Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայուսակ կրելու ձևը կարող է շատ բան պատմել ձեր մասին

19.03.2018

Պայուսակ կրելու ձևը պարզվում է կարող է բացահայտել ձեր անհատականության շատ գծեր:

Գաղտնիքներ

Ըստ մասնագետների, այն թե ինչպես ենք մենք կրում պայուսակը կարող է շատ բան պատմել մեր բնավորության, սովորությունների մասին: Նույնը վերաբերում է նաև մեր դրամապանակին: Չէ՞ որ այն մեր պայուսակի անբաժան աքսեսուարն է: Դրամապանակը իդենտիֆիկատոր է, միջոց՝ կարգավիճակը, ճաշակը և ստեղծագործականը ներուժը ցույց տալ համար:

600x580

Պայուսակը կրում եք մեկ ուսին և այն մարմնին մոտիկ եք պահում

Դուք պրակտիկ եք: Նոր մարդկանց հանդիպելիս, փնտրում եք հստակ նշաններ, որոնք կհուշեն, որ նրանց կարելի է վստահել: Այսպիսի կանանց բնորոշ է զգուշավորությունը, կենտրոնացվածությունը: Նրանք զգում են հասարակության մոտ խելացի լինելու անհրաժեշտությունը և հետևում են իրենց: Չնայած որոշ հոգեբաններ համոզված են, որ եթե դուք պայուսակը ամուր ձեզ եք սեղմում, դա ավելի շուտ վախ է, ցածր ինքնագնահատական կամ ուղղակի անհանգստություն, որ դրամապանակը կարող են գողանալ:

600x580

Կրում եք պայուսակը մեկ ուսին և այն ազատ շարժվում է

Այսպիսի մարդկանց կարելի է անվանել սպոնտան, անհոգ անձնավորություններ, ովքեր սիրում են ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա: Պետք է նշել, որ ձեզ դուր է գալիս ձեր ոճը, սակայն միևնույն է դուք որոշակի ազատություն եք ցանկանում: Այսպիսի անձնավորությունները չեն վազում դիզայներական պիտակների և ֆիրմային բրենդենրի հետևից: Պայուսակը կրելու ոճը ցույց է տալիս, որ դուք նախընտրում եք ամեն ինչ ի ցույց դնել, անկախ բրենդից կամ իրի գնից:

600x580

Պայուսակը կախված է ձեռքից

Պայուսակի այսպիսի կրելը խոսում է  հեղինակության մասին: Ձեր համար շատ կարևոր է կարգավիճակը և դիրքը: Ձեռքի վրա պայուսակը խոսում է այն մասին, որ ձեր մոտ այնտեղ հաստ դրամապանակ է բավականին նշանակալի գումարով: Դուք հստակ գիտեք, ինչ եք ցանկանում ստանալ այս աշխարհից:

600x580

Պայուսակը ձեռքում

Այս ոճը խոսում է նրբագեղության և հասարակության մեջ դիրքի մասին: Մարդիկ ձեզ համարում են ինքնավստահ, լավ կազմակերպված և հետաքրքիր անձնավորություն: Նույն կերպ ինչպես մարդկանց, ովքեր կրում են պորտֆել: Ձեր հավակնոտությունն ուղղակի փայլում է, դուք կարողանում եք կենտրոնանալ խնդրի վրա: Նրանք, ովքեր այս կերպ են կրում պայուսակը կարողանում են ուշադրություն գրավել:

600x580

Կրում եք պայուսակը ձեր դիմաց և բռնում այն երկու ձեռքով

Մարմնի լեզվի մասնագետներն ասում են, որ դա ցույց է տալիս մարդկանց ամաչկոտությունը և այն, որ նա ստիպված է պաշտպանել իրեն: Ձեզ դուր չի գալիս լինել ուշադրության կենտրոնում, դուք նախընտրում եք բոլորից հեռու մնալ: Շատ հաճախ երիտասարդ կանայք այդպես են անում հասարակական վայրերում, երբ նրանք չեն ճանաչում մարդկանց կամ սթրեսային իրավիճակներում կամ, երբ իրենք իրանցով ամաչկոտ են:

600x580

Ուսի վրայից, պայուսակը առջևում

Դուք սիրում եք ազատություն, ոչինչ չպետք է խանգարի ձեր շարժումներին: Այսպիսի մարդկանց դուր է գալիս իրենց պաշտպանված զգալ: Այս միջոցն օգնում է առավելագույն հարմարավետության հասնել: Դուք ցանկանում եք հեշտությամբ տեղաշարժվել ամբողջ աշխարհում, առանց սահմանափակումների: Ոմանք այդպես են կրում պայուսակը, քանի որ համարում են, որ դա ամենաանվտանգ և հասարակ ձևն է պայուսակ կրելու, եթե դուք շատ եք զբոսնում:

600x580

Ուսի վրայից, պայուսակը մեջքին

Եթե ձեր պայուսակն ազատ կախված է մեջքի վրա, դա խոսում է այն մասին, որ դուք բավականին հավաքված, ինքնավստահ անձնավորություն եք, ով ազատորեն վստահում է այլ մարդկանց: Դուք առաջ եք ընթանում, ունենալով հստակ նպատակ: Այսպիսի կանայք չեն սիրում անհանգստանալ այն իրերի մասին, որոնք նրանք կրում են: Դրա փոխարեն նրանք հիանալի կերպով հաղթահարում են կյանքի դժվարությունները և ցանկանում են կյանքին նայել լավ տրամադրությամբ և լավատեսորեն:

600x580

Ուսապարկ

Մարդիկ, ովքեր ուսապարկ են կրում, ավելի անկախ են և ցանկանում են հոգ տանել իրենց ու շրջապատի մասին: Չնայած ազատությունն առաջին տեղում է, սակայն դուք միշտ պատրաստ եք ցանկացած անկանխատեսելի իրավիճակների: Ձեր ուսապարկը միշտ ձեր հետ է, ցանկացած հագուստի, ցանկացած եղանակի դեպքում: Ի տարբերություն նրանց, ովքեր պայուսակներն ուսի վրայից են գցում, դուք չեք սիրում ամեն ինչ ինքնահոսին թողնել: Դուք հավատում եք առողջ ապրելակերպին: Բացի այդ՝ ձեր ինտուիցիան շատ ուժեղ է: Դուք ուշադրություն չեք դարձնում ուրիշների կարծիքին ձեր մասին և ինքներդ եք հստակեցնում ձեր սեփական հայացքներն ու հպարտանում ձեր ինքնուրույնությամբ:

600x580

Դուք պայուսակ չեք կրում

Եթե դուք ընդհանրապես անտեսում եք պայուսակը, ապա կյանքում միշտ ցանկանում եք ունենալ արտոնյալ դիրք, որի ժամանակ ուրիշներն են իրենց վրա հոգսը վերցնում: Այսպիսի անձն ամենաինքնավստահն է: Մյուս կողմից դա կարող է նշանակել, որ դուք ամբողջությամբ ազատ եք և ցանկանում եք հարմարավետորեն փոխադրվել:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7190 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 826 անգամ
23.04.2024
Դիտվել է 225 անգամ
25.04.2024
Դիտվել է 192 անգամ
26.04.2024
Դիտվել է 161 անգամ
27.04.2024
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster