6 կարևորագույն հարց առաջին ժամադրության համար. ամեն ինչ միանգամից
09.05.2017
Դուք եկել եք առաջին ժամադրության: Երկուսդ էլ անհանգստանում եք, սակայն փորձում եք անկաշկանդ կատակել և երևում է, լավ տպավորություն եք թողնում միմյանց վրա:
Սակայն մինչ դուք սիրահարվում եք կամաց-կամաց, թույլ տվեք ձեր ուղեղի մի հատվածին անցկացնել փոքրիկ վերլուծություն, թե ինչ եք իմացել առաջին ժամադրության ընթացքում: Այդ հարցերի պատասխանները կարող են աննշան թվալ, քանի որ մենք հաճախ սխալներ ենք անում կամ ուղղակի անհանգիստ ենք: Սակայն եթե դուրս են եկել երկու կարմիր դրոշակ, ժամանակը իզուր մի վատնեք:
Միանգամյա, թե երկարատև հարաբերություններ
Պարզեք, ինչպես է նա վերաբերվում երկարատև հարաբերություններին կամ ժամադրության մեկ գիշերվա համար: Կարող եք սկսել նրանից, որ ձեր ընկերներից շատերը հանդիպում են ծանոթության կայքերից մարդկանց հետ, ինչը ձեր դուր չի գալիս: Նրա պատասխաններից դուք կարող եք շատ բան հասկանալ:
Ինչով է նա զբաղվում
Եթե նա շատ է աշխատում, ապա ձեր մոտ կարող է իրականում չստացվել մտերիմ հարաբերություններ: Կամ նույն կերպ, եթե նա չի կարողանում աշխատանքի տեղավորվել, քանի որ օրինակ չունի բավարարար մոտիվացիա: Այս ամենը կարող է ոչինչ չնշանակել, սակայն կարելի է հաշվի առնել:
Ինչպես է նա խոսում կանանց մասին
Նրա գործընկերուհիների, ընկերուհիների, ընտանիքի անդամների... Այն, թե ինչպես է նա նրանց մասին խոսում շատ կարևոր է: Եթե նա ասում է, որ նրանք սարսափելի են, անխելք, և դուք նրանց նման չեք, ապա վազեք՝ արագ և հեռու: Մի օր նա նույն բանը ձեր մասին կասի:
Ինչպես է նա խոսում ձեր համար կարևոր բաների մասին
Եթե դուք պատմում եք բարեգործական ֆոնդի մասին, որտեղ աշխատում եք, իսկ նա ծամածռվում է և ասում, թե ինչի համար է դա ձեզ պետք, միգուցե նա ձեր համար չէ:
Ինչպես են ավարտվել նրա նախորդ հարաբերությունները
Եթե նա աչքերը վերև է տանում և ասում, որ ամեն ինչ սարսափելի էր աղջկա պատճառով, ուրեմն կարող եք հավաքվել և հեռանալ: Հարաբերությունները հասարակ չեն լինում, սակայն դրամատիկ և կտրուկ արձագանքները շատ բան են ցույց տալիս:
Ծանոթացրեք նրան ձեր ընկերների հետ
Առաջին ժամադրության ժամանակ դա դժվար է կազմակերպել, սակայն եթե դուք չեք կողմնորոշվել, ամեն ինչ հնարավոր է: Կտեսնեք, ինչպես է նա իրեն պահում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6468 անգամ
Читать на русском
|