Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 միֆ զայրույթի մասին, որոնք խանգարում են արտահայտել զգացմունքները

22.01.2018

Դուք ձեզ ավելի լա՞վ կզգաք, եթե շրխկացնեք դուռը, թե՞ ավելի լավ է լռեք և այդպես ձեր բարկությունը ավելի շուտ կանցնի: Դիտարկենք հայտնի միֆերը զայրույթի մասին և սովորենք հաղթահարել դրանք:

Միֆ 1. բարկություն և զայրույթ զգալը վատ է

Սովորաբար ամենաբռնկուն կամ շատ լացող մարդիկ նրանք են, ովքեր թաքցնում են իրենց իրական ապրումները: Զայրույթը տխրությունից կամ ուրախությունից վատ կամ լավ զգացողություն չէ: Այն ձեզ տեղեկացնում է, որ դուք անհարմարավետություն եք զգում, ձեզ ինչ-որ բան շատ նյարդայնացնում է: Եվ մարմնի ու ուղեղի այս նշանը պետք չէ անտեսել:

Միֆ 2. զայրույթը ձեր մտքերի արդյունք է

Իրականում այդքան էլ այդպես չէ: Չնայած դուք ինքներդ եք որոշում, որքանով է ձեր համար տհաճ այս կամ այն իրավիճակը: Միշտ չէ, որ դուք կարողանում եք կառավել ֆիզիոլոգիական արձագանքը: Արագացված զարկերակը, բարձր ճնշումը, ձեռքերի դողն առաջանում են առանց մեր ցանկության: Դա «խփի կամ վազի» մոբիլիզացիոն իրավիճակի մասն է: Այն ծրագրված է, դուք չեք կարող դա անջատել, կարող եք միայն ձեզ հանգստացնել:

600x580

Միֆ 3. մարդն իրեն ավելի լավ է զգում, եթե դուրս է հանում զայրույթը

Հաճախ զայրույթը խառնում են ագրեսիայի հետ: Եթե դուք սկսում եք վիրավորել զրուցակցին կամ իրեր փչացնել, դա էմոցիա չէ, այլ ոչ կառուցողական պահվածք: Ձեզ թվում է, որ արտահայտելով զայրույթը դուք լուծում եք բուն խնդիրը: Այո, միգուցե դուք թեթևություն զգաք, սակայն դա ընդամենը քողարկում է նեղվածությունը:

Բացի այդ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, զայրույթի արտահայտումը միայն ուժեղացնում է այն: Այն պահին, երբ դուք ծեծում եք բարձը, կենտրոնանում եք տհաճ ապրումների վրա, այլ ոչ թե դրա հաղթահարման մեթոդների: Արտահայտելով, դուրս հանելով զայրույթը, դուք կարող եք վատացնել ձեր ինքնազգացողությունը:

Միֆ 4. զայրույթի պոռթկումներն օգնում են հասնել ցանկալիին

Ձեզ թվում է, որ բավական է թափահարել ձեռքերով և խփել ոտքերով և ձեր ցանկություները կիրականան: Իհարկե, միգուցե այդպես լինի կարճ ժամանակով: Հաճախ բռնկուն պահվածքը վնասում է հարաբերությունները և դիմացինի մոտ առաջացնում բացասական կամ պատասխան ագրեսիա:

600x580

Միֆ 5. այլ մարդիկ արժանացել են ձեր զայրույթին իրենց պահվածքով

Իրականում այլոց վրա ուղղված զայրույթն այն համոզվածության արդյունք է. ոչ բոլորը պետք է իրենց պահեն այնպես, ինչպես դուք եք պատկերացնում: Ձեզ ոչ մեկ ոչինչ պարտական չէ: Մարդիկ ազատ են անելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում:

Բարկանալ մարդու վրա միայն նրա համար, որ նա չի համապատասխանում ձեր պատկերացումներին եսակենտրոնություն է: Ավելի շուտ ձեր պահվածքը պայմանավորված է ձեր անհանգստության հետ: Աշխարհն անկանխատեսելի է: Դուք փորձում եք այն վերահսկել, իսկ երբ չի ստացվում բարկանում եք:

Ինչպե՞ս հաղթահարել զայրույթը

Գտեք չբավարարված պահանջմունքը: Զայրույթի պահին հետևեք ձեր մտքերին: Ամուսինը պատմում է, թե ինչպես է անցել նրա օրը աշխատավայրում, իսկ դուք զգում եք, որքան է նրա ամեն բառի հետ աճում ձեր զայրույթը: Ի՞նչն է ձեզ բարկացնում: Ո՞ր պահանջմունքն է կանգնած բարկության հետևում: Մտածեք, թե ինչպես կարող եք բավարարել այդ պահանջմունքը: Միգուցե բավական է ընդամենը խնդրել այն, ինչ դուք ցանկանում եք:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9241 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1257 անգամ
06.06.2026
Դիտվել է 422 անգամ
09.06.2026
Դիտվել է 353 անգամ
10.06.2026
Դիտվել է 268 անգամ
11.06.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster