Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մատչելի ամառային իրեր, որոնք շատ ավելի թանկ տեսք ունեն, քան իրականում

22.05.2024

Անցյալ տարի նորաձևության մեջ մխրճվեցին old money–ին և «հանգիստ շքեղությունը»: Երկուսն էլ ներառում են կերպարներ, որոնք և՛ ճոխ տեսք ունեն, և՛ շատ թանկ արժեն:

Բնակչության շատ փոքր հատվածը կարող է իրեն թույլ տալ նման իրեր։ Բայց ոգեշնչվելու և հասկանալու համար, թե բացի թանկ ապրանքանիշերից, որտեղ է թաքնված այս ոճերի էությունը, հսկայական գումարներ պետք չեն։

Այս տարի old money–ին և «հանգիստ շքեղությունը» մի փոքր զիջել են իրենց դիրքերը, բայց թանկ երևալու ցանկությունը, նույնիսկ, եթե քեզ կարող ես թույլ տալ միայն ոչ թանկ հագուստ, չի վերացել։ Եվ դա բնական է, մանավանդ, որ զանգվածային շուկայի ապրանքանիշերում կարելի է գտնել տասնյակ հարմար նմուշներ։

600x400

Ներկայացվող ընտրանիում ընդգրկել ենք ապրանքանիշերի նոր իրեր, որոնք իրենց արժեքից շատ ավելի թանկ են թվում, հատկապես, եթե դրանք հատուկ ուշադրությամբ ոճովորվեն:

Ընտրեք բնական երանգներ

600x400

Ներկայում նորաձև են շատ վառ գույները, բայց դրանք հաճախ կարող են ձեզ հիասթափեցնել և էժան տեսք հաղորդել: Իհարկե, ոչ բոլոր դեպքերում, բայց դրանք ոճավորելը շատ ավելի դժվար է։

Կերպար ստեղծելու համար, որն ավելի թանկ է թվում, քան արժե, կարող եք ընտրել բնական երանգների իրեր: Ընտրեք գույներ, որոնք սովորաբար հանդիպում են բնության մեջ:

Ստուգեք կարերը

600x400

Իհարկե, կարևոր է, որ ապրանքը պատրաստված լինի առնվազն նվազագույն որակի չափանիշներին համապատասխան: Ստուգեք կարերը՝ դրանք պետք է հավասար լինեն: Իսկ մեկ–մեկ դուրս ցցված թելերից կարող եք չվախենալ, պարզապես զգուշորեն հեռացրեք դրանք:

Կարևոր է արդիական ձևվածքը

600x400

Նույնիսկ ամենաթանկ բանը, որի ձևվածքը վաղուց հնաոճ է համարվում, լավ տեսք չի ունենա և չի զարդարի ձեզ։

Ընտրեք արդիական ոճերը: Պարտադիր չէ, որ այն առանց չափսի լինի, պարզապես ավելի ուշադիր եղեք ժամանակակից ուրվագծերի նկատմամբ:

600x400

Նայեք ներքին պիտակին

600x400

Այդտեղ տեղեկություններ կան արտադրանքի նյութերի և խնամքի մասին: Ընտրեք խառը բնական գործվածքներ և անպայման հետևեք խնամքի հրահանգներին. դա կերկարացնի հագուստի կյանքը:

Ընտրեք աքսեսուարները

600x400

Հիշեք, որ աքսեսուարներն են, որոնք օգնում են մեզ արտահայտել մեր անհատականությունը և կերպարին այնպիսի տրամադրություն հաղորդել, որը ցանկանում ենք:

Ընտրեք մի քանի աքսեսուարներ, որոնք թանկ տեսք ունեն՝ մինիմալիստական զարդեր, լավ հյուսված պայուսակ, կաշվե գոտի, ատլասե շարֆ, և դրանք ավելացրեք ձեր հանդերձանքին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6561 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 1310 անգամ
02.09.2026
Դիտվել է 378 անգամ
07.09.2026
Դիտվել է 347 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster