Ծանր վերմակը լավ է որակյալ քնի համար
25.07.2017
Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են որակյալ և առողջ քնի վրա: Դրանց թվում պարզվում է նաև ճիշտ ընտրված վերմակն է: Որպեսզի ձեր քունը որակյալ լինի, պետք է ծածկվել ծանր վերմակով, պնդում են գիտնականները:
Նրանք ապացուցել են, որ «խորը սեղման» էֆեկտի շնորհիվ մարդու քունը դառնում է ավելի լավը, և նա միայն հանգստանում է: Հետևաբար, քունը լինում է առողջ:
Պարզվում է` քնի գործընթացում տեղի է ունենում ճնշման կետերի ակտիվացում մարդու ամբողջ մարմնի վրա: Դրա հաշվին նյարդային համակարգը թուլանում է: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մեծանում է նաև մելատոնինի և սերոտոնինի մակարդակն արյան մեջ, իսկ կորտիզոլինը՝ իջնում:
Այս գործընթացները բերում են նրան, որ մարդն արագ է քուն մտնում, հանգիստ քնում է և առավոտյան իրեն լավ է զգում:
Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ծանր վերմակներ, որոնք կօգնեն լավացնել քնի որակը: Այդպիսի վերմակը նաև հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր մեծ սթրես են ապրում կամ նյարդային լարվածություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4721 անգամ
Читать на русском
|