Դադարեք անել այս 8 բանը. դրանք վնաս են ձեր արտաքինին
15.02.2018
Ցանկանալով ունենալ ոճային և գեղեցիկ արտաքին՝ կանայք շատ ջանքեր են թափում, սակայն պատահում է, որ դրանք լրիվ հակառակ արդյունք են տալիս: Երբեմն մենք անում ենք այնպիսի բաներ, որոնք շատ վատ են անդրադառնում մեր արտաքինի վրա:
Հոգ տանելով մեր մասին, մենք անպայման պետք է վերանայենք մեր ամենօրյա սովորությունները, քանի որ դրանք շատ վնասակար են մեր արտաքինի համար: Ահա այդ 8 սովորությունները.
1. Քսել արևապաշտպան կրեմը միայն դեմքին: Այս սովորության շնորհիվ ձեր գեղեցիկ ձեռքերը և ուսերը կարող են ծածկվել պիգմենտային հետքերով:
2. Նստել ոտքերը խաչած: Սա շատ վատ սովորություն է, որը ազդում է ստորին վերջույթների արյունաշրջանառության վրա և կարող է հանգեցնել վարիկոզի ու ոտքերի այտուցվածության:
3. Սանրել մազերը ցնցուղից անմիջապես հետո: Դա հանգեցնում է նրանց կոտրատվելուն: Դադարեք անել դա:
4. Պոչ կապել: Իհարկե այս սովորությունը կարող է ձեզ դարձնել ոճային և գեղեցիկ, սակայն այն նաև շատ է ձգում մազի երկարության գիծը, ինչը հետագայում կարող է ճաղատացման պատճառ դառնալ:
5. Շատ կաթ խմել: Կաթնամթերքի հանդեպ չափազանց մեծ սերը կարող է բերել ծակոտիների խցանմանը և մաշկը յուղոտ դարձնել:
6. Դիմահարդարվել ունքերը հանելուց անմիջապես հետո: Այս սովորությունը մեծացնում է ինֆեկցիա անցկացնելու հավանականությունը:
7. Դիմափոշին անմիջականորեն դեմքին քսել: Դիմափոշուց օգտվելուց առաջ օգտագործեք չոր անձեռոցիկներ՝ մաշկից ավելորդ ճարպը հանելու համար: Դա թույլ կտա ձեզ խուսափել ծակոտիների խցանումից:
8. Պայուսակում անպետք իրեր պահել: Դա ավելորդ ծանրություն է ձեր ուսերի և մեջքի համար, ինչը այդքան էլ լավ արդյունքի չի հանգեցնի երկարաժամկետ հեռանկարում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6218 անգամ
Читать на русском
|