Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քեմերոն Դիասի գեղեցկության գլխավոր կանոնները

31.08.2017

Ժպիտը միշտ եղել է Քեմերոն Դիասի գլխավոր զենքը, դրա օգնությամբ նա գերել է ոչ միայն հանդիսատեսին այլև տղամարդկանց:

Հոլիվուդի գլխավոր ծիծաղկոտը սիրավեպեր է ունեցել Ջարեդ Լետոյի, Ջասթին Թիմբերլեյկի և Ալեքս Ռոդրիգեսի հետ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Դիասն այլևս չի ծիծաղեցնում մարդկանց էկրանից՝ 2015թ-ին 44 տարեկանում նա առաջին անգամ ամուսնացել է: Երաժիշտ Բենջի Մեդենը կարողացավ ի վերջո գրավել նախանձելի հարսնացուի սիրտը: Նրա հայտնվելուն պես Քեմերոնը սկսել է էլ ավելի շատ ժպտալ՝ առանց վախենալու կնճիռների հայտնվելուց: Նա քարոզում է բնական ծերացման սեփական փիլիսոփայությունը, որոնց մասին պատմում է իր երկու գրքերում՝ «Մարմնի գիրք» և «Երկարակեցության գիրք», որոնք դարձել են իսկական բեսթսելերներ: Ահա դերասանուհու գլխավոր բյութի-կանոնները:

Ճիշտ սննդակարգ

Քեմերոնը համարում է, որ ճիշտ սնվելը չի աշխատի առանց սննդակարգի հստակ պլանավորման: Կիրակի օրերը դերասանուհին սովորաբար տրամադրում է պատրաստմանը: «Մտածում եմ սնվելու սխեման շաբաթվա կտրվածքով: Ես միշտ հաշվի եմ առնում ֆիզիկական ակտիվության գործոնը: Եթե գիտեմ, որ կարող եմ 5 անգամ հաճախել մարզասրահ և ինձ սպասում են բարձր մակարդակի բարդության մարզումներ, իմ սննունդը ավելի հագեցած է լինելու: Սակայն եթե ես պատրաստվում եմ ընդամենը երկու օր ինտենսիվ մարզվել, իսկ մնացած 5 օրը զբաղվել աէորոբիկայով, ապա այլ կերպ եմ սննդակարգը կազմում»,-ասում է նա:

600x580

Ֆիզիկական ակտիվություն

Դերասանուհին մեկ անգամ չէ խոստովանել, որ երիտասարդ տարիքում ամաչում էր նիհարությունից: Վերաբերմունքը իր հանդեպ նրան օգնել է փոխել պարապմունքները՝ մարտական արվեստների վարպետ Չունգ-Յան Յուանի հետ, մարզումներով, ով պատրաստում էր Դիասին «Չարլիի հրեշտակները» ֆիլմի նկարահանման համար: «Ես ինձ կոտրում էի ամեն օր և հասա նպատակին՝ չնայած ցավին»,- հիշում է Դիասը:

Դերասանուհին ասում է որ փորձում է ամեն օր սպորտով զբաղվել, եթե չի ստացվում, ապա պարտադիր զբոսնում է մաքուր օդին: «Ծույլ ժամանցը ինձ համար չէ, առանց շարժում ես ինձ զգում եմ թույլ, ընկճված, ձանձրալի, հոգնած և սոված»:

600x580

Բնական ծերացում

Դիասը պլաստիկ վիրահատությունների վառ հակառակորդներից է: Քեմերոնը հավատացնում է, որ սիրում է իրեն անկախ տարիքից և որ արտաքինը կախված է նրանից, թե ինչպես ես դու քեզ զգում: «Տարիների ընթացքում կյանքը ավելի լավ է դառնում»,-կարծում է դերասանուհին:

Նա նաև պնդում է, որ առողջ սնունդը ավելի լավ կարող է ազդել մաշկի վիճակի վրա, քան կոսմետիկ միջոցները: Իր դիրքորոշումը դերսանահուհին բացատրում է ակնեի դեմ երկար տարիների պայքարով՝ խնդիրը լուծվեց միայն սննդակարգի ամբողջական փոփոխմամբ:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1725 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նկարչուհին կառավարության աշխատակազմից

20.11.2017
Լինել դրական և ցանկացած պարագայում չկորցնել հույսն ու լավատեսությունը. այս զգացողություններն իրենց արտացոլում են գտնում Լիանա Դանիելյանի կտավներում:

Թբիլիսիի նոր քաղաքապետի կինը դարձել է ոճի նոր մարմնացում

11.11.2017
Նա իր գեղեցկությամբ ստվերել է Մելանյա Թրամփին և Բրիջիթ Մակրոնին:

Իվանկա Թրամփի կյանքի կանոնները. Ինչո՞ւ են սիրում ԱՄՆ-ի նախագահի դստերը

01.11.2017
ԱՄՆ-ում և այլ քաղաքներում Դոնալդ Թրամփի ավագ դստերն ավելի շատ են սիրում, քան նախագահին: Ինչպե՞ս է Իվանկային հաջողվել շահել աշխարհի բարյացակամ վերաբերմունքը:

Քիմ Քարդաշյանի ամենազարմանալի արտահայտությունները

24.10.2017
Քիմը միլիոներ է վաստակել ոչ միայն իր արտաքինի, այլև ինքնտիպ հմայքի շնորհիվ։

Քեմերոն Դիասի գեղեցկության գլխավոր կանոնները

31.08.2017
Ժպիտը միշտ եղել է Քեմերոն Դիասի գլխավոր զենքը, դրա օգնությամբ նա գերել է ոչ միայն հանդիսատեսին այլև տղամարդկանց:

Բուդդայի 6 պատվիրան` սիրո մասին

08.07.2017
Հին հնդկական փիլիսոփայության հիմնադր Բուդդա Շակյամունիի բուդդիզմի ուսմունքը մինչև հիմա չեի կորցնել իր արդիականությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-12-2017 11:27
Billboard հրատարակչությունը հրապարակել է 2017 թվականի երգերի իր թոփ 10-նյակը.  առաջին տեղում է Սելենա Գոմոսի Bad Liar երգը, երկրորդում՝  Քարդի Բի-ն է իր  Bodak Yellow երգով, իսկ երրորդում՝ Ֆրենկ Օուշենը և Քելվին Հարիսը՝ Slide: կոմպոզիցիայով:
15-12-2017 11:18
Քենդալ Ջեները 1․4 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում իր շքեղ առանձնատունը:
15-12-2017 11:15
Ամեն տարի՝ դեկտեմբերի 15-ին, բոլոր այն երկրներում, որոնք պահպանում են աշխարհի առաջատար թեյարտադրողների կարգավիճակը, նշում են Թեյի միջազգային օրը։
15-12-2017 09:23
Երգչուհի Ռիհաննան վասաբի գույնի Midnight Wasabi նոր շրթներկն է թողարկել շրթունքների համար նախատեսված միջոցների Fenty Beauty Mattemoiselle շարքի շրջանակներում:
15-12-2017 06:24
Նյու Յորքի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցի զգացումը կարելի է հաղթահարել նեյրոնների խթանման միջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Թարմացնում ենք ինտերյերը ձմռանը

09.12.2017
Եղանակը տանը կախված է ձեզանից, այլ ոչ տարվա եղանակից: Հարմարավետ տեքստիլը, գեղեցիկ ջահերը, նոր նկարը, այս բոլորը հասարակ քայլեր են, որոնք հասանելի են բոլորին:

LADYNEWS TV
Երաժիշտներն ու գիտնականները միավորվել են` փորձելով այնպիսի մի գլուխգործոց ստեղծել, որը դառնա բոլոր ժամանակների ամենաուրախ սուրբծննդյան երգը. այն ստացել է Love՝s Not Just For Christmas անվանումը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.12.2017
Դիտվել է 1286 անգամ
12.12.2017
Դիտվել է 1001 անգամ
11.12.2017
Դիտվել է 582 անգամ
14.12.2017
Դիտվել է 487 անգամ
11.12.2017
Դիտվել է 451 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster