Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Շամպայն. հետաքրքիր փաստեր և մրգային աղանդեր

15.11.2018

Արդեն 3,5 հարյուրամյակ աշխարհը հնարավորություն ունի վայելել շամպայնը: Այս խմիչքը տոնի իրական խորհրդանիշ է՝ լինի դա ընտանեկան հանդիսություն, ռոմանտիկ երեկո, թե Նոր տարի:

Ներկայացնում ենք հտաքրքիր փաստեր շամպայնի մասին։

    Որքան մանր լինեն պղպջակները, այդքան այն ավելի որակյալ է և համեղ: Լավ շամպայնի մեկ շշում գոյություն ունի մինչև 49 միլլիոն պղպջակ, որոնք կարող են խաղալ մինչև իսկ 10 ժամ:

    Այս խմիչքը դժվար թե օգտակար լինի որպես մթերք, սակայն նրա դրական ազդեցությունը օրգանիզմի վրա հավասարեցնում են կարմիր գինու օգտակարության հետ: Այսինքն, այն իջեցնում է զարկերակային ճնշումը և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

    Շամպայնն արժե խմել մինչև 9-12 աստիճան սառեցրած: Եթե այն դրանից սառը լինի, իրական համը և հոտը կարող են կորել:

    Շամպայնի հետ կարելի է ուտել մրգեր, բուտերբրոդներ խավիարով, պանիրով, աղցաններ, սպիտակ մսից ուտեստներ, թռչնամիս, խմորեղեն մրգերով և հատապտուղներով: Իսկ շոկոլադը լավ տարբերակ չէ:

600x580

Մրգեր արքայախնձորում՝ շամպայնով

Ամանորյա գիշերը կարող եք մտերիմներին ուրախացնել պատրաստելով շամպայնով աղանդեր:

Ձեզ անհրաժեշտ կլինի․ փոքր արքայախնձոր՝ 1 հատ, նարինջ՝ 2 հատ, կիտրոն՝ 1 հատ, բանան՝ 1 հատ, խնձոր՝ 2 հատ, շամպայն՝ 100 մլ, ընկույզ՝ 50 գր, փոքր-ինչ շաքարավազի փոշի:

- Արքայախնձորը բաժանեք 2 մասի, հանեք փափուկ մասը և կտրատեք խորանարդիկների:

- Կիտրոնը կտրատեք փոքրիկ մասերի, հանեք կորիզները, շաքարավազի փոշի ցանեք վրան և թողեք 20 րոպե:

- Նարինջները, բանանը մաքրեք, կտրատեք և խառնեք արքայախնձորի և կիտրոնի հետ:

- Խնձորը մաքրեք, հանեք կորիզները, խառնեք բաղադրիչների հետ: Ստացված մրգային աղցանը տեղավորեք արքայախնձորի մասերի մեջ և վրան շամպայն լցրեք: Զարդարեք ընկույզով և նարինջի կլորակով: Մատուցելուց առաջ շաքարավազի փոշի լցրեք:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4154 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նման դդմիկն ուտում են գդալներով և խնդրում ավելացնել․ 5 րոպեում՝ 3 բաղադրիչով

29.09.2022
Սիրու՞մ եք դդմիկ: Այդ դեպքում անպայման պետք է փորձեք այս բաղադրատոմսը։

Շոկոլադապատ նուգա

18.08.2022
Խանութից ձեր այդքան սիրելի նուգան գնելիս մի պահ մտածած կլինեք, թե ինչ լավ կլիներ, եթե դրա պատրաստման ձևն իմանայիք: Բացում ենք «համեղ» գաղտնիքները մեր սիրելի լեդիների համար...

Տնական երշիկ՝ բաժակի մեջ

12.08.2022
Առաջարկում ենք հավի համեղ նրբերշիկի շատ հեշտ և արագ բաղադրատոմս, որը պատրաստվում է միկրոալիքային վառարանում ընդամենը 15 րոպեում։

Կոկտեյլ «Մոհիտո տնական»

27.07.2022
Ոչ ալկոհոլային Մոխիտոն հիանալի հագեցնում է ծարավը ամառվա շոգին։

Կարտոֆիլի երշիկ. շատ անսովոր, անհավանական համեղ և պարզ

15.06.2022
Պարտադիր չէ, որ համեղ նրբերշիկը մսային լինի, հատկապես՝ տնական։ Միսը կարելի է փոխարինել կարտոֆիլով, և շատերի համար այն կլինի ոչ միայն համեղ ուտեստ, այլև մանկության իսկական համ։

Գեղեցիկ ուտեստ՝ ջեռոցում եփած կարտոֆիլով

07.05.2022
Ջեռոցում պատրաստված կարտոֆիլը պարզապես աներևակայելի համեղ է, ներծծված համեմունքների բույրով և ունի ախորժելի կարմրավուն տեսք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.09.2022
Դիտվել է 1250 անգամ
01.10.2022
Դիտվել է 723 անգամ
30.09.2022
Դիտվել է 313 անգամ
28.09.2022
Դիտվել է 307 անգամ
27.09.2022
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster