Հայտնի են LADYNEWS.am-ի «Իմ փոքրիկ լեդի-2018» մրցույթի հաղթողները
23.06.2018
Հունիսի 22-ի կեսգիշերին ավարտվեց LADYNEWS.am-ի հայտարարած «Իմ փոքրիկ լեդի-2018» ֆոտոմրցույթը։ Այն մեկնարկել էր մայիսի 23-ից և նվիրվել Երեխաների պաշտպանության օրվան։
84 մասնակիցների թվում ամենաշատ ձայն հավաքել ու հաղող է ճանաչվել Թամարա Աբրահամյանը՝ Արագոծոտնի մարզի Քուչակ գյուղից։
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են երևանցիներ Մարիամ Օհանյանը և Մարի Գրիգորյանը։
LADYNEWS-ի համակրանք տիտղոսին արժանացել է Անուշ Մալինյանը՝ Երևանից, ով, ի դեպ, հավաքած ձայների թվով չորրորդն է։
Թամարա Աբրահամյան, 2,8 տարեկան, Արագածոտնի մարզ, գյուղ Քուչակ, 274 ձայն
Մարիամ Օհանյան, 5 տարեկան, Երևան , 247 ձայն
Մարի Գրիգորյան, 1 տարեկան, Երևան, 245 ձայն
Անուշ Մալինյան, 6 տարեկան, Երևան
Ե
Հիշեցնենք, որ առաջին երեք տեղերը զբաղեցրած, ինչպես նաև LADYNEWS-ի համակրանք տիտղոսին արժանացած փոքրիկ գեղեցկուհիներին սպասվում է անվճար ֆոտոսեսիա Selumyan photography-ի լուսանկարիչ Մերի Սելումյանի կատարմամբ, որը կանցկացվի Madagascar մանկական սրճարանում, որտեղ փոքրիկ լեդիներն անվճար կօգտվեն նաև տեղի խաղերից։
Հաղթողներն ու նրանց ծնողները ժամանցը կշարունակեն Arena Bowling and Billiards Club-ում, որտեղ կարժանանան նաև հյուրասիրության:
Փոքրիկ լեդիներն անվճար ծառայություններ կստանան բժիշկ-ստոմատոլոգ Արթուր Բալասանյանի կողմից։ Իսկ նրանց մայրիկներին անակնկալներ են նախապատրաստել City Spa բժշկական էսթետիկ կենտրոնը և «Ապագա մայրիկ» մասնագիտացված խանութը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5189 անգամ
|