Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իմ անձնական կյանքը փակ է լինելու. ՆԱԻՐԱ  ԶՈՀՐԱԲՅԱՆ

23.04.2012

Մինչեւ մայիսի 6-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, LN-ը հարցազրույցներ կներկայացնի կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին կին ներկայացուցիչների հետ...

Հայաստանում կանանց խնդիրների, խորհրդարանական կյանքում նրանց ներգրավվածության, կնոջ քաղաքական կարիերայի մասին LN-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին կին ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ:


-Հասարակությունում կանայք թվաքանակով գերազանցում են տղամարդկանց, կառավարման օղակներում' անհամեմատ զիջում: Այստեղ Դուք խնդիր տեսնո՞ւմ եք:

-Ասեմ, որ կանայք նաեւ ընտրողների թվով են գերակշռում. հանրապետությունում ընտրողների հիսուներկու տոկոսը կանայք են, քառասունութ տոկոսը' տղամարդիկ: Անահամաչափություն կա կանանց ներգրավվածության առումով պետական կառավարման տարբեր մարմիններում: Դրա վառ օրինակը նաեւ խորհրդարանն է, որտեղ կանանց ներգրավվածությունը ինն ամբողջ երկու տոկոս է. դա աղետալի ցուցանիշ է, եթե համեմատում ենք անգամ հարավկովկասյան մնացած հանրապետությունների հետ: Մեր տարածաշրջանում այդ տոկոսը ամենացածրն է Հայաստանում, իսկ ԱՊՀ-ում' նախավերջինը, եթե չեմ սխալվում, Թուրքմենստանից հետո: Սա, իհարկե, պատիվ չի բերում Հայաստանին, որտեղ կան իրապես շատ ակտիվ, քաղաքականապես գրագետ պատրաստված կանայք, որոնք կարող են ներգրավված լինել հասարակական-քաղաքական կյանքում: Նույնը' կառավարությունում. տասնյոթ նախարարներից երկուսն են կին: Մինչդեռ մոնիթորինգը ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի արդյունավետ են աշխատում գոնե խորհրդարանում (ինչը կարող եմ վկայել ի դեմս տասնմեկ կին պատգամավորների), քան բազմաթիվ տղամարդիկ: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Իհարկե, Ընտրական օրենսգիրքը փորձում է որոշակիորեն լուծել հարցը, եւ գիտեք, որ արդեն գործող օրենսգրքով քսան տոկոս շեմ է նախատեսված: Եվ համամասնական ցուցակներում այսօր կա այդ քսան տոկոս ներկայացվածությունը, բայց արդյո՞ք մայիսի վեցից հետո քսան տոկոս ներկայացվածություն կլինի խորհրդարանում, թե ոչ...  Սա արդեն խնդիր է, որ իր հերթին պետք է լուծի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Ինչ վերաբերում է քվոտավորմանը' որ հատուկ քվոտաներ սահմանվեն, որ, ասենք, եթե քաղաքապետը տղամարդ է, փոխքաղաքապետն անպայման կին լինի, կամ նախարարի տեղակալներից մեկը պարտադիր կերպով կին լինի, այս մոդելը կարելի է կիրառել նաեւ Հայաստանում:


-Կարծում եք' արդարացվա՞ծ է:

-Ես ինքս շատ դեպքերում դեմ եմ այդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին, որովհետեւ ինձ համար գլխավորը մարդու պրոֆեսիոնալիզմն է' անկախ նրանից' կին է, թե տղամարդ: Բայց եթե այս դիսկրիմինացիան կարող է լինել ելք, որ կանայք ավելի շատ ներկայացված լինեն պետական կառավարման օղակներում, միգուցե եւ կարելի է փորձարկել:


-Յուրաքանչյուր բնագավառ կայունանում է իր, այսպես կոչված, դպրոցով: Հայ կանայք քաղաքականության մեջ փոքր թիվ են կազմում, բայց արդեն ունեն վառ ներկայացուցիչներ. ձեւավորվո՞ւմ է կին քաղաքական գործիչների «դպրոցը»:

-Ոչ, նման դպրոց չէի ասի, որ կա, բայց կան, իհարկե, հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կանանց ակտիվացման խնդիրներով: Հասարակական սեկտորում շատ ակտիվ կանայք ունենք, որոնցից շատերը, իմ գնահատմամբ, պատրաստ են հաջողությամբ ներգրավվել նաեւ քաղաքականության մեջ, բայց ցավոք սրտի, մեր քաղաքական ուժերից շատերը նախընտրում են այն մոդելը, երբ տարիներ շարունակ նույն դեմքերն են խորհրդարանում: «Բարգավաճ Հայաստան»-ն այդ խնդիրը միանշանակորեն լուծել է. մենք ունենք երիտասարդ կադրերի պատրաստման դպրոց, որովհետեւ հասկանում ենք, որ որեւէ մեկը անփոխարինելի չէ, բայց պետք է փոխարինելու գան պրոֆեսիոնալներ: Այլապես, ինչպես հումորով նկատել էր քաղաքական վերլուծաբաններից մեկը, ունենք «քաղաքական մումիաների սինդրոմ». մարդիկ կան, որոնք քսան տարի անընդհատ խորհրդարանում են:


-Քաղաքականության մեջ կարծես թե ընդունված շեմ չկա, ինչպես, ասենք, բալետում, որ եկել է ժամանակը, պիտի լքես «բեմը»: Հարցին նայենք կոնկրետ Ձեր դեպքով, ի՞նչ եք կարծում, դեռ ինչքա՞ն կմնաք ասպարեզում եւ ի՞նչ ունեք անելու:

-Ես միշտ սիրում եմ հեռանալ այն ժամանակ, երբ դեռ հաղթողների շարքում եմ: Թող ինքնագովեստ չհնչի, բայց լրագրության մեջ ես լավագույններից էի, երբ հասկացա, որ կարող է սկսվել տեղապտույտի ինչ-որ շրջան: Ես հեռացա լրագրությունից, երբ իմ նյութերը պահանջված էին, երբ ընթերցողներն իմ նյութերն էին փնտրում «Հայկական ժամանակ»-ում, երբ որ ես, կրկնում եմ, լիդերների շարքում էի: Եվ ես կարծում եմ, որ առնվազն հինգ տարի ես անելիք ունեմ քաղաքականության մեջ' եւ Հայաստանի խորհրդարանում, եւ միջազգային կառույցներում, որտեղ ես ներկայացված եմ: Վստահաբար շատ անելիքներ կան, եւ գոնե առաջիկա հինգ տարում իմ ներկայությունը հաստատ որեւէ մեկին չի ձանձրացնի:


-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ, ըստ Ձեզ, կանայք այսօր ունեն մեր հասարակությունում:

- Առաջին հերթին, ինքնագնահատանքի պակասը: Կինն ինքն իրեն պիտի գնահատի: Աշխատանքի բերումով ես շատ եմ լինում Եվրոպայի տարբեր երկրներում եւ պիտի ասեմ առանց ավելորդ համեստության, որ հայ կինն իր խելքով, իր զարգացվածությամբ, ինտելեկտուալ մակարդակով շատ-շատ բարձր է, բայց մի տեսակ կաշկանդված է, շատ դեպքերում' բարդույթավորված: Իհարկե, ես տեսնում եմ, որ նոր սերունդը շատ ավելի անկաշկանդ է, եւ դա ինձ ոգեւորում է, որովհետեւ հայ կինն իրապես շատ ունակ է, ի վիճակի ակտիվորեն ներգրավվելու հասարակական- քաղաքական կյանքում եւ նա ինքն իրեն չպիտի օտարի: Ես, օրինակ, մտադիր եմ նոր խորհրդարանում տարբեր ֆրակցիաների կանանց համախմբել մի խմբի մեջ, որը վեր է հանելու բացառապես կանանց հիմնախնդիրները: Ուզում եմ փորձել, հույս ունեմ, որ տարբեր կուսակցությունների պատկանելը չի խանգարի նման խմբի ձեւավորմանը:


-Անձնական կյանքը փակ պահելը, կարծում եմ, բնական մղում է, բայց համաձայնեք, որ բնական է նաեւ հասարակության ցանկությունը' ճանաչելու իր ընտրյալին որպես մարդու' քաղաքական գործչի կերպարը մի կողմ թողած: Ասենք, ինչպիսի՞ կին է Նաիրա Զոհրաբյանը, ինչպիսի՞ մայր…

-Փակ է իմ անձնական կյանքը եւ փակ է լինելու: Ինձ համար ամենաանընդունելի բանն այն է, որ քաղաքական գործիչը սկսում է պատմել...  Միգուցե ես սխալ եմ. եթե Դուք նկատել եք ես որեւէ սոցիալական ցանցում չկամ, երբեւէ չեմ եղել, որովհետեւ իմ անձնական կյանքն իմ փակ ամրոցն է, որտեղ ես, կներեք, բայց թույլ չեմ տալիս ներխուժել: Ես ունեմ հրաշալի ընտանիք' հրաշալի աղջիկ, հրաշալի թոռնիկ (ես շատ երիտասարդ եմ ամուսնացել, աղջիկս էլ է շատ երիտասարդ ամուսնացել), բայց բացարձակապես չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին:

Բայց մի բան հստակ կարող եմ ասել. ես բացարձակապես չեմ ընդունում սովետական տարիներից մնացած այն ստերեոտիպը, թե քաղաքականության մեջ կայանում են այն կանայք, որոնք անձնական կյանքում պրոբլեմ ունեն: Դա սխալ ընկալում է: Ոչ, եթե դու անձնական կյանքում պրոբլեմ ունես, եթե դու սիրված կին չես, լավ մայր չես, եթե դու խաղաղ, ներդաշնակ չես քո հոգու հետ, քո մասնագիտությամբ չես կարողանա կայանալ: Սովետական եւս մի կարծրատիպ էր, որ կին քաղաքական գործիչները նմանակում էին տղամարդկանց իրենց հագուկապով, անգամ սանրվածքով, ժեստերով: Կինը ուժեղ է իր կանացիությամբ եւ երբեք չպիտի թաքցնի այն անգամ քաղաքականության մեջ: Ինձ համար ամենաայլանդակ բանը տղամարդու սուրոգատ տեսակ կին քաղաքական գործիչն է:


-Եթե վերանանք Ձեր օրինակից, փորձենք ընդհանրացված նայել հարցին... Ինչպե՞ս կարելի է նման զբաղվածության պարագայում համատեղել անձնական կյանքն ու կարիերան:

-Չի խանգարում: Եթե կարողանում ես ճիշտ տեղաբաշխել օրվադ քսանչորս ժամը, դու ամեն ինչ հասցնում ես: Ես սարսափելի պունկտուալ անձնավորություն եմ. երբեք չեմ ուշանում պայմանավորվածությունից, գործը, որը ծրագրել եմ անել այսօր, երբեք չեմ հետաձգում: Դա ինձ օգնում է եւ տանը ամեն ինչ հասցնել, եւ աշխատանքի մեջ:


-Տնային-կենցաղային գործերն է՞լ եք Դուք անում:

-Իհարկե, անում եմ, բայց ոչ ամբողջապես: Ինձ շատ օգնում է իմ մայրը: Բայց սիրում եմ պատրաստել: Չեմ պատրաստում միայն թխվածքներ, որովհետեւ չեմ ուտում չգիրանալու համար եւ ընդհանրապես դեմ եմ...


-Այսինքն' դիետայի էլ եք հետեւում:

- Միանշանակ: Մեր տան խոհանոցում պատկերված է մի չաղ կնոջ կերպար, որպեսզի ես, մայրս, աղջիկս, քույրերս այդ նկարին նայենք եւ հասկանանք, թե ինչի կարող է բերել քաղցրակերությունը: Կինը պիտի հետեւի իրեն. չի կարելի ինչ-որ տարօրինակ զանգվածներով ներկայանալ:


-Ի՞նչ սկզունքներ ունեք, որ Ձեզ ուղեկցում են տարիներ շարունակ:

-Միանշանակ լինել հավատարիմ թիմին, որի հետ քաղաքական ճանապարհ ես անցնում: Հավատարմությունն ինձ համար ամենամեծ սկզբունքն է, ամենամեծ դավանանքն է: Ինձ համար ամենաայլանդակ արատները դավաճանությունն ու նախանձն են: Եվ մեկ էլ, կարեւոր է միշտ լսել խղճիդ ձայնը, եթե անգամ նա հակասության մեջ է մտնում բանականությանդ հետ:


-Եվ մի վերջին' լեդիական հարց:) Ինչպիսին է երջանիկ, կայացած կինը:

-Երջանիկ, կայացած կինը նա է, ով ամեն առավոտ զարթնում է, ուրախ է տեսնում իր երեխաներին, թոռներին, գրկում է նրանց, համբուրում եւ այդ էներգիան իր հետ տանում աշխատանքի: Այդ առումով ես միանգամայն երջանիկ եմ:

 

Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի

Դիտվել է 11730 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-09-2025 10:13
Սեռական հարաբերություններում բնական է ենթադրել, որ երկու զուգընկերների փորձը մեծապես ազդում է հարաբերությունների տևողության և որակի վրա: Սակայն սեռական փորձի տարբեր ոլորտներում հետազոտությունները ցույց են տալիս, որ սա ամբողջովին ճիշտ չէ: Հետերոսեքսուալ զույգերի մոտ կանանց սեռական փորձը ավելի ուժեղ ազդեցություն ունի հարաբերությունների երջանկության վրա, քան տղամարդկանց փորձը, գրում է «Psychology Today»-ը։
11-09-2025 09:14
Հոլիվուդի Ոսկեդարի լեգենդ Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր ոչ միայն իր պաշտամունքային դերերով և երկու Օսկարով, այլև իր անհանգիստ անձնական կյանքով։ Vanity Fair-ը գրում է, որ դերասանուհին, որը մահացել է 2011 թվականին՝ 79 տարեկանում, նշանադրվել էր տասը անգամ և ամուսնացել ութ անգամ։ Այս «ռեկորդը» թույլ է տվել Թեյլորին կուտակել տպավորիչ զարդերի հավաքածու, այնքան նշանակալից, որ դերասանուհին իր 2002 թվականի հուշագրությունն անվանել է «Իմ սիրային կապը զարդերի հետ»։ Նրա մահից հետո Christie's աճուրդի տունը հավաքածուի մի մասը վաճառել է գրեթե 116 միլիոն դոլարով։
11-09-2025 08:18
Գարեջրային որովայնն առաջանում է սննդից ստացվող ավելորդ կալորիաների և ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի համադրության արդյունքում, ինչը տարածված է գարեջրի սիրահարների շրջանում: Գարեջուրը 85 տոկոսով բաղկացած է ածխաջրերից, և մեկ շիշ գարեջրում մոտավորապես այնքան կալորիա կա, որքան պարունակում է կարագով մեկ կտոր հացը: Ըստ մասնագետների՝ գարեջրի կանոնավոր օգտագործումը, հատկապես երեկոյան ժամերին, կարող է արագ հանգեցնել ներքին ճարպի կուտակմանը։
11-09-2025 02:23
65-ամյա հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը կնոջը՝ Պոլինային, առանց փողի և ունեցվածքի է թողել, որից ամուսնալուծվում է 16 տարվա ամուսնությունից հետո՝ Ռուբլյովկայի իրենց հարևան Ռոման Տովստիկի հետ նրա «դավաճանության» պատճառով: Զույգի հաշտության համաձայնագրի մանրամասները հաղորդում է «КП»-ն՝ հղում անելով Պոլինա Դիբրովայի ընկերուհուն: Վերջինիս խոսքով՝ զույգի գործարքի մի մասն էր Դիբրովի լռությունը լրատվամիջոցներում կնոջ մասին՝ իր ողջ ակտիվները իրեն թողնելու դիմաց: «Պոլինան նրանից հեռավել է մեկ վարտիքով»: Նա հեռացել է այն հագուստով, որով եկել է, այս ամենը փաստաթղթավորված է», - ասել է Պոլինայի ընկերուհին:
09-09-2025 09:35
Փորձառու հարսանեկան լուսանկարիչները ասում են, որ տոնակատարության օրը կարելի է նկատել նշաններ, որ զույգը կարող է ապագայում բաժանվել, գրում է NYP-ն։ Ամենաակնհայտ կարմիր դրոշներից մեկն այն է, երբ հարսը կամ փեսան, առավել հաճախ փեսան, կտրականապես չեն ցանկանում լուսանկարվել։ Լուսանկարիչների խոսքով՝ սա պարզապես ամաչկոտություն չէ. լուսանկարահանմանը մասնակցելու անկամությունը ցույց է տալիս զուգընկերոջը կարևորը պահին աջակցելու անկամությունը։ Մեկ այլ ակնարկ է, թե ինչպես է զույգը վարվում, երբ հարսանիքի ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Դուք տեսնում եք նրանց՝ խնդիրներ լուծելու հմտությունները. նրանք թիմո՞վ են աշխատում, թե՞ անմիջապես սկսում են մեղադրել մեկը մյուսին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2025 թ․

01.09.2025
Աշնան առաջին ամիսը դժվար կլինի, հատկապես սիրային ոլորտում։ Եվ այդ ամենը սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք լուսնի լրիվ խավարման պատճառով։ Բացի այդ, օդային տարերքի նշանները կարող են լուրջ ֆինանսական դժվարությունների հանդիպել։ Բայց միևնույն է, աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.09.2025
Դիտվել է 1078 անգամ
09.09.2025
Դիտվել է 359 անգամ
10.09.2025
Դիտվել է 351 անգամ
11.09.2025
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster