Առավոտյան դիմակ, որը կօգնի 18 տարեկանի տեսք ստանալ
17.05.2017
Երիտասարդ և թարմ մաշկ ունենալու համար բավական է ընդամենը երկու բաղադրիչ` սուրճ և կաթ:
Ձեզ անհրաժեշտ են.
- Աղացած սուրճ - Կաթ
Վերջինս ցանկալի է քիչ յուղայնություն ունենա, քանի որ սուրճն իր մեջ պարունակում է բավական քանակի յուղեր:
Ինչպես պատրաստել․
1. Սուրճը լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք կաթը: Պետք է ստանաք թունդ մածուկանման զանգված, այդ պատճառով կաթ լցնելիս զգույշ եղեք, շատ չլինի:
2. Քսեք դիմակը դեմքին` խուսափելով աչքերի տակի հատվածից:
3. Սպասեք 15-20 րոպե, որպեսզի օգտակար նյութերը հասցնեն ազդեցություն ունենալ մաշկի վրա:
4. Լվացեք դիմակը գոլ ջրով:
Շնորհիվ սուրճի սերմերի ռեգեներացիոն հատկությունների դեմքի մաշկը երիտասարդանում է, լավանում է արյան շրջանառությունը և մաշկի գույնը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9131 անգամ
Читать на русском
|