Բանանե պանքեյք
17.06.2017
Բանանային ձիթաբլիթները փրկություն են քաղցրակերների համար, ովքեր վախենում են ավելորդ քաշից:
Յուրաքանչյուր դիետա նիհարելու նպատակով սննդակարգից բացառում է խմորային որևէ բան, սակայն երբեմն ցանկություն է առաջանում ուտել գոնե մի երկու նրբաբլիթ:
Եթե ձեզ ծանոթ է այդ իրավիճակը, գնացեք խանութ բանանի հետևից:
Անհրաժեշտ են․
- Բանան` 2 հատ - Վարսակի փաթիլներ` 100 գր - Ձու` 1 հատ - Դարչին` 1 պտղունց:
Պատրաստման եղանակը.
1. Վարսակի փաթիլները աղում եք և ալյուր դարձնում: Բանանները տրորում եք, ավելացնում հարած ձուն, ալյուրը և դարչինը:
2. Եթե ալյուրը շատ է թնդացրել խմորը կարող եք այն բացել կաթով:
3. Թխեք ձիթաբլիթները չոր թավայում, միջին կրակի վրա` ուղղակի կարմրացրեք երկու կողմից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6806 անգամ
Читать на русском
|