Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել
24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող: Բայց ո՞րն է տարբերությունը օրթոպեդիկ ներքնակի և սովորականի միջև:
«Օրթո»-ն հունարենից թարգմանաբար նշանակում է «ճիշտ»։
Օրթոպեդիկն այն ներքնակն է, որը քնի ընթացքում մարմինը պահում է բնական դիրքում: Այն հավասարաչափ բաշխում է քաշը, կանխում ողնաշարի կախվածությունը և մկաններին օգնում լիովին թուլանալ: Նման ներքնակը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր հոգ են տանում մեջքի առողջության մասին, ովքեր խնդիրներ ունեն մկանային-կմախքային համակարգի հետ և նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետ քունը: Սա պարզապես հարմարավետություն չէ. դա մարմնի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և ավելի լավ գիշերային քուն ապահովելու միջոց է:
Նշենք այն հիմնական պատճառները, թե ինչու է անհրաժեշտ ընտրել օրթոպեդիկ ներքնակ:
1. Ողնաշարը միշտ ճիշտ դիրքում է
Սա է օրթոպեդիկ ներքնակ գնելու հիմնական նպատակը: Վնասակար է քնելը փափուկ, փետուրի, բամբակի և նմանատիպ լցոնիչներով, ինչպես նաև անհարթ մակերեսով բազմոցների վրա: Մեջքը ծռվում է, մկանները մնում են լարված, և լիակատար թուլացում տեղի չի ունենում: Օրթոպեդիկ ներքնակը օգնում է քնի ընթացքում ստեղծել ողնաշարի ճիշտ դիրք՝ կանխելով դրա կորությունը:
Օրթոպեդիկ ներքնակ

Անատոմիական ներքնակ

2. Մոդելների մեծ ընտրանի. բոլորը կգտնեն իրենց քնի համար կատարյալ տարբերակը
Շուկայում ներկայացված օրթոպեդիկ ներքնակների տեսականին չի սահմանափակում գնորդներին ցանկացած չափի և դիզայնի ընտրության հարցում՝ առաջարկելով բոլոր տեսակի լցոնիչներ՝ բյուջետային տարբերակներից մինչև պրեմիում առաջարկներ:
Մեզանում էլ կարելի է գտնել հայրենական արտադրողներ, որոնք առաջարկում են օրթոպեդիկ ներքնակների լայն ընտրանի։ Մասնավորամես Ortoped Mattresses–ը, որը այս ոլորտում է 2006 թվականից սկսած, սպառողին է ներկայանում սեփական արտադրության լայն ընտրանիով, այդ թվում՝ LUX Cocos (26սմ), LUX+ (30սմ), Ortoped ECO + (24 և 26սմ), Ortoped Cocos (28սմ), Ortoped Latex Cocos (30սմ), ELIT+ (չոր 25սմ) և այլ մոդելներով։

Ավելին, ըստ իր նախասիրությունների՝ գնորդը կարող է անհատական պատվերներ տալ։ Ըստ պահանջի՝ Ortoped Mattresses–ը կարող է ներքնակի կառուցվածքը համապատասխանեցնել պատվիրատուի չափանիշներին։
Ներքնակի ճիշտ ընտրություն կատարելու համար, կարելի է այցելել մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ մասնագետները կօգնեն ընտրել ձեր կատարյալ քնի կարևոր բաղադրիչը։
3. Խորհուրդ է տրվում մկանային-կմախքային համակարգի հիվանդությունների դեպքում
Նման դեպքերում ներքնակի ընտրությունը որոշվում է կոնկրետ հիվանդությամբ: Օրինակ՝ օստեոխոնդրոզի դեպքում ավելի հարմարավետ կլինի ամենացածր կոշտությամբ կամ անկախ զսպանակային բլոկով ներքնակը: Երեխաների մոտ սկոլիոզի դեպքում օգտագործվում են միջին կամ բարձր կոշտության ներքնակներ: Եթե ամուսիններից մեկը հոդերի կամ ողնաշարի հիվանդություններ ունի, ապա լավագույն տարբերակը կլինի երկտեղանոց մահճակալի համար տարբեր կոշտությամբ ներքնակը:

Կոշտ կենտրոնական հատված

Փափուկ կենտրոնական հատված

Հավասարակշռող կենտրոնական հատված
4. Հեշտ է գտնել տարբերակ ծանր քաշ ունեցող մարդկանց համար
Ծանր քաշ ունեցող մարդկանց համար ներքնակի ընտրությունը կատարվում է մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) հիման վրա: Ավելորդ քաշ ունեցող անձին խորհուրդ է տրվում օրթոպեդիկ ներքնակ՝ բարձր կոշտությամբ և ամրացված զսպանակներով: Ցանկալի է, որ ներքնակի բարձրությունը լինի առնվազն 15 սմ: Նիհար մարդու համար հարմար են փափուկ մոդելները:
5. Ներքնակի հիպոալերգիկ հատկությունները
Բնական կամ լաբորատոր ծագման բարձրորակ նյութերից պատրաստված ներքնակները չեն առաջացնում մաշկի, շնչուղիների գրգռում և տարբեր ալերգիաներ, դրանցում փոշի չի կուտակվում, սնկային կամ այլ պաթոգեն միկրոֆլորա չի զարգանում: Սա ննջասենյակում առողջ միկրոկլիմա ստեղծելու և պահպանելու լավագույն տարբերակն է: Ի տարբերություն սովորական ներքնակի, որտեղ լցոնիչը հաճախ սովորական բամբակ է, օրթոպեդիկ մոդելները պատրաստվում են հիպոալերգիկ նյութերի հիման վրա: Դրանք մաշկի գրգռում չեն առաջացնում, կարող են օգտագործվել նույնիսկ երեխայի կյանքի առաջին օրերից:

Ճիշտ ընտրված օրթոպեդիկ ներքնակն ավելի թանկ է, քան սովորականը, բայց այն ավելի երկար է ծառայում և բարելավում է հանգստի որակը։
Եզրակացություն
Օրթոպեդիկ արտադրանքը շահավետ ներդրում է ձեր առողջության մեջ: Այն կարժենա շատ ավելի քիչ, քան մեջքի ցավի բուժման, կանոնավոր մերսման սեանսների, դեղորայքի և ֆիզիոթերապիայի ընթացակարգերի թանկարժեք ծախսերը: Բացի այդ, օրթոպեդիկ ներքնակի ծառայության ժամկետն ավելի երկար է, քան սովորականինը: Եվ կարելի՞ է արդյոք գումարով գնահատել հանգիստ, խորը քունը, գերազանց առողջությունը և ամբողջ օրվա ուրախ տրամադրությունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1264 անգամ
Читать на русском
|