5 լավագույն բաղադրատոմս քրոնիկ հոգնածության դեմ
12.11.2018
Եթե ձեզ աշխատանքից կամ տնային գործերից հետո զգում եք «քամած» կիտրոնի նման», ուրեմն քրոնիկ հոգնածությունն արմատավորվել է ձեր կյանքում:
Չէ՞ որ ժամանակակից կինը պետք է ամեն ինչ հասցնի՝ ընթրիք պատրաստի, տունը հավաքի, երեխաներին կերակրի, պարապմունքի տանի-բերի, խանութ գնա, ամուսնուն ժամանակ հատկացնի, ինչպես նաև կարիերա ստեղծի, մասնագիտապես զարգանա, մարզվի, զբաղմունք և ազատ ժամանակ ունենա...
Այսօր այդքան տարածված հիվանդությունը՝ քրոնիկ հոգնածության սինդրոմը, տասնամյակներ առաջ նույնիսկ հայտնի էլ չէր: Սակայն կյանքի ներկայիս ռիթմը մեծացրել է կանանց վրա հոգեբանական ճնշումը:
Թուլությունը, հոգնածությունը, էներգիայի պակասը, անտարբերությունը, հիշողության վատացումը... և սա նշանների բնավ ամբողջական ցանկը չէ: Ուժերը և կենսունակությունը հետ բերելու համար կօգնեն հետևյալ բաղադրատոնսերը:
1. Վերցրեք մեկ բաժակ մաքրած ընկույզ, նույն քանակի մեղր և մեկ կիտրոն: Ընկույզը մանրացրեք, կիտրոնը կտրատեք, վրան լցրեք մեղրը և պահեք սառնարանում: Օգտագործեք այն 2 շաբաթ, օրը 3 անգամ, մեկ ճաշի գդալ:
2. Թարմ քամած խաղողի հյութ: Օգտագործեք 2 ճաշի գդալ ուտելուց առաջ այնքան ժամանակ, մինչև ձեզ լավ կզգաք:
3. Քրոնիկ հոգնածությունը շատ արագ է հանում սոճու ասեղնատերևը: Լվանում եք այն, չորացնում ջեռոցում 15 րոպե: Երկու ճաշի գդալ ասեղնատերևը մանրացնում եք, վրան լցնում 200 մլ ջուր և եռացնում ցածր կրակի վրա 30 րոպե: Ավելացնում եք 3 ճաշի գդալ մեղր և փաթաթում՝ պահելով 1 ժամ: Օգտագործում եք քնելուց առաջ, 1 ճաշի գդալ, 10 օր:
4. Լավ արդյունք է տալիս նաև հին բաղադրատոմսը. 200 մլ կաթ, 1 ճաշի գդալ մեղրը և 0,5 ճաշի գդալ չոր երիցուկը: Երիցուկի վրա լցնում եք կաթը, եռացնում, հալացնում մեղրը, քամում խառնուրդը և խմում քնելուց առաջ:
5. Իմունիտետի պահպանման համար, առավել ևս տղամարդկանց, շատ լավ է դդումի սերմերի, մեղրի և կոնյակի խառնուրդը: Կես բաժակ սերմերի վրա լցնել մեղր և ավելացնել 2 ճաշի գդալ կոնյակ: Օգտագործել դատարկ ստամոքսին մեկ ճաշի գդալ ամեն օր երեք շաբաթից ոչ քիչ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5991 անգամ
Читать на русском
|