Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում

23.01.2019

Սովորաբար այդ հարցին երկու պատասխան են տալիս`որովհետև տղմարդիկ պոլիգամ են և որովհետև նրանց հինական զույգը այլևս դուր չի գալիս նրանց: Իրականում երկու պատասխաններն էլ ճիշտ են, բայց ոչ միանշանակ: Ոչ թե տղամարդիկ են պոլիգամ, այլ բոլորը` և տղմարդիկ, և կանայք:

Դավաճանող մարդու հոգեբանությունը. նրանք դավաճանում են, որովհետև կարող են:

Դա ինչուի սպառիչ պատասխանն է: Դժվար չէ գտնել կին, ով կհամաձայնվի կիսել անկողինը: Երբեմն նույնիսկ կարիք չկա փնտրելու, նա ինքն իրեն գտնվում է: Որովհետև հասարակությունն իրականում դա չի քննադատում: Անհասկանալի պատճառով համարվում է, որ տղամարդիկ սեքսի ավելի շատ կարիք ունեն, քան կանայք, ուստի դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Բայց ինչո՞ւ: Ինչու՞ է տղամարդուն մեկ այլ կին անհրաժեշտ:

Տնային տնտեսուհի՝ խալաթով

Նրա համար, որ նա այլևս չի ցանկանում մշտական զույգին: Եվ թվում է բոլորին հասկանալի է, թե ինչու տղամարդը դավաճանեց: Ենթադրվում է, որ տղամարդու դավաճանության համար պատասխանատու է կինը: Նա դադարել է հետևել իրեն, նա գիրացել է, այլևս նման չէ այն սեքսուալ փիսիկին, ինչպիսին եղել է մինչև ամուսնությունը: Կարճ ասած՝ նա է մեղավոր:

Իրականում խնդիրը դրանում չէ, այլապես ոչ ոք չէր դավաճանի խնամված գեղեցկուհիներին: Հարցը այն չէ, թե ինչ տեսք ունի կինը, այլ այն, թե ինչ է նա դառնում ամուսնությունից հետո:

Կին և սիրուհի՝ երկու մեծ տարբերություն

600x580

Մենք բոլորս ունենք հստակ սոցիալական դեր և փորձում ենք համապատասխանել դրան: Խնդիրն այն է, որ կնոջ և սիրուհու դերերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Եթե հարցնել տղամարդուն ինչպիսի՞ն է նա տեսնում կատարյալ սիրուհուն, նա կբնութագրի հետևյալ կերպարը՝ թեթև բնավորություն, անկաշկանդ սեքսուալ պահվածք և սեքսուալություն: Իսկ եթե խնդրել նկարագրել կատարյալ կնոջ կերպար՝ կպարզվի, որ նրանք ցանկանում են հավատարիմ, տնարար և հոգատար կին: Եթե շարունակել թեման, ապա կրկին ոչ մի զուգադիպություն:

Միաժամանակ մինչ ամուսնությունը կինը իր մեջ մարմնավորում է սիրուհու բոլոր հատկությունները: Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ փոխվում ամուսնությունից հետո:

Ո՞վ է մեղավոր

Բնականաբար, ոչ կինը: Դրա մեջ մեղավոր է սոցիումը, ով նրան հստակ դեր է սահմանում: Արդյունքում, կինը, ով ամուսնանում է, պետք է համապատասխանի և տղամարդու սպասելիքներին, և հասարակության: Հաջորդ քայլը դա կին-մայրն է: Մյուս կողմից զույգի սեքսի պահանջը չի կորում: Եվ տղամարդը, և կինը չեն ցանկանում ձանձրալի կատարել ամուսնական պարտքը: Սակայն ի՞նչ անել, եթե դրսից պարտադրված դերը չի ենթադրում սեքսուալ պահվածք:

Բնականաբար այս ամենը դավաճանած տղամարդուց չի հանում մեղքը: Ի՞նչ անել, եթե դա դեռ տեղի չի ունեցել, սակայն դուք զգում եք, որ կարող է լինել:

Ինչ անել

Խնդիրն ավելի հեշտ է կանխել, քան լուծել: Կարևոր է հասկանալ, որ որևէ կարիք չկա դառնալ «կատարյալ կին», ով խոհանոցից դուրս չի գալիս: Խնդիրը լուծվում է այլ կերպ: Պետք է հասկանալ, որ կարգավիճակի փոփոխությունը ոչ մի բանի չի պարտադրում:

Որքան շուտ դուք մոռանաք «կինը պետք է...» արտահայտությունը, այդքան ավելի հեշտ կլինի խուսափել  վերափոխումից: Եվ պետք է իմանալ, որ այդ ուղղությամբ միայն դուք չպետք է աշխատեք, այլ տղամարդը նույնպես: Նա պետք է օգնի ձեզ տնային գործերում և ինչու ոչ՝ պատրաստի ընթրիք, քանի դեռ դուք խանութում ձեզ սեքսուալ ներքնազգեստ եք փնտրում:

Աղբյուր՝ LADYNEWS.am


 

Դիտվել է 9336 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 446 անգամ
25.06.2025
Դիտվել է 405 անգամ
26.06.2025
Դիտվել է 393 անգամ
27.06.2025
Դիտվել է 361 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster