Խնամված կնոջ ութ նշան
20.11.2019
Գաղտնիք չէ, որ խնամված լինելը կնոջ գեղեցկության հիմնական բաղադրիչներից է:
Փորձագետները նշել են խնամված կնոջ ութ նշան:
1. Գեղեցիկ մազեր: Գեղեցիկ սանրվածքի երկու հիմնական բաղադրիչ կա. Ճիշտ կտրվածքը և որակյալ խնամքը: Գլուխը միշտ պետք է լինի մաքուր և խնամված:
2. Լավ վարսահարդարում։ Բարդ սանրվածքը պարտադիր չէ: Պարզությունը միշտ էլ արդիական է: Թեթև ալիքները, փափուկ գանգուրները կամ ուղղված մազերը համապատասխան են ցանկացած իրավիճակի համար:
3. Կատարյալ մաշկ: Մաքուր մաշկով կինը կարող է ավելի քիչ ժամանակ ծախսել դիմահարդարման վրա, ուստի այն պետք է մաքրել և խոնավացնել:
4. Հոնքերը: Ուղղեք դրանց ձևը շաբաթական առնվազն 2 անգամ: Անխնամ հոնքերն աչքի են զարնում անմիջապես:
5. Դիմահարդարում: Ավելի լավ է, այն բնական լինի, քանի որ հարմար է ցանկացած առիթի համար: Պետք է պահպանել հիմնական սկզբունքներից մեկը`շեշտը պետք է դրվի կամ աչքերի, կամ շրթունքների վրա:
6. Թեթև արևայրուք: Ամռանը մաշկը պետք է թեթևակի բրոնզե լինի: Արևայրուքն ընկալվում է որպես առողջության և խնամքի գրավական: Բացի այդ, այն բարելավում է մաշկի տեսքը:
7. Ձեռքեր։ Եթե հնարավոր չէ կատարյալ մանիկյուր անել, ապա ավելի լավ է ընդհանրապես չներկել եղունգները, բայց դրանք պետք է լինեն գեղեցիկ ձևավորված և առողջ:
8. Լավ խնամված կինը իր կերպարը միշտ ընտրում է ըստ հանգամանքների:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10478 անգամ
Читать на русском
|