոլորս գրեթե նույն կերպ ենք հավաքվում: Սակայն քչերը գիտեն, որ այս ընթացակարգը կարելի է լրացնել մի քանի հասարակ, սակայն արդյունավետ քայլերով:
1. Ականջների մերսում
Ականջների մերսումը կօգնի օրգանիզմին վերջնականորեն արթնանալ: Այն կարելի է անել վաղ առավոտյան, դեռ անկողնում պառկած: Դա դրական ազդեցություն է ունենում և առույգություն հաղորդում:
2. Գոլ ջուր՝ կիտրոնով
Սոված փորին սուրճից հրաժարվելը ի օգուտ կիտրոնով գոլ ջրի ունի շատ պատճառներ: Այդ ըմպելիքը լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից հանում տոքսինները, ամրացնում իմունիտետը: Այն խմելուց հետո ցանկալի է նախաճաշել 20-30 րոպե անց:
3. Լեզվի մաքրում
Մանկուց դեռ բոլորս գիտենք, որ ատամները պետք է լվանալ օրը երկու անգամ: Սակայն չարժե դրանով սահմանափակվել. լեզվի վրա հավաքվում են ահռելի քանակությամբ բակտերիաներ, որոնք նպաստում են տհաճ հոտի հայտնվելուն, ատամի նստվածքի, կարիեսի և լինդերի հիվանդության առաջացման: Լեզվի մաքրման համար հարմար է սովորական ատամի խոզանակը:
4. Մեկ գդալ մեղր
Մեղրն առավոտվանից լիցքավորում է էներգիայով, խթանում հիշողությունը և աշխատունակությունը, բուժում հազը: Այդ պատճառով օրը սկսել մեկ թեյի գդալ մեղրով հիանալի որոշում է: Սակայն դա արժե անել նախաճաշից 10-15 րոպե առաջ:
5 Ջրածնի գերօքսիդով ողողումներ
Ատավոտյան ընթացակարգերը կարելի է ավարտել ջրածնի գերօքսիդով բերանի խոռոչի ողողումով: Դրա մեջ ոչ մի էքստրեմալ բան չկա, կարևորը ճիշտ չափաբաժին պահելն է՝ 5-7 կաթիլ 3-տոկոսանոց գերօքսիդ 50 մլ ջրում: Կարևոր է գերօքսիդը ավելացնել ջրին, այլ ոչ հակառակը: Այս սովորությունը կօգնի սպիտակեցնել ատամները և կանխել տհաճ հոտի առաջացումը բերանի խոռոչում:
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40 50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33 Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17 NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29 Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։