Ինչպես ազատվել խռմփոցից
20.11.2018
Անքննությունից առաջանում են մի շարք խնդիրներ կապված ոչ միայն աշխատունակության անկման, այլ նաև առողջական ընդհանուր վիճակի: Քնի պակասը կարող է հանգեցնել իմունիտետի նվազմանը, գլխացավերի, տեսողության վատացմանը և ավելորդ քաշի առաջացմանը:
Ամեն մարդ ունի քնի տևողության իր անհատական ժամանակը` ինչ-որ մեկին պետք է 6 ժամ, իսկ կա մարդ, ում նույնիսկ 9 ժամն է քիչ: Սակայն որքան էլ ժամանակ դուք տրամադրեք հանգստին, շատ կարևոր է, որ քունը լինի խորը, հանգիստ և առանց արթնանալու: Իսկ սրա հետ կարող են խնդիրներ լինեն, եթե օրինակ, ձեր զույգը մշտապես խռմփացնում է: Բարկանալ պետք չէ, քանի որ այն ունի իր պատճառները: Ավելի հաճախ դա տեղի է ունենում շնչառական օրգաններում ավելորդ հեղուկի կուտակմամբ:
Այս դեպքում կարող է օգնել ըմպելիքը, որը պետք է խմել քնելուց առաջ: Հասարակ և բնական բաղադրիչները կգտնվեն յուրաքանչյուրի խոհանոցում:
Ըմպելիք խռմփոցի դեմ
Բաղադրիչներ.
- 2 խնձոր - ¼ կիտրոն - 2 գազար - 1 կտոր կոճապղպեղ
- Կես բաժակ ջուր
Պատրաստման եղանակը.
-Լվացեք բոլոր բախադրիչները, խոշոր կտրատեք:
- Մանրացրեք բլենդերում և բացեք ջրով:
Խմեք ստացված սմուզին քնելուց 1,5-2 ժամ առաջ:
Բացի այդ, փորձեք բացառել գիշերը ծանրամարս, տապակած, յուղոտ մթերքների, ինչպես նաև կաթի, շոկոլադի և ալկոհոլի օգտագործումը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6019 անգամ
Читать на русском
|