Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կրեմ-կարամել

12.05.2018

Հիանալի աղանդեր, նուրբ, բուրավետ և շատ համեղ: Այն նման է կրեմ-բրյուլեին, սակայն ավելի նուրբ է և ավելի հեշտ է պատրաստել:

Փոքրիկ կաղապարների փոխարեն կարելի է օգտագործել մեկ մեծը և պատրաստի աղանդերը կտրատել կտորների:

Սերուցք կարելի է չօգտագործել (օգտագործել միայն 300 մլ կաթ), սակայն դրանով ավելի նուրբ է ստացվում: Նշված քանակից ստացվում է 4-5 բաժին:

Բաղադրիչներ․

600x580

Կարամել՝

- 150 գր շաքարավազ

- 50 մլ ջուր (եռման)

Կրեմ՝

- 100 մլ սերուցք 33%
- 300 մլ կաթ
- 1 ձու+2 դեղնուց
- 100 գր շաքարավազ
- 2 թեյի գդալ վանիլային շաքարավազ
- Սերուցքային կարագ կաղապարները քսելու համար

Պատրաստման եղանակը․

Կաղապարները քսել սերուցքային կարագով:

600x580

Շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակի վրա:

600x580

Տաքացնել մինչև շաքարավազը հալչի:

600x580

Ավելացնել 50 մլ եռման ջուր, խառնել:

600x580

Պատրաստի կարամելը լցնել կաղապարների մեջ (0.5-1 սմ):

600x580

Կաթը և սերուցքը խառնել, դնել կրակի վրա, ավելացնել վանիլային շաքարավազը: Հասցնել եռալու աստիճան, սակայն չեռացնել:

600x580

Ձվերը խառնել շաքարավազի հետ։

600x580

Բարակ շիթով ավելացնել կաթը սերուցքի հետ, խառնել:

600x580

Սերուցքային զանգվածը լցնել կաղապարների մեջ, կարամելի վրա:

600x580

Փոքրիկ կաղապարները դնել մեծի մեջ:

600x580

Lցնել տաք ջուր այնքան, որպեսզի այն հասնի մինչև փոքրերի մեջտեղը:

Դնել ջեռոցի մեջ:

Եռացնել 160 աստիճանի տակ 40-45 րոպե:

Սառեցնել, դնել սառնարան 4-6 ժամով:

600x580

Պատրաստի աղանդը շրջել ափսեների մեջ:

600x580

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 12012 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-05-2026 11:14
Սննդաբանները կոչ են անում չանտեսել ձվերը, բայց նաև չչարաշահել դրանց օգտագործումը։ Օրական երկու կամ երեք ձու ուտելը որևէ խնդիր չի առաջացնի և չի մեծացնի սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նշում են մասնագետները։
18-05-2026 10:39
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը օգնել է բուլղարացի երգչուհի DARA-ին 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին նախապատրաստվելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների, բուլղարական հեռուստատեսությունը կապ է հաստատել ռուս երգչի հետ՝ մրցույթի մասնակցին աջակցելու համար: Կիրկորովի թիմը, այդ թվում՝ կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով գրել է Սերգեյ Լազարևի կողմից մրցույթում կատարած երկու երգ, միացել է գործընթացին: Նրանք միացյալ ուժերով DARA-ի համար ստեղծել են «Բանգարանգա» կոմպոզիցիան:
18-05-2026 10:25
Պամելա Անդերսոնը հարաբերություններ է սկսել Թոմ Քրուզի հետ։ Աստղերի հարաբերությունների մասին լուրը վերնագրեր է գրավում արտասահմանյան տաբլոիդներում։ Ինտերնետ օգտատերերը շփոթված են. արդյո՞ք դա իսկապես ճիշտ է։ Անդերսոնն ու Քրուզը հարաբերությունների հարուստ պատմություն ունեն։ Թոմն ամուսնացած է եղել երեք, մինչդեռ Պամելա Անդերսոնը՝ հինգ անգամ։
18-05-2026 10:19
2026 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի սիրտը, լեգենդար Թայմս Սքվերը, վերածվել էր իսկական պոդիումի: Իտալական Gucci նորաձևության տունը՝ իր նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի ղեկավարությամբ, այնտեղ կազմակերպել էր իր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: «Պոդիումը» ձգվում էր Յոթերորդ պողոտայի և Բրոդվեյի միջև:
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2026
Դիտվել է 437 անգամ
18.05.2026
Դիտվել է 389 անգամ
15.05.2026
Դիտվել է 297 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster