Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քիմ Քարդաշյանի ամենազարմանալի արտահայտությունները

24.10.2017

Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան օրը: Քիմը միլիոներ է վաստակել ոչ միայն իր արտաքինի, այլև ինքնտիպ հմայքի շնորհիվ, որի մեջ են մտնում նաև նրա արված արտահայտությունները: Ահա դրանցից ամենազարմանալիները.

- Ես հասկացա, որ մենք Քանյեի հետ ստեղծված ենք միմյանց համար, երբ մնացի նրա մոտ, և նա ջեռուցումը միացրեց:

- Ես կյանքում շատ հարբած չեմ եղել: Եթե ես երբևէ պարել եմ սեղանի վրա, դա նրա համար էր, որ իմ լուսանկարները հայտնվեին ամսագրերում: Ես ուղղակի իմ գործն եմ անում:

- Եթե մենք նիհար ֆոտոմոդելներ լինեինք, մեր ռեալիթի-շոուն այդքան հիթային չէր լինի: Մուգ մազեր և կանացի կազմվածք՝ անպարտելի համադրություն:

- Երբեք չեմ վախեցել մեղուներից, հակառակը միշտ ցանկացել եմ բռնել նրանց:

- Երբ ես լսում եմ, որ տաղանդ չունեմ, ցանկանում եմ ասել, «Լավ, առնվազն հարգանքով վերարաբերվեք ինձ»: Եթե ես անտաղանդ եմ, եթե ես ոչինչ չեմ անում, ապա ինչպես եմ այդպիսի կարյերա արել:

600x580

- Ատում եմ սուրճի բաժակների տուփերը: Երբ տանը հանում են բաժակները տուփից, ես այլ սենյակ եմ գնում: Ինձ համար դա նույնն է, ինչ եղունգներով անցնել գրատախտակի վրայով:

- Երբ դուրս ես գալիս փողոց միշտ՝ պետք է հիանալի տեսք ունենաս:

- Ես ու Քանյեն իրար ոչինչ չենք նվիրում: Ես ընդհանրապես չեմ սիրում նվերներ և բոլոր այդ ավանդույթները: Մենք Քանյեի հետ ոչինչ չենք նվիրել միմյանց ամուսնության տարեդարձին, ուղղակի երկու օր անց ենք կացրել Սանտա-Բարբարայում, լավ քնել ենք և ընթրել ռեստորանում:

- Հղիությունն իմ կյանքի ամենավատ փուլն էր: Ես դրանից ոչ մի հաճույք չեմ ստանում և չեմ հասկանում մարդկանց, ովքեր ստանում են: Դու քրտնում ես միայն այն մտքից, որ քո մարմինը դառնում է հսկա և դու ոչինչ չես կարողանում հագնել: Ես միայն զգում եմ, որ իմ մարմնում չեմ: Մարդիկ ուղղակի նախընտրում են չխոսել հղիության ժամանակ տեղի ունեցող մանրուքներից: Սակայն, իհարկե, վերջին արդյունքը՝ երեխայի ծնունդը, ամեն ինչ արժե:

600x580

- Եթե ես հայտնի չլինեի, ես մաքրուհի կդառնայի: Շատ եմ սիրում մաքրել տունը:

- Ես կցանկանայի ընկերություն անել Լեդի Գագայի, Քեթի Հոլմսի և Ռիանայի հետ:

- Ես սիրում եմ խաղալ, սակայն գիտեմ իմ հնարավորությունները: Ես իհարկե Մերիլ Սթրիփ չեմ:

- Ինչու՞ եմ ես առաջին անգամ ամուսնացել: Ամեն ինչ պարզ է: Այդ ժամանակ մտածեցի՝  արդեն 30 եմ, ես պետք է լինեմ մեկի հետ, ժամանակն է դառնալ մեկի կինը, այլ ոչ մենակ մնալ: Ինձ թվում է բոլոր աղջիկներն են դրա միջով անցնում, երբ հասկանում են, որ մեծանում են և դեռ մենակ են, իսկ իրենց ընկերուհիներն արդեն երեխաներ ունեն:

- Կեղծ ժպիտից սարսափելի բան չկա: Եթե ես պետք է ժպտամ տեսախցիկին, ես ծիծաղելի բան եմ պատկերացնում:

- Թրա՞մփ: Ցանկացածը մեր երկրիրն ավելի լավ կղեկավարի, քան նա: Իմ աղջիկը իրենից լավ դա կանի:

- Ես չունեմ ցելյուլիտ, այն ուղղակի ֆոտոշոփով են նկարել:

- (Մի քանի տարի անց): Ես ունեմ ցելյուլիտ և ի՞նչ: Ես երբեք չեմ ասել, որ կատարյալ եմ և երբեք այդպիսին չեմ եղել: Երբ ես շատ եմ ուտում, նայում եմ այդ փոքրիկ փոսիկին և մտածում «Այս պաղպաղակը արժեր դա»:

600x580

- Ինձ պարտադիր պետք են բարձր կրունկներ և պայուսակ՝ սեքսուալ զգալու համար: Այդ ամենը իմ հասակի պատճառով է: Ես կարծում եմ, որ շատ փոքրիկ եմ, իսկ կրունկները ինձ բարձր են դարձնում: Իսկ պայուսակը... այն, այսպես ասած, պաշտպանում է ինձ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7913 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1063 անգամ
06.05.2024
Դիտվել է 387 անգամ
03.05.2024
Դիտվել է 203 անգամ
04.05.2024
Դիտվել է 154 անգամ
07.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster