Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 սովորություն, որոնք խոսում են ձեր ցածր ինքնագնահատականի մասին

02.03.2018

Համեմատելու սովորություն

Ուրիշների հետ համեմատվելու  և ուրիշներին ներքևից վերև նայելու սովորությունը կախվածության նշան է: Մերժելով ձեր առանձնահատկությունը, դուք դավաճանում եք ձեզ: Գնահատելով ձեզ ուրիշների միջոցով, դուք ռիսկի եք դիմում երբեք ձեզ իրականում չճանաչել: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը, դուք դատապարտված եք տեր փնտրելու, նրան, ով կտնօրինի ձեզ: Եթե դուք չմտածեք ինչ անել ձեր կյանքի հետ` անպայման կգնտվեն նրանք, ովքեր դա ձեր փոխարեն կանեն:

Մրցակցելու սովորություն

Ինչ-որ մեկից լավը լինելու ձգտման հետևից թաքնվում է ուրիշներից վատ լինելու զգացողությունը և փորձը հակառակը ապացուցելու: Քանի դեռ ընկճված եսասիրությունը ձեր միակ խթանն է, դուք մրցավազքի մեջ եք ապրելու: Միշտ լինելու են ձեզանից լավերը և ավելի շատ ունեցողները: Սակայն կլյանքի նպատակը ոչ թե մրցելու, այլ ապրելու մեջ է: Դուք պետք է լինեք դուք, այլ ոչ թե հարևանից լավը:

«Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել, որ երջանիկ է, միայն մահացածն է փորձում ապացուցել, որ նա կենդանի է, միայն վախկոտն է փորձում ապացուցել որ խիզախ է: Միայն իր նվաստությունն իմացող մարդն է փորձում ապացուցել իր մեծահոգությունը», - Օշո:

Հուսալու սովորությունը

Հրաժարվելով սեփական ուժերին հավատալ` դուք ապրում եք հույսի և սպասման մեջ: Դուք հույս ունեք, որ հոսքը ձեզ կտանի կամ կհայտնվի մեկը, ով ձեզ կտանի կյանքի միջով: Դուք մշտապես սպասումի մեջ եք, սակայն չգիտեք ինչի սպասել: Կյանքը ձեզ վախեցնում է, սակայն պատասխանատվությունն ավելի է վախեցնում: Ապրելով ուրիշի սցենարով և ինչ-որ մեկի հուշումով` դուք ձեզ զրկում եք կյանքի հրաշքից: Հրաշքներ լինում են ոչ թե տրորված ճանապարհներին, այլ անհայտ արահետներին: Մի անգամ ռիսկի դիմելով և մտնելով ձեր արահետի, դուք կհասկանաք, որ ձեզ ուղեկցորդներ պետք չեն:

600x580

Հաստատում փնտրելու սովորություն

Երբ դուք չգիտեք ձեր արժեքը,  այն փնտրում եք կողքից: Այդ պատճառով դուք անում եք ոչ թե այն, ինչ ցանկանում եք, այլ այն՝ ինչ գովասանքի կարժանանա ուրիշների կողմից: Եվ որքան շատ գովասանք, այդքան ավելի ոգևորված եք շարունակում նույն կերպ: Այս շրջանակից կարելի է դուրս գալ միայն հասկանալով, որ ձեր արժեքը ներսից է գալիս, այլ չի ձևավորվում ձեր մասին ուրիշների կողմից արտահայտած կարծիքով:

Շահարկելու սովորություն

Երբ դուք չեք հավատում ձեր ուժերին, օգտագործում եք ուրիշի ձեռքբերումները սեփական նպատակների համար և կամա-ակամա դառնում շահարկող: Դուք ստիպված դիմում եք տարբեր հնարքների՝ խղճահարության, խաղում մեղքի զգացումի վրա: Իսկ երբ այս հնարքներն այլևս չեն ազդում, նորերն եք գտնում: Հմտանալով այս գործում՝ դուք չեք ամրացնում ձեր ինքնագնահատականը: Շահարկելու փոխարեն գտեք ինչպես մոտիվացնել ձեզ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10654 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1256 անգամ
06.06.2026
Դիտվել է 422 անգամ
09.06.2026
Դիտվել է 353 անգամ
10.06.2026
Դիտվել է 268 անգամ
11.06.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster