Ինչպես ազատվել շրթունքների չորությունից
13.12.2017
Սա հենց այն խնդիրն է, որին բախվում է ցանկացած մարդ, սակայն լինում է, որ դրա դեմ սխալ եղանակով են պայքարում և դրական արդյունքի փոխարեն ավելի վատացնում վիճակը: Ինչ անել, եթե շրթունքները չորացել են կամ ցրտահարվել:
1. Անկախ եղանակից խորհուրդ է տրվում փողոց դուրս գալուց առաջ շրթունքներին բարակ շերտով հատուկ կրեմ կամ բալզամ քսել: Այս գործողությունները լրացուցիչ պաշտպանություն կստեղծեն և անհրաժեշտ սնուցում կապահովեն ձեր շրթունքներին:
2. Արևային ճառագայթները բավականին վնասակար են շրթունքների մաշկի համար, այդ պատճառով ամռանն անպայման շուրրթերի համար նախատեսված հատուկ արևապաշտպան միջոց քսեք:
3. Խմելու ջրի կարևորության մասին գիտեն բոլորը: Ջրային բալանսի մասին պետք է հիշել միշտ և ամեն տեղ, անկախ եղանակային պայմաններից: Ջրի պակասն այդքան էլ լավ չի անդրադառնում շրթունքերի վրա:
4. Հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր սովորություն ունեն լպստել շրթունքները: Դա արվում է նրանց լրացուցիչ խոնավություն ապահովելու համար, սակայն արդյունքը հակառակն է լինում: Այդ դեպքերի համար ցանկալի է ունենալ հիգիենիկ շրթներկ, որը նրանց կապահովի անհրաժեշտ խոնավությունն` առանց բացասական հետևանքների: Որակյալ հիգիենիկ շրթներկն իր պարունակության մեջ ունի թերմալ ջուր, որը և շրթունքներին պարգևում է խոնավության անհրաժեշտ մակարդակ:
5. Շրթունքների համար նույնպես գոյություն ունեն սնուցող դիմակներ: Օրինակ, դրանցից մեկը պատրաստվում է մեկական թեյի գդալ կակաոյի բուսական յուղից և դեղձի յուղից` մեկ թեյի գդալ մեղրով: Այս ամենը պետք է լավ խառնել, տաքացնել և քսել շրթունքներին: Այն շատ սնուցող է և օգտակար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5673 անգամ
Читать на русском
|