Ինչպես պահել իրերը զգեստապահարանում. 5 կանոն
28.07.2017
Ամեն սեզոն մենք ստիպված ենք փոխել մեր զգեստապահարանի առնվազն կեսը, որովհետև իրերը կորցնում են իրենց արդիականությունը: Եթե այդպես է, պետք է ստուգել՝ արդյո՞ք դուք ճիշտ եք օգտագործել տարածությունը ձեր զգեստապահարանում:
Ճիշտ կախիչներ ընտրեք
Մենք հազվադեպ ենք մտածում, թե արդյոք հարմար է մեր սիրելի մետաքսե վերնաշապիկին լայն փայտյա «ուսիկների» վրա: Հիշեք, ավելի լավ է օգտագործել ռետինով և փափուկ կտորով փաթաթված տարբերակներ: Կարևոր է նաև ճիշտ չափս ընտրել: Հիմնվեք ձեր ուսերի լայնությանը և գնելուց ստուգեք:
Պիջակների և կոստյումների համար արժե ընտրել լայն փայտյա «ուսիկներ»՝ լայնացող ծայրերով, կլորացված թևերով և սեղմիչներով: Կարելի է նաև ուշադրություն դարձնել ռետինե ծածկույթի վրա: Այն չի թույլ տա, որպեսզի իրերը սահեն:
Զգեստների համար կատարյալ են կեռիկներով կախիչները, իսկ վերնահագուստի համար ընտրեք մեծ պլաստիկե կամ լաքապատ «ուսիկներ», որոնք կարող են պահել մինչև 7 կիլոգրամ: Դրանք էլ բավականին մեծ քաշ ունեն: Վերնահագուստի համար կախիչները պետք է մեկ չափս ավելի փոքր լինեն, քան սովորականները, քանի որ «թևերը» են երկարությունը:
Կոշիկները հատուկ տուփերի մեջ պահեք
Մի պահեք կոշիկներն այն տուփում, որով գնել եք: Ստվարաթուղթը գրեթե չի շնչում, ինչը նշանակում է, որ այն կուտակում է տհաճ հոտը: Ձեռք բերեք հատուկ պլաստիկե կոնտեյներներ՝ անցքերով օդը խաղալու համար կամ նախապատվությունը տվեք այնպիսի բնական տարբերակին, ինչպիսին է հյուսած փայտը: Չմոռանալու համար, թե որ զույգը որի մեջ է, տուփի վրա նկարով կփչուն թուղթ փակցրեք:
Հագուստի համար նախատեսված ծածկեր ձեռք բերեք
Մուշտակները, կաշվից բաճկոնները և բրդյա վերարկուներն ավելի լավ է պահել հատուկ ծածկոցների մեջ: Եթե պատրաստվում եք գնել ծածկ, որը բնական կտորից չէ, պարզեք, արդյո՞ք օդը թափանցում է այնտեղով: Եթե ոչ, ուրեմն չարժե դրա մեջ մորթուց բան պահել: Դրանց համար կսազեն բամբակե ծածկոցները:
Իրերն ըստ գույների դասավորեք
Կանոն դարձրեք իրերը գույներով դասավորելը, իսկ ավելի լավ է՝ գույներով և կտորների տեսակով: Մի դրեք մետաքսն ակրիլի և պոլիէսթերի հետ, իսկ կարմիր սվիտերները հեռու պահեք սպիտակ բլուզներից և տաբաթներից: Իրերի միջև կարելի է դնել սովորական պերգամենտային թուղթ, այն շատ տարածք չի զբաղեցնի և իրերը միմյանց չեն ներկի:
Ձեռք բերեք կոնտեյներներ և տակդիրներ
Մի մոռացեք նաև աքսեսուարների մասին: Հատուկ կոնտեյներներ ձեռք բերեք պայուսակների և տակդիրներ՝ գլխարկների համար: Այդ կերպ գլխարկները չեն կորցնի իրենց ձևը, իսկ պայուսակներն ավելի քիչ կքսվեն որևէ բանի, ինչը նշանակալիորեն կնվազեցնի մաշված հետքերի հայտնվելու հավանականությունը: Ի դեպ, փոքր կոնտեյներների մեջ հարմար է նաև տեղավորել ներքնաշորերը և գուլպաները: Դրա համար հարմար են փափուկ, չեզոք գույնի զամբյուղները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5692 անգամ
Читать на русском
|