Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանանց ընկերության բոլոր երանգները. 10 դրվագ, որոնց մասին արժե մտածել

21.02.2018

Երբ պարզվում է, որ դուք շատ կամ քիչ ընկերներ ունեք, արժե մտածել՝ արդյո՞ք դուք ճիշտ եք շփվում, չկա՞ն արդյոք ձեր հարաբերություններում սովորություններ կամ հարկադրանք: Նշված դրույթները կօգնեն ձեզ հասկանալ.

1. Դուք չպետք է ընկերություն անեք միայն նրա համար, որ համադասարանցիներ եք

Դուք իրար կողք էիք նստում երկու տարի և ընկերուհիներ էիք համարվում, իսկ այժմ նա իրեն տարօրինակ է պահում ու սխալ բաներ ասում: Ուրեմն, թողեք նրան և մի շփվեք այլևս:

2. Նրա հետ ուրախ է, սակայն ընկերություն անելը՝ դժվար

Այո, նա հետաքրքիր է, սակայն միշտ մեկ ժամ ուշանում է հանդիպումից, իսկ դա արդեն այդքան էլ զվարճալի չէ:

3. Գործընկերները հաճախ են ընկերներ համարվում

Առնվազն այն պատճառով, որ շատ ժամանակ եք միասին անցկացնում, շփվում, ճաշում և իրար մասին շատ բան իմանում: Այդքան էլ վատ տարբերակ չէ:

4. Եթե նրանից բողոքում եք, մի արեք ընկերություն

Ոչ մեկին դուր չի գալիս, երբ ընկերները մշտապես բողոքում են մեկից: Ավելի լավ է դադարեք շփվելը:

5. Ավելի լավ է քիչ ընկեր, բայց մտերիմ

Ծիծաղելի է, երբ մեկին ընկեր ես անվանում, սակայն դժվարությամբ հիշում նրան:

600x580

6. Հարկադրված ընկերություն մի արեք

Եթե ձեզ հետաքրքիր չէ տվյալ մարդու հետ, մի ստիպեք ձեզ ընկերություն անել: Ընկերությունը պարտականություն չէ:

7. Կմնան միայն լավերը

Դուք հիշում եք, երբ եք ծանոթացել և միշտ ուրախ եք շփմանը: Հիանալի է:

8. Ոչ յուրաքանչյուր ընկերը կդառնա ամենալավը

Ոմանց հետ լավ է կինո դիտել, ոմանց հետ սրճարան գնալ, իսկ մեկի ուսին կարելի է լացել ողջ գիշեր: Եզրակացություններն ինքներդ արեք:

9. Զարմանալի է չունենալ ոչ մի ընկերուհի

Միգուցե այդպես է ազդում հասարակությունը, որ մարդիկ դադարել են հասկանալ իրար, սակայն մեկ նույն սեռի ընկեր պետք է անպայման լինի:

10. Միշտ կարելի է ավելի լավը դառնալ

Դա և գիշերվա կեսին բերված սենդվիչներն են, և հոգատարությունը, և շատ այլ մանրուքներ, որոնք մեծամասամբ ոչինչ չարժեն, բայց շատ բարձր են գնահատվում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5386 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 833 անգամ
23.04.2024
Դիտվել է 226 անգամ
25.04.2024
Դիտվել է 196 անգամ
26.04.2024
Դիտվել է 163 անգամ
27.04.2024
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster