Թխվածքաբլիթ «Ամոնրյա տոնածառներ»
31.12.2017
Համեղ, նարնջային համով թխվածքաբլիթ` նարնջի նուրբ համով։ Այս թխվածքաբլիթները հրաշալի նվեր կարող են լինել։ Նշված քանակից ստացվում է 50-70 հատ։
Բաղադրիչներ.
- 150 գր սերուցքային կարագ - 150 գր շաքարավազ - 2 թեյի գդալ վանիլային շաքարավազ - 2 հավկիթ - 1 նարինջ - 2 թեյի գդալ փխրեցուցիչ - 500-550 գր ալյուր:
Պատրաստման եղանակը.
1. Նարնջից հանեք կեղևը՝ միայն նարնջագույնը։ 2. Այդ մրգից քամեք հյութը.անհրաժեշտ է 50 մլ։ 3. Կարագը խառնեք շաքարավազի և վանիլային շաքարի հետ։ 4. Ավելացրեք հավկիթները։ Խառնեք։ 5. Ավելացրեք նարնջի հյութը։ Խառնեք։ 6. Ավելացրեք կեղևը։ Խառնեք։ 7. Ավելացրեք փխրեցուցիչը և ալյուրը, հունցեք խմորը։ 8. Գրտնակեք։ Եթե խրթխրթան թխվածքաբլիթ եք ցանկանում, ուրեմն բարակ գրտնակեք։ 9. Կաղապարների օգնությամբ կամ դանակով տոնածառի տեսքով կտրատեք խմորը։
10. Ջեռոցի տարայի վրա կարագ քսեք։ Տեղադրեք խմորիկները։ Դրեք տարան 180 աստիճան տաքացած ջեռոցի մեջ։
11. Թխեք 10-15 րոպե։
Բարի ախորժակ։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7614 անգամ
Читать на русском
|